ՀՅԴ-ն օգտագործում է Ցեղասպանության հարցը որպես քաղաքական պայքարի գործիք ընդդեմ ՀՀ պետականության. Կոնջորյան

22/04/2025 schedule20:33

Դաշնակցությունը օգտագործում է Ցեղասպանության հարցը որպես քաղաքական պայքարի գործիք՝ բորբոքելու մարդկանց հույզերը ընդդեմ Հայաստանի պետականության։

Այս մասին սոցցանցի իր էջում գրում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի՝ Ցեղասպաության շուրջ ծավալած շահարկումներին:

«Հայոց Ցեղասպանությունից ընդամենը 3 տարի անց`1918 թվականի հունիսի 4-ին, Դաշնակցությունը Թուրքիայի հետ կնքեց հաշտության պայմանագիր։ Պայմանագրի վերնագիրն էր՝ «Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև»։

Հայկական կողմից պայմանագիրը ստորագրել էին դաշնակցականներ Հովհաննես Քաջազնունին ու Ալեքսանդր Խատիսյանը։
Ցեղասպանությունից ընդամենը 6 տարի անց՝ 1921 թվականին, դաշնակցական, Առաջին Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը հեռագիր ուղղեց Անկարա, Ազգային Մեծ ժողովին, որտեղ ասվում էր, որ «Հայաստանը ձգտում է խաղաղ և բարեկամական հարաբերություն թուրքերի հետ»:

Ցեղասպանությունից 110 տարի անց մերօրյա Դաշնակցությունը հայտարարում է, թե օրինագիծ է ներկայացնելու ՀՀ Ազգային ժողով, որպեսզի քրեականացվի Ցեղասպանության ժխտումը։

Նախ Հայաստանում արդեն իսկ Ցեղասպանության ժխտումը քրեականացված է, և Դաշնակցությունը հերթական անգամ կռվում է հողմաղացների դեմ։

Բայց քաղաքական հարցադրումը, որը ես մի քանի անգամ արել եմ Ազգային ժողովի ամբիոնից և որին Դաշնակցությունը ոչ մի կերպ չի կարողանում պատասխանել, հետևյալն է. եթե դուք այսօր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը համարում եք դավաճանություն և Ցեղասպանության ուրացում, ապա, համարու՞մ եք, որ Դաշնակցությունը ուրացել է Ցեղասպանությունը դրանից ընդամենը 3 և 6 տարի անց՝ Թուրքիայի հետ կնքելով բարեկամության մասին պայմանագիր։ Եթե համարում եք, որ դա եղել է ուրացում, ուրեմն դուք ուրանում եք Քաջազնունուն, Խատիսյանին և Վրացյանին և ընդհանրապես՝ Դաշնակցությանը։

Բայց Ազգային ժողովի դաշնակցականներն ասում են, որ, ո՛չ, Քաջազնունին, Խատիսյանը և Վրացյանը դավաճան չեն և չեն ուրացել Ցեղասպանությունը։ Շատ լավ։ Համաձայն եմ։

Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ ցեղասպանությունից 3 տարի անց Թուրքիայի հետ բարեկամության ձգտող Դաշնակցությունը չի ուրանում Ցեղասպանությունը, իսկ Ցեղասպանությունից 110 տարի անց Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել ձգտող ՔՊ-ն «ուրանում» է։

Ամեն ինչ պարզ է․ դաշնակցությունը օգտագործում է Ցեղասպանության հարցը որպես քաղաքական պայքարի գործիք՝ բորբոքելու մարդկանց հույզերը ընդդեմ Հայաստանի պետականության։

Պատմական վշտի այս ամոթալի շահագործումը գալիս է ապացուցելու, որ մենք գործ ունենք մի խորհրդարանական ընդդիմության հետ, որ պատրաստ է անցնել բոլոր կարմիր գծերը հանուն սեփական մերկանտիլ շահի։

Մնացածը հեքիաթներ են, ինչպես Արարատի պատկերը ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկից հեռացնելը որպես թյուրիմացություն որակելու դաշնակցական արդարացումները»,- գրում է Կոնջորյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1003 դիտում

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ

Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին

Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին

Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները