Իշխան Սաղաթելյանը սուտասան է, աչքիս առաջ եկավ նրա՝ ՀՅԴ գրասենյակ արագ ոստոստալու տեսարանը. Սիմոնյան

22/04/2025 schedule15:40

«Իշխան Սաղաթելյանը սուտասան է և ոչ միայն սուտասան»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան դիտարկմանը, թե «Հայաստան» խմբակցության ղեկավար Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ լարվածությունը սկսվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող օրենքի նախագծի մասին խոսակցությունից հետո։

«Նման հոդված Քրեական օրենսգրքում վաղուց կա, միջադեպը սկսվել է նրանից հետո, երբ ելույթի ժամանակ արդեն «Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչների միջև խոսակցություն գնաց, արձագանքեցի։ Ասացի՝ ձեր մեջ չլուծված հարց ունեք։ Ի պատասխան՝ Մինասյանն ասաց, որ «ես էլ կարող եմ իմ միկրոֆոնը միացնեմ, խոսեմ, բայց դա չեմ անում»։ Ես խնդրեցի պարոն Մինասյանը նստի, դրան ի պատասխան՝ Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Մի՛ նստիր, Արծվի՛կ»։ Դա ինձ մոտ մի քիչ ծիծաղ առաջացրեց, ասացի՝ «դե որ ասումա՝ մի նստի՝ մի նստի, կամ էլ՝ դու վեր կաց կանգնի»։ Դրանից հետո ձեր նշած անձնավորությունը տեղից սկսեց բղավել, ինչին պատասխանը ստացավ, և տեղի ունեցավ այդ ընդհարումը։ Ձեր նշած անձնավորությունը հլա մի հատ էլ իր նստատեղից մի քիչ այն կողմ էր գնացել՝ կարևոր գործով, նայում էր այս ու այն կողմ, որ հանկարծակի այդ ընդհարումն իրենց որևէ ձևով չհպվի»,- ասել է Սիմոնյանը՝ նկատի ունենալով Սաղաթելյանին։ 

Հարցին, թե Սաղաթելյանը կռվի՞ց էր վախենում, ԱԺ նախագահը նշել է, որ կարիք չկա կռվի հետ կապված գլուխ գովալ:

«Բայց աչքիս առաջ այն տեսարանը եկավ, որ տենց արագ ոստոստում էր դեպի ՀՅԴ գրասենյակ, որպեսզի ոստիկաններից փախնի։ Այդ ինչ պահվածք ա․ գալիս են կնոպկեն սեղմում, փախնում են դահլիճից, գալիս են գոռում են և գիտեն պատասխան չեն ստանալո՞ւ։ Իսկ այս ամենն արվում է նրա համար, որ վաղվա միջոցառմանն ավելի շատ մարդ գնա։ Հետո դրսից շատ այլ դաշնակցականներ են եկել, որ այլ աշխատանք ցույց տրվի, որ իրավիճակը լարված է»,- ասել է Սիմոնյանը:

ԱԺ նախագահի խոսքով՝  եղել է հերթական սուտը:

«Մանիպուլյացիա է, որը լավ է, որովհետև մարդիկ վաղուց շատ լավ հասկացել են, զզվում են իրենցից, զզվում են այդ ստերից, ինֆորմացիան բաց է, շատ լավ է, թող շարունակեն»,- նշել է Սիմոնյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
897 դիտում

Երևան է ժամանել Սանկտ-Պետերբուրգի փոխքաղաքապետի պատվիրակությունը. նրանց ընդունել է Ավինյանը

Երևանում անցկացվող Վրաստանի մշակույթի օրերը կնպաստեն երկկողմ մշակութային երկխոսության ակտիվացմանը. Անդրեասյան

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Վանաձորի կենտրոնում. մի քանիսը դիմել են փախուստի

Խաչատուրյանի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել

Ջերմուկ համայնքին է վերադարձվել ավելի քան 271 միլիոն դրամ արժեքով 2 հողամաս. Փաշինյան

Ալեն Սիմոնյանը դիմավորել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին. լուսանկարներ

Վալենտինա Մատվիենկոն ժամանել է Երևան

Տաշիրում ընտանիքի անդամները իրենց «Հասկի» շանը հայտնաբերել են դաշտում՝ փոսի մեջ թելով կապված և սատկած վիճակում

Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, էսկալացիայի վտանգ անընդհատ էլ կա. Արարատ Միրզոյան

Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ

Ադրբեջանական կողմի հետ սահմանային միջադեպերի մասին որոշակի ըմբռնում կա, բայց չկա վերջնական մեխանիզմ. Միրզոյան

Գերիների և ապօրինի պահվող անձանց հարցով Բաքվի հետ կառուցողական խոսակցություն չի ստացվում. ԱԳ նախարար

Կաթողիկոսը ի՞նչ պետք է անի, որ չհեռանա. կուսակցություն բացի, երեխաներ ունենա, թոռներ մեծացնի. Սիմոնյան

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կարկտապաշտպան ցանցերի և ապահովագրության գործիքների կիրառման աշխատանքները

ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների գործընթացն իսկապես մտահոգիչ է. ԱԳ նախարար

Մենք և ԱՄՆ վարչակազմը համարում ենք՝ պատմական հնարավորություն կա Հվ․ Կովկասում ունենալու խաղաղություն․ նախարար

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 205 մլն դրամը

Սոցիալական հարթակներում ձայնը նմանակելով՝ գումար են խնդրում. ՆԳՆ-ն զգուշացնում է նոր խարդախության մասին

Չունենալով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ՝ ունենք ակտիվ երկխոսություն. Միրզոյան

Եկեղեցականների ձեռքը համբուրում են, այդ ձեռքը դրանից առաջ որտե՞ղ էր, արժե՞ր համբուրել, թե՞ չէ. Սիմոնյան

Երբեք հայ մարդն այնքան շատ իրավունքներ չի ունեցել, որքան այսօր, այնքան ազատ չի եղել, որքան այսօր. Կոնջորյան

Ստուգվում են շուկայում առկա պաղպաղակները. որոշներում եղել են աղիքային ցուպիկներ, մանրէներ. հայտնի է 2 արդյունք

Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձ ձերբակալվել են. մեղադրանքը հայտնի է

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Կալաձեն 3-րդ անգամ կառաջադրվի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում

Մոռացել են, որ Աստծո ծառա են, գիտեն՝ գողական են, հարց լուծող քավոր, բիզնեսմեն. Սիմոնյանը՝ հոգևորականների մասին

Վերականգնվել է 2 տնտեսվարողի կողմից պետությանը պատճառված ավելի քան 5 մլրդ դրամի վնասը

«Դոմփել» բառը հայհոյանք չէ, հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է. Ալեն Սիմոնյան

Եկեղեցին ժողովուրդն է, հիերարխիկ վերնախավը չէ, և քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն. Սինանյան

Ադրբեջանի և Իրանի նախագահները քննարկել են փոխադարձ չվերթերի վերաբերյալ հարցեր

Ապագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատու

Ընկերություններից մեկը Հայաստանին շուրջ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա կնվիրի. որոշման նախագիծն ընդունվել է

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 152 հայցով շուրջ 600 մլն դրամի պահանջ է ներկայացված. դատախազ

Պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում ինչ անշարժ գույքեր են վերադարձվել պետությանը

«Մանկան» խանութից գնված խաղալիքների բացահայտումն անելուց հետո նոր սենսացիոն բացահայտում են արել. Ալեն Սիմոնյան

Ասել եմ՝ ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չի պլստում, դրանից էլ երկիրը անկանոն շարժումներով է լցվել․ վարչապետ

Սա է փայլուն արտաքին քաղաքականության արտացոլումը. Ազարյանը՝ Օսկանյանի ընտանիքին պատկանած մանկապարտեզի մասին

Որտեղ ելույթ ունենամ, անունը հնչի, ասելու եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է․ վարչապետ

Մեկը կարո՞ղ է բացատրել՝ Վարդան Օսկանյանն ու իր կինն ինչ կապ ունեն, որ Դիլիջանում մանկապարտեզ վերցնեն․ վարչապետ

Հայաստանում մեկնարկում են Վրաստանի մշակույթի օրերը. ինչ միջոցառումներ են նախատեսված