Երևան
12 °C
Թուրքիայի ներկայացուցչի հետ քննարկել ենք կարգավորման գործընթացն իր ամբողջ սպեկտրով, այսինքն՝ այն բոլոր պայմանավորվածությունների իրագործումը, որ այս ընթացքում ձեռք ենք բերել:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով իր և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ վերջին հանդիպմանը:
«Ինչպես գիտեք, այդ պայմանավորվածությունների մի մասն իրագործված է, մի մասն իրագործված չէ: Որոշ գործընթացներ կան Անիի պատմական կամուրջի վերականգնման շուրջ, վերջերս Ստամբուլում հանդիպում է տեղի ունեցել տեխնիկական մասնագետների հետ. այս սպեկտրն էլ ենք քննարկել»,- ասաց Ռուբինյանը:
Անդրադառնալով Մարգարայի անցակետին՝ Ռուբինյանը նշեց, որ դա այն պայմանավորվածությունն է, որի կատարման համար ՀՀ-ն իր անելիքն արել է:
«Դա այն պայմանավորվածություններից մեկն է, որը մինչ այս պահը չի կատարվել և Հայաստանի մեղքով չէ, որ դա չի կատարվել, որովհետև, ինչպես հիշում եք, Հայաստանը վերանորոգեց Մարգարայի անցակետը, և ամեն ինչ պատրաստ է այդ պայմանավորվածությունն իրագործելու համար, և սպասում ենք, որ Թուրքիան կատարի այդ պայմանավորվածությունը»,- ասաց նա:
Ռուբինյանը նաև նշեց, որ սահմանի բացման հարցում դեռ նորություն չկա:
Այն հարցին,թե արդյոք Թուրքիան շարունակում է պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, Ռուբինյանը պատասխանեց.
«Ես կարող եմ ասել՝ ինչ է պնդում Հայաստանը: Հայաստանը պնդում է, որ Հայաստանը պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ՝ առանց որևէ նախապայմանի, դրանից զատ էլ, ինչպես գիտեք, Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է: Մենք պատրաստ ենք օր առաջ ստորագրել այդ համաձայնագիրը, այսինքն՝ վարչապետը պատրաստ է դա անել: Մենք առաջարկել ենք Ադրբեջանին սկսել խորհրդակցություններ դրա ստորագրման վայրի և ժամկետի շուրջ»։
Ինչու՞ է Ադրբեջանը ձգձգում Խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչո՞վ է դա պայմանավորում: Անդրադառնալով հարցին՝ Ռուբեն Ռուբինյանը նկատեց.
«Ինձ թվում է՝ կարիք չկա, ես ասեմ՝ ինչով եմ պայմանավորվում դա, բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ։ Մեր դիրքորոշումը ես հայտնեցի, մնացածն արդեն Ադրբեջանի դաշտում է»:
Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպում են ունեցել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԾովինար Խաչատրյանը նոր պաշտոն ունի
Սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ
Դատական նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել է
Ամենամեծ պահը. Ամոյանի գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում
Խորապես վշտացած եմ. վարչապետը ցավակցություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 9 տուժած հոսպիտալացվել է
Մենք ասում ենք՝ ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը. այն ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում. վարչապետ
Սեուլում տղամարդը հրկիզել է բարձրահարկ շենքը. մահացել են ինքն ու 3 անձ, կան վիրավորներ. տեսանյութ
Եկամուտների հայտարարագրման սկզբնաժամկետ է սահմանվում մարտի 2-ը, վերջնաժամկետ՝ նոյեմբերի 1-ը. Թունյան
Երևանում դանակահարությանը հաջորդել են կրակոցները. կա վիրավոր
Ընդդիմությունն ամեն ինչ արել է, որ հայությունը դուրս գա ԼՂ-ից ու հետո Հայաստանում նրանց օգտագործի. Ալեքսանյան
Որոշվել է 3 ծառայողի ազատել ոստիկանական համակարգից, ևս 2-ին՝ տալ խիստ նկատողություն
Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի ուղղությամբ. վնասվել է տներից մեկի արևային տաքացուցիչը
Հարկ վճարելը ոչ թե քմահաճույք կամ ցանկություն է, այլ արժանապատվության հարց. Ռուբեն Բաբայան
Բաքվի դատավարությունները կոնկրետ «սոուսով» լուսաբանելը չի բխում ՀՀ քաղաքական օրակարգի շահերից. Ալեքսանյան
Արարատի մարզի ջայլամաբուծական ֆերմայում կրակnց է հնչել. 70-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում է
Ավտոսպասարկման կետը թափոններ այրելու համար կտուգանվի
Պարզվել են Երևանում սպանված 16-ամյա տղայի և 2 վիրավոր եղբայրների ինքնությունները
ՀՀ-ում չի եղել նման բան, որ ընդդիմությունը տիրապետի լրատվական դաշտի 90 տոկոսին, իշխանությունը՝ 10. Կոնջորյան
Սպառնո՞ւմ եք ինձ, գլուխներդ պատով եք տալիս բոլորդ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին
5-րդ շարասյունը շարունակում է գործել նաև ԱԺ-ում, դուք քաղաքական լուրջ տուպիկի մեջ եք. Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Կոմունիստ-հոգևոր-գողական գործիչը շփոթել է բեսպրեդելի ժամանակները ժողովրդավար իրականության հետ. Հարությունյան
Սև, կոռումպացված փողերը լցվել են լրատվադաշտ, ընդդիմադիր մեդիաները բազմացել են ճագարային սկզբունքով. Ալեքսանյան
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է
Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում
Աննա Հակոբյանն ավագ դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել
Կոռուպցիոն դրսևորումներն անընդունելի են, որքա՞ն լինեն նման գործողություններ, որ հասկանանք. քաղաքապետ
Երևանի մուտքի մոտ նոր անտառային գոտի կհիմնվի. Ավինյան
Մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանում ավարտվել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալն ինքնասպան է եղել
Արդարադատության ուշացման հարցը խորքային է, պատճառներից մեկը՝ հասարակության միջև բովանդակային խզումը. Փաշինյան
Պուտինը Զատկի հրադադարը երկարաձգելու հրաման չի տվել. Կրեմլ
Սվաճյան փողոցում քաղաքացի է մահացել
Ծանրամարտի ԵԱ վերջին օր. Հայաստանն ունի 3 մասնակից
Մատենադարանի մոտ «Ինֆինիտի»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է
Արթիկի թիվ 3 մանկապարտեզը վերանորոգված և կահավորված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանում այն պարզապես սպորտ չէ, այլ ժառանգություն է, հպարտություն և ուժ. Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիա
Լիանա Գյուրջյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Տաթև Հակոբյանը՝ պոկում վարժության արծաթե մեդալակիր
Պուտինի առաջարկած 30-ժամյա հրադադարը՝ փոխադարձ մեղադրանքներով. մարդասիրությո՞ւն թե՞ դիվանագիտություն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT