Ես ոչ միայն ԱՄՆ-ն, այլև աշխարհն եմ առաջնորդում, ամեն ինչ նոր է սկսվում. Թրամփն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

30/04/2025 schedule09:45

Միչիգանում ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջին 100 օրերը ամենահաջողն են եղել երկրի պատմության մեջ և իր կոշտ ներգաղթային քաղաքականությունն անվանել է իր գլխավոր ձեռքբերումներից և նախընտրական խոստումներից մեկը։

«Մենք նոր ենք սկսել, դուք դեռ ոչինչ չեք տեսել, ամեն ինչ նոր է սկսվում»,- իր կողմնակիցներին ասել է նա։

Թրամփը ելույթ է ունեցել Ուորեն քաղաքում, որը գտնվում է Դեթրոյթից հյուսիս՝ ամերիկյան ավտոարդյունաբերության կենտրոնում և Կանադայի հետ սահմանի մոտ։

Թրամփը հայտարարել է, թե ավտոմոբիլային ընկերությունները «շարվում են» Միչիգանում՝ նոր գործարաններ բացելու համար:

Իր ելույթում նա կրկին քննադատել է դեմոկրատներին և նախորդ վարչակազմին, ինչպես նաև նշել այն որոշումները, որոնք արդեն կայացրել է պաշտոնավարման ընթացքում և ասել, որ «խելագարությունն ու տրանսգենդերային գաղափարախոսությունը դուրս է մղում կառավարությունից»՝ արժանանալով ժողովրդի ծափահարություններին:

«Մենք Ամերիկան կրկին հզոր ենք դարձնում, և մենք դա անում ենք արագորեն»,- հավելել է նա։

Խոսելով ներգաղթի մասին՝ Թրամփը մեղադրել է նախկին նախագահ Ջո Բայդենի (որին նա մի քանի անգամ հիշատակել է իր ելույթում) վարչակազմին՝ անօրինական ներգաղթյալներին «բռնաբարել և սպանել» թույլ տալու համար, որոնք, ըստ նրա, ներել են ամերիկացիներին։

«Կարող եմ հայտնել, որ այս նողկալի դավաճանությունն ավարտվել է»,- ասել է նա։

Թրամփը նշել է, որ Վաշինգտոնն արդեն ապահովել է ամերիկյան սահմանը, սակայն «դատարանները հետապնդում են» և փորձում են կանխել «անհավանական վատ» մարդկանց արտաքսումը Միացյալ Նահանգներից։

«Վատագույններից վատագույնները բանտ են նստելու Էլ Սալվադորում»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով մեգաբանտը, որը դարձել է մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույցների առարկա:

Քաղաքացիներին ցուցադրվել է նաև տեսագրություն, թե ինչպես են արտաքսված միգրանտները կապանքներով կապված, և նրանց ստիպողաբար մտցնում են խցերը Սալվադորի բանտում:

Թրամփի ելույթը տևել է մոտ մեկուկես ժամ։ Դրանում նա հազիվ անդրադարձել է արտաքին քաղաքականությանը՝ նշելով միայն, որ պատրաստվում է առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ։

Իրականում Թրամփի առաջին 100 օրերը նշանավորվել են նախագահական լիազորությունների լայնածավալ օգտագործմամբ ներմուծման մաքսատուրքեր սահմանելու, կառավարության ծրագրերի կրճատման, զանգվածային արտաքսումների և այլ միջոցների համար:

Թրամփի շատ կողմնակիցներ ողջունում են այս նախաձեռնությունները, սակայն հարցումները ցույց են տալիս, որ նախագահի քննադատներին անհանգստացնում է այն ուղղությունը, որով ընթանում է երկիրը։

Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չի հավատում հարցումներին, որոնք, իր կարծիքով, ցույց են տալիս ավելի շատ դեմոկրատների, քան հանրապետականների կարծիքները, և գնահատում է, որ իր վարկանիշն ամերիկացիների շրջանում 60-70% է:

Ըստ Gallup-ի՝ Թրամփը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ԱՄՆ միակ նախագահն է, որին 100 օր պաշտոնավարելուց հետո աջակցում է բնակչության կեսից էլ պակասը. ըստ հարցումների՝ նրա վարկանիշը 44% է։

Ելույթը նման է եղել տասնյակ այլ միջոցառումների, որոնք Թրամփն անցկացրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում, դրանք բացվել են կրկին «YMCA» և «God Bless The USA» երգերով: Նախագահն այնուհետև քարկոծել է իր քննադատներին՝ դեմոկրատներին, հանրապետականներին, որոնք ամեն ինչում համաձայն չեն նրա հետ, լրատվամիջոցներին, սոցիոլոգներին, պետական պաշտոնյաներին և Չինաստանին:

Թեմայից թեմա ցատկելով՝ նա ներգաղթի վերաբերյալ մեկնաբանությունները ուղեկցել է «արյունարբու ավազակախմբերի», «դաժան վայրենիների», «բռնաբարությունների և ջարդերի» պատկերավոր նկարագրությամբ։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի մոռացել ինքնագովեստը և հայտարարել է, որ ինքը ղեկավարում է ոչ միայն երկիրը, այլև աշխարհը պետության ղեկավարի պաշտոնում իր երկրորդ ժամկետում։

Թրամփն իր պաշտոնավարման առաջին 100 օրն ամփոփող հանրահավաքը Միչիգանում եզրափակել է արդեն ավանդական դարձած պարով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
798 դիտում

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բրյուսել

2014-ին՝ «միակ բուդդիստ», 2025-ին՝ հայ առաքելական եկեղեցու պաշտպան. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

2025-ին դեսպանություններ կբացվեն Օմանի Սուլթանությունում, Կիպրոսում և Հունգարիայում. Միրզոյան

Ավանդույթի համաձայն ՀՅԴ-ն փախավ, եկեղեցականներն էլ որոշ տատանումներից հետո միացան ՀՅԴ-ին. Ալեքսանյան

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նորանշանակ տնօրենին

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը

Թրամփը սպառնացել է Ռուսաստանի և Ուկրաինայի դեմ կոշտ պատժամիջոցներով

Երևանում փախցրել են «Մերսեդես»-ն ու դարձել մի քանի ավտոմեքենայի վթարի հեղինակ

Փողոց չմնաց՝ չփակեն, կին չմնաց, որ չգրկեն, մնում է՝ Մայր Աթոռը դարձնեն Քոչարյանի նախընտրական շտաբ. տեսանյութ

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

ՊՆ-ում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող աշխատանքային խմբի նիստը

Վերահաստատում եմ հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Սամվել Մայրապետյանի՝ 1.1 մլն դոլար արժողությամբ Ծաղկաձորի հողամասերը վերադարձվել են պետությանը. տեսանյութ

Եթե Վազգեն Սարգսյանը չլիներ, քանի գրոշ արժեր Քոչարյանը, պատմությունը հնարավոր չէ փոխել. Ադամյան. տեսանյութ

Արլիսը զուտ հարթակ չէ, այն երկրի իրավական դաշտի ամբողջական բազան է, օրենսդրության պաշտոնական աղբյուրը. Գալյան

13 ժամով կփակվի Երևան-Սևան ավտոճանապարհի աջ երթևեկելի գոտու մի հատվածը

Տասնամյակներով չի դիմադրել ամերիկացի հարկատուների գումարը ուտելիս. Հարությունյանը՝ Ազա Բաբայանի մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Հայաստան

Ասում են՝ Գարեգին Բ-ն մի քանի անգամ է խախտել կուսակրոնության ուխտը. Առնոլդ Բլեյան. տեսանյութ

Մհեր Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Ճի՞շտ է, որ Քոչարյանի շտաբից պադոշը քաշել են երեսներին ու մեղադրել են վարչապետին թալանի մեջ. Չախոյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն ազատվել է պաշտոնից, նշանակվել Հունգարիայում ՀՀ դեսպան

Երևան է ժամանել Սանկտ-Պետերբուրգի փոխքաղաքապետի պատվիրակությունը. նրանց ընդունել է Ավինյանը

Երևանում անցկացվող Վրաստանի մշակույթի օրերը կնպաստեն երկկողմ մշակութային երկխոսության ակտիվացմանը. Անդրեասյան

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Վանաձորի կենտրոնում. մի քանիսը դիմել են փախուստի

Խաչատուրյանի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել

Ջերմուկ համայնքին է վերադարձվել ավելի քան 271 միլիոն դրամ արժեքով 2 հողամաս. Փաշինյան

Ալեն Սիմոնյանը դիմավորել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին. լուսանկարներ

Վալենտինա Մատվիենկոն ժամանել է Երևան

Տաշիրում ընտանիքի անդամները իրենց «Հասկի» շանը հայտնաբերել են դաշտում՝ փոսի մեջ թելով կապված և սատկած վիճակում

Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, էսկալացիայի վտանգ անընդհատ էլ կա. Արարատ Միրզոյան

Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ

Ադրբեջանական կողմի հետ սահմանային միջադեպերի մասին որոշակի ըմբռնում կա, բայց չկա վերջնական մեխանիզմ. Միրզոյան

Գերիների և ապօրինի պահվող անձանց հարցով Բաքվի հետ կառուցողական խոսակցություն չի ստացվում. ԱԳ նախարար

Կաթողիկոսը ի՞նչ պետք է անի, որ չհեռանա. կուսակցություն բացի, երեխաներ ունենա, թոռներ մեծացնի. Սիմոնյան

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կարկտապաշտպան ցանցերի և ապահովագրության գործիքների կիրառման աշխատանքները

ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների գործընթացն իսկապես մտահոգիչ է. ԱԳ նախարար

Մենք և ԱՄՆ վարչակազմը համարում ենք՝ պատմական հնարավորություն կա Հվ․ Կովկասում ունենալու խաղաղություն․ նախարար

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 205 մլն դրամը

Սոցիալական հարթակներում ձայնը նմանակելով՝ գումար են խնդրում. ՆԳՆ-ն զգուշացնում է նոր խարդախության մասին