Երևան
12 °C
Վատիկանում սկսվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հոգեհանգստի արարողությունը։ Հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Պետրոսի հրապարակում։ Այնուհետև պոնտիֆիկոսին կհուղարկավորեն Սանտա Մարիա Մաջիորե հռոմեական բազիլիկայում, ինչպես նախապես նա գրել և պատվիրել էր իր կտակում:
Նախորդ երեկոյան տեղի է ունեցել դագաղը փակելու արարողությունը, որի մեջ, ավանդության համաձայն, զետեղված են Ֆրանցիսկոսի ծառայության տարիներին հատված դրամներ ու շքանշաններ, ինչպես նաև նրա կենսագրությունը։
Երեք օրվա ընթացքում սրբազան հորը հրաժեշտ տալու է եկել 250 հազար մարդ, այսօր սպասվում է մինչև կես միլիոն մարդու ներկայություն:
Արդեն Վատիկան են ժամանել 50 պետությունների պատվիրակություններ ու ղեկավարներ։
Նրանց թվում են թագավորական տասը անդամներ, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Բրազիլիայի, Ֆրանսիայի նախագահները և Հունգարիայի վարչապետը։
Հռոմ է ուղևորվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս, ժամանել են նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջոզեֆ Բայդենն ու կինը:
Ռուսաստանը ներկայացնում է մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, իսկ Ռուս ուղղափառ եկեղեցին ներկայացնում է Արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության նախագահ, մետրոպոլիտ Էնթոնին։ Հ
Հայաստանից մեկնել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Անվտանգությունն ապահովում են երեք հազար ոստիկաններ ու զինվորականներ։
Պապի խնդրանքով հուղարկավորության արարողությունը կլինի հնարավորինս պարզ, ինչպես նաև եկեղեցում տեղադրված տապանաքարը՝ սպիտակ մարմարե սալաքար մեկ մակագրությամբ՝ «Ֆրանցիսկոս» ։
Համաշխարհային առաջնորդները դասակարգվել են և կնստեն այբբենական կարգով՝ ըստ իրենց ներկայացրած երկրի անունի ֆրանսիական հնչողության:
Բացառություն են կազմում Արգենտինայի նախագահ (որտեղից Ֆրանցիսկոս պապն է) Խավիեր Մայլին և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։ Նրանք նստելու են առաջին շարքում։
Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարմինը ամփոփող դագաղը տեղափոխել են Սուրբ Պետրոսի հրապարակ։
Սկսվել է թաղման արարողությունը, որը վարում է կարդինալ Ջովանի Բատիստա Ռեն:
Ավանդաբար պապի հուղարկավորությունը բարդ, հանդիսավոր ընթացակարգ է, սակայն Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անցած ապրիլին պարզեցրել է արարողությունը՝ համարելով Վատիկանի գոյություն ունեցող ծեսերը չափազանց շքեղ: Փոփոխությունները ազդել են ինչպես բուն արարողության, այնպես էլ թաղման վայրի վրա:
Նախկին պոնտիֆիկոսները թաղված են եռաշերտ կամ «երեք բույն» դագաղներում՝ պատրաստված նոճիից, կապարից և կաղնուց։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, սակայն, ընտրել է ցինկով պատված հասարակ փայտե դագաղ։
Նա նաև հրաժարվել է հանգուցյալ պապի մարմինը հավատացյալների առաջ դագաղից դուրս գտնվող ցուցասայլի վրա ցուցադրելու ավանդույթից: Փոխարենը սգավորները հրավիրվել են հարգանքի տուրք մատուցելու դագաղի մոտ, որի կափարիչը հանված է եղել:
Չի լինի նաև դագաղի պաշտոնական կնքումը, քանի որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարգադրել է, որ ծեսն ավելի շատ նման լինի սովորական քրիստոնյայի թաղմանը:
Ֆրանցիսկոսը կդառնա նաև առաջին պապը վերջին ավելի քան մեկ դարում, ով կհուղարկավորվի Վատիկանի սահմաններից դուրս:
Ֆրանցիսկոսը կհուղարկավորվի իր սիրելի հռոմեական եկեղեցում՝ Սանտա Մարիա Մաջիորեում, որը Հռոմի չորս գլխավոր պապական բազիլիկներից մեկն է: Դրանց սովորական բազիլիկներից տարբերում է այն, որ նրանք ուղղակիորեն ենթակա են Հռոմի պապին:
Հանգուցյալ պոնտիֆիկոսն այս որոշումը կայացրել է իր կենդանության օրոք։ Նա ինքն է խնդրել, որ իրեն թաղեն այս բազիլիկում՝ պարզ, անզարդ դամբարանում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեկնարկել է «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը. երբ է ելույթ ունենալու Պարգը
Թուրքիային F-35-երով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածաշրջանում
Ծեծկռտուք Շիրակի մարզում. արհեստագործական ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալների հետ
ՌԴ պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին. Պեսկովը հայտնել է՝ երբ կհրապարակվի կազմը
Քննարկվել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
Ընդդիմության երեսփոխանները «կատաղած են». ինչի համար է Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «սիրտը գցում». տեսանյութ
«Նոա»-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել է Հայաստանի գավաթը
Շինաղբով պատված «Եռաբլուր»-ին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ է հիմնվել. Ավինյան
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի
Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվել
Ադրբեջանից և Թուրքիայից հետո որպես երրորդ սպառնալիք ՀՀ քաղաքացիները դիտարկում են ՌԴ-ն. Ղազարյան. տեսանյութ
Գործընկերության նոր օրակարգի ստորագրումը կարևոր հանգրվան՝ ԵՄ-ՀՀ համագործակցության ընդլայնման ճամփին. Միրզոյան
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում. ժամանակացույց
ՀԷՑ վթարավերականգնողական բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով. ինչու լույս չկա Երևանի բազմաթիվ հասցեներում
Մեր ռազմավարական դիրքը Հայաստանը դարձնում է բիզնեսի համար իսկական տարածաշրջանային հաբ. Գևորգ Պապոյան
ԲՏԱ նախարարն ընդունել է տեխնոլոգիական ոլորտում մեծ ներդրում ունեցող ճապոնացի գիտնական Յոշիակի Հագիվարային
Ծաղկունքի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել. դրանցից մեկը հայտնվել է դաշտում
Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը. Արշակյանն ընդունել է Հունգարիայի պատգամավորներին
Հակակոռուպցիոն կոմիտեն թեժ գիծ է գործարկել. այն արդեն գործում է
Ոչ ֆորմալ շփումներ գործընկերների հետ. Սուրեն Պապիկյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Ահազանգում եմ և անհանգստացած եմ համայնքային մանկապարտեզներում բռնության դեպքերով. Սոնա Ղազարյան
Հզոր ցիկլոնի հետևանքները. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Լյուքսեմբուրգում Արարատ Միրզոյանն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը համագործակցության հարցեր են քննարկել
Արայիկ Հարությունյանը մասնակցել է փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը
Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների ձեռքբերման մրցույթ. «ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ»
Թրամփը չի խմել թագաժառանգ Բեն Սալմանի հյուրասիրած սուրճը. տեսախցիկները ֆիքսել են պահը. տեսանյութ
Բեռլինում հանդիպել են Սուրեն Պապիկյանն ու Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարարը. ի՞նչ է քննարկվել
Նյու Դելիում Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր են քննարկվել
ԵՄ-ն դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Գերտ Յան Կուպմանը՝ վարչապետին
Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը
ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցները. Սուրեն Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Հնդիկ վաճառականները կրպակներից հեռացրել են թուրքական ապրանքները
Պողոս Պողոսյանը ասել է՝ «պրիվետ, Ռոբ», դրանից հետո Քոչարյանի թիկնապահները տարել են զուգարան, ծեծել․ Ալեքսանյան
Դոլարն ու եվրոն շարունակել են էժանանալ. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 13-ին
2-ամյա երեխայի անհետացման չճշտված հրապարակումներն էմոցիաներ են ստեղծում. ընտանիքը ծանր վիճակում է. ՆԳՆ խոսնակ
Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման արարողությանը
Թիթեղը հարվածել է հղի կնոջը, վնասել պտղին. չծնված երեխան փրկել է մոր կյանքը. մանրամասներ
Մարմարիկում որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև կորած երեխայի գտնվելը. ջրում ցանցեր են տեղադրվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT