Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը

13/04/2025 schedule09:58

Հայ Եկեղեցին Ս. Հարության կամ Զատկի տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն»:

Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում»:

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածելով՝ հալածեց խավարը: 

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
662 դիտում

Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն

ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Չժեցզյանի անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակի հետ

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է, 1000-ից ավել վիրավոր կա

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 27-ին

ՀՀ նախագահը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը. լուսանկարներ, տեսանյութ

Արման Խոջոյանը Վաղարշապատի երիտասարդների հետ գյուղատնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր է քննարկել

21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրվող հատվածով անցած հետիոտնին

Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. զոհեր և վիրավորներ կան. տեսանյութ

Ի հիշատակ Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի՝ Հորմոզգան նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Խարույկի շուրջ հանդիպել են վարչապետն ու սեղանի թենիսի «ՀՀ վարչապետի գավաթ»-ի եզրափակչի մասնակիցները. տեսանյութ

«Կրթվելը նորաձև է» արշավն ու «Քաղաքացու օր»-ը՝ Ապարանում. մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը

ՀՀ նախագահի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը․ Կայա Կալաս

Իրանի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածների թիվը հասել է 700-ի. հայտնի է 5 զոհի մասին

Կուրսկի մարզում մարտերը շարունակվում են. Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հերքել է Պուտինի և Գերասիմովի պնդումները

Նիկոլ Փաշինյանը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվա միջոցառմանը. լուսանկարներ

Կանադայի քաղաքացի նախկին հոգևորականին ի պատասխան. Վահագն Ալեքսանյան

«Կրթվելը նորաձև է» արշավն ու «Քաղաքացու օր»-ը՝ Ապարանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցությունների պատրաստակամության մասին. Պեսկով

ՀՀ վարչապետը Ապարանում մասնակցել է «Քաղաքացու օրվա» տոնակատարություններին, շրջել տաղավարներով

Ձերբակալվել է «օրենքով գող» Գևորգ Մելիքյանը` «Օշականցի Գևորիկը»

Պուտինը հայտնել է Ուկրաինայի ուժերից Կուրսկի շրջանի ամբողջական «ազատագրման» մասին և շնորհավորել ՌԴ ԶՈՒ-ին

Ընդդիմության թեկնածուները ոչ թե ՀՀ վարչապետի, այլ Միութենական պետության կազմում գուբերնատոր են. տեսանյութ

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 516-ի

Զելենսկին Հռոմում հանդիպել է նաև Մակրոնի հետ

Խոշոր ավտովթար Հովտաշատում. միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը կոտրել է սյունը. կա տուժած

Ադրբեջանի ԱԳՆ-ն մանուպուլացնում է ընդունված իրավական ընթացակարգը. հայկական կողմը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին

Երևանի շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է, լվացք փռող կինը՝ բարձրությունից ցած ընկել

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 7 ծանրորդով կմեկնի Պերու՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը

Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկ՝ թաղման. հրաժեշտի արարողությունն ավարտված է

Իրանի հարավային նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել. կա ավելի քան հարյուր տուժած. տեսանյութ

Հռոմում Թրամփն ու Զելենսկին «շատ արդյունավետ» առանձին զրույց են ունեցել. լուսանկարներ

Պարզ լիճ տանող ճանապարհին և ոլորաններում մաքրվում է կուտակված աղբը

Շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ

Մուրացկաններ, բանտարկյալներ, փախստականներ համաշխարհային առաջնորդների հետ միասին հրաժեշտ են տալիս Հռոմի պապին

Օմանի մայրաքաղաքում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը

ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ

Շենգավիթում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ. կան բերման ենթարկվածներ

Հռոմի պապի հուղարկավորությունն ընթանում է հազարավոր մարդկանց և համաշխարհային առաջնորդների ներկայությամբ