Մետաղի ջարդոնի ընդունման կետում 6 կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել. կա կալանավորված. տեսանյութ

22/04/2025 schedule17:58

2025 թվականի ապրիլի 18-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ թմրամիջոցների ձեռքբերման և իրացման վերաբերյալ։

Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, քրեական ոստիկան Արթուր Ավետիսյանի խոսքով՝ Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում բնակվող 54-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել մեծ քանակությամբ թմրամիջոցներ, որոնց մի մասը պահելիս է եղել Եղեգնաձորի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում, իսկ մյուս մասը պատրաստվել է 100 հազար դրամով Արարատի մարզի Երասխ բնակավայրում իրացնել երևանցի և աշտարակցի երկու տղամարդու։

«Վայոց ձորի մարզի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տվյալներն հաջող իրացնելու նպատակով համագործակցեցին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, Արարատի մարզային վարչության քրեական ոստիկանների, Արարատի բաժնի համայնքային ոստիկանների և մարզը սպասարկող պարեկների հետ։

Համագործակցված և փոխլրացնող միջոցառումների արդյունքում նույն օրը Արարատի մարզի Արմաշ բնակավայրում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին Աշտարակի բնակիչ, 57-ամյա տղամարդը և մայրաքաղաքում բնակվող 55-ամյա տղամարդը, որոնք, ըստ տվյալների, եղեգնաձորցուց 100․000 դրամով թմրամիջոց էին գնել։

Նույն օրը Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում իրավապահները հայտնաբերեցին ու ձերբակալեցին Եղեգնաձորի բնակիչ 54-ամյա տղամարդուն։ Նրա բջջային հեռախոսի պատյանի տակից հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված, իսկ ավտոմեքենայում «Մակարով» ատրճանակ կար։

Նրան պատկանող Եղեգնաձորի Երևանյան խճուղում գործող մետաղի ջարդոնի ընդունման կետում հայտնաբերվել է մոտ 6 կիլոգրամ 250 գրամ մարիխուանա՝ 9 փաթեթով։

Եղեգնաձորցի տղամարդուց թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով ձերբակալված երևանցու ավտոմեքենայում հայտնաբերվել է ընդհանուր 21 գրամ քաշով մարիխուանայի փաթեթ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով։ Եղեգնաձորցի 54-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1246 դիտում

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ

Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին

Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը

Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան

Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան

Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը

Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան

Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել

Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել

Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան

Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան

23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ

Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը

Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել

Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ

Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել

Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն

Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում

Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը

Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր

Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի

Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ

Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին

Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում

Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր

Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին