Բաքվի կեղծ դատերին սինխրոն Քոչարյանը ցուցմունք է տալիս նրանց դեմ, հիմնավորում Ալիևի մեղադրանքը. Սաֆարյան

30/04/2025 schedule10:55

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին:

«Եթե մինչ այժմ համոզմունք ունեի, որ Ռուսաստանի իշխանություններին միայն ձեռնտու չէր Արցախի նախկին ղեկավարության Հայաստան գալը, ապա Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններից հիմնավոր համոզմունք ստացա, որ նրան էլ դա ձեռնտու չէ, այլապես նրանցից գոնե մեկնումեկը, եթե ոչ բոլորը, այսօր Հայաստանում կպատմեին, թե՝

1) մինչև պատերազմը ինչ պահանջ են դրել Հայաստանի առջև բանակցություններում հանդես գալու ու պնդելու առումով, որը կատարել են Հայաստանի իշխանությունները

2) այդ պահանջի ձևավորման գործում ինչ դեր են ունեցել բուրգի գագաթում կանգնածները՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան ու միգուցե ավելի բարձր՝ Կրեմլում

3) Արցախի ղեկավարությունն ինչ դիրքորոշում է ունեցել 44-օրյա պատերազմի ծանրագույն պահին՝ հոկտեմբերի 19-ին, Պուտինի առաջարկած պայմաններով պատերազմը կանգնեցնելու, ի մասնավորի Շուշին ադրբեջանցիներին վերադարձնելու պայմանների վերաբերյալ

4) Հայաստանի անունից Ռուսաստանի նախագահին փոխանցված այդ մերժմանը բերած նրանց պահանջի ձևավորման մեջ ինչ կշիռ ու դեր են ունեցել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Եթե նրանք բոլորը կամ մի քանիսը պատմեին այդ շրջանում իրենց հավաքական որոշումներում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դերի մասին, այսօր Ռոբերտ Քոչարյանը չէր կարողանա ոչ միայն «Հայաստանի, հայերի ու հայկական կողմերի» վրա բարդել պատերազմը սադրելու հանցավոր պատասխանատվությունը, այլ նաև չէր կարողանա Հայաստանին մեղադրել պատերազմն ավելի քիչ ծանր կորուստներով կանգնեցնելու առաջարկին չհամաձայնելու համար... Որովհետև իրենք ազդել են այդ դիրքորոշումների վրա որպես տիկնիկավարներ, ու այսօր կարողանում եմ «ատկազ գալ», քանի որ վկաները Բաքվի բանտում են։

Հետևաբար նրանք չպետք է գային Հայաստան, որովհետև վտանգավոր էին լինելու Քոչարյանի համար հատկապես...

Բայց սա ամբողջը չէ։ Քոչարյանը նրանց վրա այնպիսի ցուցմունք է տվել, որն Ալիևին օգնում է կարել նաև Արցախի ղեկավարության դեմ մեղադրանքը։

Ի վերջո Ալիևն էլ նրանց մեղադրում է, որ Հայաստանը Ադրբեջանի դեմ Արցախում ամեն ինչ, այդ թվում՝ բանակցությունները փակուղի մտցնելը, պատերազմ հրահրելը, արել է նրանց հետ միասին ու նրանց ձեռքերով... Երևանում նույնը ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ ցուցմունք տալով Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի ու մյուսների դեմ։ Ու եթե Քոչարյանը «զարմանալիորեն» Բաքվում ընթացող կեղծ դատավարությանը սինխրոն ցուցմունք է տալիս նրանց դեմ ու հիմնավորում Ալիևի մեղադրանքը, կրկին ստացվում է, որ Քոչարյանը չի ցանկանում, որ նրանք հայտնվեն ազատության մեջ ու Հայաստանում, ինչպես որ դա չի ցանկացել 2023 թ. սեպտեմբերի 23-ից հետո...

Սա նույնիսկ լացելու բան էլ չէ»,- գրել է Սաֆարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
607 դիտում

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը