Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկ՝ թաղման. հրաժեշտի արարողությունն ավարտված է

26/04/2025 schedule15:10

Սկսվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության և հրաժեշտի արարողության վերջին փուլը՝ հուղարկավորությունը Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկայում։ Հանրությանը արգելված է բազիլիկ մուտք գործել, սակայն Վատիկանը շարունակում է ուղիղ տեսահեռարձակումը։

Ֆրանցիսկոսն ավելի քան մեկ դարի ընթացքում առաջին պոնտիֆիկոսն է, որ թաղվում է Սուրբ Պետրոսի տաճարից դուրս: Նա ընտրել է Տիբերի մյուս կողմում գտնվող բազիլիկը Մարիամ Աստվածածնի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքի պատճառով:

Մարդկանց հոծ բազմությունը շարվել է Ֆրանցիսկոսի մարմինը Սուրբ Պետրոսի տաճարից Սանտա Մարիա Մաջիորե տանող «պապոմոբիլ»-ի ամբողջ երթուղով:

Բազիլիկի մոտ ևս կանգնած են հավատացյալներ։ Եկեղեցուն նայող տների վրա տեղադրվել են Grazie, Francesco (Շնորհակալություն, Ֆրանցիսկոս) գրությամբ պաստառներ:

Մինչ բազիլիկ ուղևորվելը՝ ավարտվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունը հրապարակում, իսկ պոնտիֆիկոսի մարմինը ամփոփող դագաղը տեղափոխվել է կրկին Սուրբ Պետրոսի տաճար։ Այնտեղից Ֆրանցիսկոսի դագաղը «Պապոմոբիլ»-ով (պապերի համար հատուկ մեքենա) տարել է դեպի Տիբեր գետի մյուս կողմում գտնվող Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկ, որտեղ նրան կթաղեն։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հոգեհանգստի արարողությունը ավարտվել է հաղորդության պատարագով, ապա հավաքվածները սկսել են սեղմել ձեռքերը՝ որպես խաղաղության խորհրդանիշ։

Կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեն Ֆրանցիսկոսի հոգին դրախտ է ուղարկել, իսկ այլ կարդինալներ տարբեր կաթոլիկ սրբերի կոչ են արել աղոթել պոնտիֆիկոսի համար: Ֆրանցիսկոսի դագաղը ցողվել է սուրբ ջրով, իսկ կողքին խունկ են ծխել։

Արևելյան կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները կարդացել են իրենց աղոթքները (այս 23 ինքնավար եկեղեցիները Հռոմի կաթոլիկ եկեղեցու մաս չեն կազմում, բայց նաև իրենց առաջնորդն են համարում պապին), կարդացվել է Մագնիֆիկատը (Աստվածածնի գովքը Ղուկասի Ավետարանից), և արարողությունը ավարտվել է:

Չի լինի դագաղի պաշտոնական կնքումը, քանի որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարգադրել է, որ ծեսն ավելի շատ նման լինի սովորական քրիստոնյայի թաղմանը:

Ֆրանցիսկոսը կհուղարկավորվի իր սիրելի հռոմեական եկեղեցում՝ Սանտա Մարիա Մաջիորեում, որը Հռոմի չորս գլխավոր պապական բազիլիկներից մեկն է: Դրանց սովորական բազիլիկներից տարբերում է այն, որ դրանք ուղղակիորեն ենթակա են Հռոմի պապին:

Հանգուցյալ պոնտիֆիկոսն այս որոշումը կայացրել է իր կենդանության օրոք։ Նա ինքն է խնդրել, որ իրեն թաղեն այս բազիլիկում՝ պարզ, անզարդ դամբարանում:

Հռոմի պապի հուղարկավորությանը Հռոմի կենտրոնում մասնակցել է ավելի քան 250 հազար մարդ, մինչդեռ ավելի վաղ հաղորդվում էր 200 հազարի մասին։ Հավաքվածների թվում կան ամենատարբեր կարգավիճակի մարդիկ, ինչպես նաև բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարներ։

Վատիկանի վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում ավելի քան 1,4 միլիարդ մարդ դավանում է կաթոլիկություն։ Սա Երկրի բնակչության մոտ 17%-ն է։

Հիշեցնենք՝ Վատիկանում ընթանում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հոգեհանգստի արարողությունը։

Նախորդ երեկոյան տեղի է ունեցել դագաղը փակելու արարողությունը, որի մեջ, ավանդության համաձայն, զետեղված են Ֆրանցիսկոսի ծառայության տարիներին հատված դրամներ ու շքանշաններ, ինչպես նաև նրա կենսագրությունը։

Վատիկան են ժամանել մի քանի տասնյակ պետությունների պատվիրակություններ ու ղեկավարներ։

Նրանց թվում են թագավորական տասը անդամներ, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Բրազիլիայի, Ֆրանսիայի նախագահները և Հունգարիայի վարչապետը։

Հռոմ է ուղևորվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս, ժամանել են նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջոզեֆ Բայդենն ու կինը:

Ռուսաստանը ներկայացնում է մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, Հայաստանից մեկնել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Պապի խնդրանքով և կտակով հուղարկավորության արարողությունը կազմակերպվել է հնարավորինս պարզ, ինչպես նաև եկեղեցում տեղադրված տապանաքարը՝ սպիտակ մարմարե սալաքար մեկ մակագրությամբ՝ «Ֆրանցիսկոս»։

Հուղարկավորության և հրաժեշտի համար հավաքվածների թվում կան ոչ միայն պետությունների ղեկավարներ, քահանաներ և միանձնուհիներ, այլև փախստականներ, անօթևաններ և նույնիսկ բանտարկյալներ։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաճախակի այցելություններ է կատարել Իտալիայի բանտեր, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել: Այդ պատճառով էլ հատուկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշ բանտարկյալների՝ թաղմանը ներկա գտնվելու հնարավորություն տալու համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
872 դիտում

ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ամրագրելու կայքէջն ապաակտիվացել է, նորը կգործարկվի առաջիկայում. մանրամասներ

Մահապարտը Պակիստանում դպրոցական ավտոբուս է պայթեցրել. 4 երեխա զոհվել է, 38-ը՝ վիրավորվել

ԲԸՏՄ ղեկավարը աշխատակազմին է ներկայացրել իր նոր տեղակալին

Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան

Եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ նեղվելն էլ տեսնեիք. Հակոբյանը հակադարձել է իրեն ուղղված պնդմանը

Լավրովն այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել. լուսանկարներ

Կոռուպցիայից զառանցող Քոչարյանը պետք է բացատրի, թե ինչպես Տանզանիայում դարձան ոսկու հանքի տեր. Չախոյան

Իրանում մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդը

1 օրում ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել վնասվածքներ

24 ժամ ջուր չի լինելու Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Ռուսաստանը ցանկանում է նոր պահանջներ մտցնել միգրանտների համար

ԼՂ տարածքում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները

Արարատ Միրզոյանը ԱՄԷ արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը

7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մինչև 6 ժամով կհոսանքազրկվեն

Խոշոր ավտովթար Մայիսյան գյուղի սկզբնամասում. վարորդներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել

Հիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան

Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան

Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին

Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան

ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան

Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար

Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները

Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք

Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է

Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»

Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է վարչապետը. տեսանյութ

Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ․ մանրամասներ

Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին

ԱՄՆ-ն չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային. Մարկո Ռուբիո

Ժաննա Անդրեասյանը և Էստոնիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային կապերի զարգացման հարցերը

Անծանոթի հետ պտտվել է Երևանում, 30-ամյա կինը հայտնել է՝ սեռական բնույթի գործողություն է կատարվել իր նկատմամբ

Պուտինը Քոչարյանին հրավիրել է նստել խոսելու, գնացել հանվել պառկել է. Մկրտչյան. տեսանյութ

Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Հակոբյան