Երևան
12 °C
Ինչպես հայտնել ենք, Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ընթանում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հոգեհանգստի արարողությունը։
Հուղարկավորության և հրաժեշտի համար հավաքվածների թվում կան ոչ միայն պետությունների ղեկավարներ, քահանաներ և միանձնուհիներ, այլև փախստականներ, անօթևաններ և նույնիսկ բանտարկյալներ։
Ինչպես գրում է BBC-ն, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաճախակի այցելություններ է կատարել Իտալիայի բանտեր, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել: Այդ պատճառով էլ հատուկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշ բանտարկյալների՝ թաղմանը ներկա գտնվելու հնարավորություն տալու համար։
Հուղարկավորությանը եկել են նաև բազմաթիվ երիտասարդ կաթոլիկներ։
«Մենք վերցրինք գորգեր և քնապարկեր և քնեցինք այստեղ՝ 400 հոգի»,- AFP-ին պատմել է 22-ամյա Ժան-Բատիստ Լե Կլեզիոն այն մասին, թե ինչպես են երիտասարդները փորձում լինել առաջիններից, որ հասել են հրապարակ:
Նմանատիպ պատմություն CNN-ին պատմել են հարավային Իտալիայի ուսանողները, որոնք գիշերն անցկացրել են մոտակա եկեղեցում քնապարկերի մեջ: «Ես առանձնապես հավատացյալ չեմ, բայց նա թվում էր այնպիսի խոնարհ մարդ, որ օգնում էր աղքատներին և իրականում ապրում էր իր կաթոլիկ համոզմունքներով»,- ասել է նրանցից մեկը հեռուստաընկերությանը:
Բազմաթիվ հավատացյալներ ներկայացել են ընտանիքներով, մանկահասակ երեխաների հետ գիշերվանից տեղ զբաղեցրել Սուրբ Պետրոսի հրապարակում, որը փակ է եղել և բացվել առավոտյան 6:00-ին միայն:
Ներածական ծեսերից հետո սկսվել է հանդիսության հիմնական մասը։
Այն ընդգրկում է Առաքյալների Գործքից հատված (կարդում է Vatican News-ի լրագրող Քիլզ Գուսին) և Պողոսի նամակը Փիլիպպեցիներին, ինչպես նաև Հովհաննեսի Ավետարանից մի հատված Հիսուսի՝ իր աշակերտներից մեկի՝ Պետրոսի հետ հանդիպման մասին:
Կարդինալ Ռեն քարոզ է արել և խոսել Ֆրանցիսկոսի կյանքի մասին, այդ թվում՝ ինչո՞ւ է հանգուցյալ պոնտիֆիկոսն ընտրել իր անունը:

Վատիկանի գնահատականներով՝ առնվազն 200 հազար մարդ է եկել շաբաթ օրը Հռոմի պապին հրաժեշտ տալու, նրանցից մոտ 50.000-ը ներկայումս գտնվում են Սուրբ Պետրոսի հրապարակում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն Վատիկան են ժամանել 50 պետությունների պատվիրակություններ ու ղեկավարներ։
Նրանց թվում են թագավորական տասը անդամներ, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Բրազիլիայի, Ֆրանսիայի նախագահները և Հունգարիայի վարչապետը։
Հռոմ է ուղևորվել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ժամանել են նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջոզեֆ Բայդենն ու կինը:
Հայաստանից մեկնել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Համաշխարհային առաջնորդները դասակարգվել են և կնստեն այբբենական կարգով՝ ըստ իրենց ներկայացրած երկրի անունի ֆրանսիական հնչողության:
Բացառություն են կազմում Արգենտինայի նախագահ (որտեղից ծագմամբ Ֆրանցիսկոս պապն է) Խավիեր Մայլին և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։ Նրանք նստել են առաջին շարքում։
Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարմինը ամփոփող դագաղը տեղափոխել են Սուրբ Պետրոսի հրապարակ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT