Երևան
12 °C
Ապրիլի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:
Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ։
Ելույթն ամբողջությամբ՝ ստորև.
Հարգելի՛ տիկին դեսպան,
հարգելի՛ գործընկերներ,
տիկնայք և պարոնայք,
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ինձ համար պատիվ է ջերմորեն շնորհավորել Նիդերլանդների Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ:
Հայաստանի և Նիդերլանդների միջև բարեկամությունը խարսխված է ամուր պատմական կապերի ու վստահության, հարգանքի ու ընդհանուր ժողովրդավարական արժեհամակարգի վրա:
Մեր միջպետական հարաբերությունների երեք տասնամյակների ընթացքում մենք նաև ամուր հիմք ենք ստեղծել բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և բազմաշերտ համագործակցության համար:
Ուրախ եմ արձանագրել, որ այս տարի մարտից մեկնարկած Հայաստան-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր երկկողմ հարաբերությունները թևակոխել են պատմական նոր շրջան` ուղենշելով համագործակցության խթանման նորանոր ուղղություններ և հեռանկարներ։ Այս երկխոսությունը կոչված է ոչ միայն ամրապնդելու մեր երկու ժողովուրդների միջև կապերը, այլև նպաստելու տարածաշրջանային և գլոբալ կայունությանը։
Մենք մեծապես կարևորում ենք Նիդերլանդների հետ համագործակցությունը նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում: Վերջին ժամանակահատվածում Հայաստան-ԵՄ հարաբերությունները էականորեն զարգացել են գրեթե բոլոր ուղղություններով: Մենք հավատում ենք, որ Հայաստան-ԵՄ բանակցվող նոր գործընկերության օրակարգը, ինչն իրապես արտացոլում է ԵՄ-ի հետ մեր բազմաշերտ երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում արձանագրված առաջընթացը, լրացուցիչ լիցք կհաղորդի մեր փոխգործակցության խորացմանը՝ Հայաստանի, ԵՄ-ի և առավել լայն եվրոպական համայնքի հետ մերձենալու հանձնառության համատեքստում:
Հայաստանը խորին հարգանք է տածում Նիդերլանդների նկատմամբ՝ որպես ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պահպանման առաջատար երկիր։ Մենք բարձր ենք գնահատում երկկողմ համագործակցությունը, հատկապես՝ ներքին գործերի, ոստիկանության, հանցագործությունների դեմ պայքարի և արտակարգ իրավիճակների ոլորտներում։
Նիդերլանդների փորձը մեզ համար արժեքավոր է։ Արժանին պիտի մատուցենք նաև այն հետևողական աջակցությանը, որ Նիդերլանդները ցուցաբերում է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։
Լիահույս եմ, որ առաջիկա տարիները կնշանավորվեն նոր ձեռքբերումներով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:
Եվս մեկ անգամ շնորհավորում ու ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Թագավորական ընտանիքին, Նիդերլանդների Թագավորության կառավարությանը և բարեկամ ժողովրդին»:
Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը
Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն
Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից
Դու է՞դ աղջիկն ես, Նա՛ռ, ինչո՞ւ ես քեզ դրել լուզեր քաղաքական թոշակառուի կարգավիճակում․ Հակոբյան
Քոչարյանը 10 տարի որբի հոգեբանությամբ է կառավարել, նա պարտված նախագահ է. Լիլիթ Մինասյան
Մտքեր են փոխանակվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ․ վարչապետն ընդունել է Աննիտա Դիմիտրիուին
Պուտինն ասաց, որ ավելի շատ սիրում են Մելանյային, քան ինձ. Թրամփ
Բյուրեղավանի վարչական ղեկավարի Կոմունալի բաժնի պետի աթոռի տակ մարտական նռնակ են տեղադրել
Նախկին նախագահների պաշտոնավարման օրոք մայրաքաղաքում բազմաթիվ մանկապարտեզներ են մասնավորեցվել. փոխքաղաքապետ
Հեռավոր գեղում ծվարած տխմարին հասանելի են միայն ամերիկյան բաց աղբյուրները. Հակոբյանը տվյալներ է հրապարակել
2026 թվականին Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վախճանն է լինելու. Անի Խաչատրյան
Վարչապետ դառնալու ամենամեծ շանսերն իմն են, բայց ես տենց տղա չեմ, ուրիշ ձևի տղա եմ. Աղազարյան
Խոսույթը մեր ընկերության ու ԱԺ նախագահի միջև ցանկացած կապի առկայության շուրջ կեղծ է ու անհիմն. «Ռոյալ Կասկադ»
Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման հերթական նիստը, տրվել են հանձնարարականներ
Լուրերը, թե կառուցված շենքերն առնչություն ունեն Ալեն Սիմոնյանի հետ, սուտ են. «Ալիանս պլազա» ընկերություն
«Պետականության վերականգնման ուղիները» ցուցադրությունը տեսնելու սուր անհրաժեշտություն զգացի. վարչապետ
Խուզարկություններ են իրականացվում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում
100 ծրագրից միայն 5-ում ունենք խնդիր. Ավինյանը՝ մանկապարտեզներում հայտնաբերված թերությունների մասին
Մարմարիկում անհետ կորած 2-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
Դատախազը դատարան է հանձնել Մեղրաշենում սպանություն կատարելու համար մեղադրվող անձի վերաբերյալ վարույթը
Կարգապահական տույժ է կիրառվել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ
Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան. ՆԳՆ-ն արձագանքել է տարածվող լուրերին
Երևանցիներն ազատվեցին 2025-ի հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տուգանքներից. ինչպես վճարել հիմա
Դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում՝ կաշառք չի կարելի վերցնել. փոխքաղաքապետը՝ պաշտոնյաների ձերբակալության մասին
Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում ուսապարկից գումար գողացած օտարերկրացին ձերբակալվել է
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել
Երբ մատնում ես, որ 20 տարի բռնազավթած իշխանությունը կորցնելը «պրոբլեմ է», գյադայապետության գլավարներ. Սաֆարյան
Ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Կիբեռհանցագործությունների կանխարգելում և համագործակցություն» դասընթացին
Խոշոր խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվել է Արմավիրում
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնյա
514 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ-ն ամփոփել է ապրիլը
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Բախվել են «Օպել»-ն ու «Լադա Պրիորա»-ն. վերջինս վրաերթի է ենթարկել հետիոտնին ու գլխիվայր շրջվել
Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Սյունիքի մարզ
Երևանում անծանոթ տղամարդը մոտեցել է դպրոցից տուն վերադարձող 9-ամյա աղջկան, փորձել ուղեկցել նրան
Վատիկանը պատրաստ է ընդունել Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները. Թրամփ
Մեծամորում վագոն-տնակ է հրդեհվել և կից պատշգամբը
Բերման են ենթարկվել «Սրբազան պայքար»-ի աջակիցներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT