Սև, կոռումպացված փողերը լցվել են լրատվադաշտ, ընդդիմադիր մեդիաները բազմացել են ճագարային սկզբունքով. Ալեքսանյան

21/04/2025 schedule12:24

«Քանի որ տարին նախընտրական է, այս ընթացքում ընդդիմադիր մեդիաները ոչ միայն բազմացել են ճագարային սկզբունքով, մասնավորապես բացվել են նորանոր մեդիաներ, լրատվականներ, սև ու կոռումպացված փողերը, որոնք հաճախ ակնհայտորեն այս կամ այն առնչությունն ունեն այս կամ այն քրեական գործով անցնողների հետ, շատ դեպքերում նաև թմրանյութի գործերով անցնողների հետ, լցվել են լրատվական դաշտ, ու լրատվական տեռորը հասել է մի նոր մակարդակի ու բարձունքի»:

Այս մասին ԱԺ-ում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդման քննարկմանը:

«Ատելության խոսքի գեներացիան ընդդիմադիր լրատվականներով մաքսիմումի վրա է: Նմանատիպ մակարդակ, ենթադրում եմ, եղել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ, երբ դաշնակցական ու մերձդաշնակցական մամուլը ամեն կերպ ցեխոտում ու ատելություն էր տարածում Վազգեն Սարգսյանի, ինչու չէ, տեղ-տեղ նաև Կարեն Դեմիրճյանի նկատմամբ»,- նշել է նա:

Ալեքսանյանի խոսքով՝ մամուլի նշված հատվածում մեղադրանքներ են ատելություն քարոզելու համար քաղաքական մեծամասնության ու նրա աջակիցների նկատմամբ, նրանց անվանում են թուրք ու դավաճան, աջակիցներին՝ ժեխ ու թուրք:

Դիմելով ընդդիմադիրներին՝ Ալեքսանյանը նրանց մեղադրել է իրենց լրատվականներով՝ ամենօրյա ռեժիմով ատելության խոսք տարածելու համար:

«Այս մակարդակի ատելության խոսքն աննորմալ է: Պարզապես նայեք, թե քանի լրատվական է բացել ընդդիմադիր մեդիակոնգլոմերատը: Իշխանական քանի՞ լրատվամիջոց գիտեք, ժողովուրդ ջան, դաշտի 90 տոկոսը ձեր ձեռքն է, ձեր քաղաքական առաջնորդների ձեռքն է: Ինչի՞ եք ուզում հասնել դրանով: Թուրք, դավաճան, թուրք դավաճան կրկնելով, թվում է ձեզ, թե մարդկանց մեջ դա նստվածք է տալու: Ընդդիմադիր մեդիան ստի ու ատելության ասեղի վրա է մարդկանց նստացրել: Այդքան փող, որ Հայաստանում ծախսվում է ընդդիմադիր մեդիայի վրա, եթե ժամանակին ծախսվեր Հայաստանի վրա, կարող է առհասարակ Հայաստանի քաղաքացիները շատ էլ գոհ լինեին նախկին իշխանություններից»,- հայտարարել է պատգամավորը՝ կոչ անելով ու խնդրելով ազատվել ատելության խոսքից ու ապատեղեկատվությունից: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
464 դիտում

ԱԺ-ն ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնների թեկնածուներին

Ակնկալել, թե կրտսեր Քոչարյանը քաղաքագիտական վեհ մտքեր էր ձոնելու միամտություն կլիներ. Չախոյան

Վարչության նիստին քննարկում չի եղել․ Կոնջորյանը՝ վարչապետի՝ Մայիսի 9-ին Մոսկվա գնալ-չգնալու հարցի մասին

Կրիշտիանու Ռոնալդուի որդին հրավիրվել է Պորտուգալիայի մինչև 15 տարեկանների հավաքական

Նոր Նորքի թաղապետը այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, դա իրենց պատասխանատվության տիրույթում է․ Կոնջորյան

Սպասվում են ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում և անձրև, առանձին վայրերում՝ հորդառատ

2021-ին Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ, թող գար մեզ վախեցներ, չեկավ, կարո՞ղ է ինքը վախեցավ․ Կոնջորյան

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարար

ՀՀ սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը մեզ համար ֆունդամենտալ արժեք է․ Կոնջորյան

Սյունիքի նախկին մարզպետն ու ընտանիքը հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

Մաֆիոզները մնում են մաֆիոզներ․ Կոնջորյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սարգսյանի միջև առկա տարաձայնության լուրերի մասին

Ջերմային այրվածքներով «Այրվածքաբանական ազգային կենտրոն» տեղափոխված տղամարդը մահացել է

Շատ անլուրջ հարց է․ ԱԺ փոխնախագահը՝ վարչապետին իմփիչմենտ հայտնելու գործընթացի մասին

ՏԿԵՆ-ում քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերը

Մայիսի 9-ը մեր հաղթանակն էլ է. Հակոբ Արշակյան՝ վարչապետի՝ ՌԴ այցի մասին

Ընկերությունը կդիմի ՀԾԿՀ՝ «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի էլեկտրաէներգիայի սակագնի սահմանման հայտով

Անընդունելի է նման պահվածքը. Արշակյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Արտակարգ դեպք «Գարաժ Մաստերս Մոլ»-ի ավտովերանորոգման կետերից մեկում. կա տուժած

Հայաստանի հանձնառությունն է՝ շարունակել կառուցողական ներգրավվել ՄԱԿ հանձնաժողովի աշխատանքներում. ԱԳ փոխնախարար

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յանդեքս Հայաստանի» ղեկավարին. քննարկվել են կրթական նախագծեր

Ակնկալում եմ շարունակել սերտ համագործակցությունը. Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի ԱԳ նորանշանակ նախարարին

29.99 եվրոյից սկսած․ Wizz Air-ը Երևանից դեպի Եվրոպա 8 նոր ուղղությամբ չվերթներ է սկսում

Մեկնարկում է Հռոմի նոր պապի ընտրությունը՝ աշխարհի ամենագաղտնի քվեարկությունը. ինչպես է այն կազմակերպվել

Ընդունվում են հայտեր «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ի մասնակի պարպումների չափիչ սարքի հետ կապված գնումների համար

Ստուգվել են տրանսպորտային միջոցներ, կիրառվում են անօդաչու թռչող սարքեր. 2-ամյա երեխային շարունակում են փնտրել

Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել․ ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել

ԱՄՆ-ն կապ կհաստատի Հնդկաստանի և Պակիստանի հետ՝ հակամարտությանը լուծում գտնելու համար. Ռուբիո

Նոր Նորք վարչական շրջանի մի շարք հասցեներում 12 ժամ գազ չի լինի

Կաշառք ստանալու համար մեղադրվող ՍԱՏՄ 2 պաշտոնյայի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է

Մեքենան ընկել է սելավատարի մեջ. դուրս են բերել փրկարարները

Պակիստանը հայտնել է Հնդկաստանի հարվածների հետևանքով 26 զոհի և 46 վիրավորի մասին

Ծանրամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները ժամանել են Հայաստան. տեսանյութ

Թուրքիան իր աջակցությունն է հայտնել Պակիստանին

Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ին տեղեկացրել է Հնդկաստանի հարձակման մասին

Թրամփը հույս է հայտնել, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև hակամարտnւթյnւնն արագ կավարտվի

Հնդկաստանն ու Պակիստանը փոխադարձ հրթիռային հարվածներ են հասցրել. ի՞նչ է հայտնի

Հրշեջ-փրկարարական խմբեր Գյումրու քաղաքապետարանում. ի՞նչ ահազանգ է ստացվել. լուսանկարներ, տեսանյութ

Վիտալի Բալասանյանը «կապիկություն» է անում, ռուսները խաբեցին, էլի թավալվում են ոտքերի տակ. Մելքոնյան. տեսանյութ

Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործի նախաքննությունն ավարտվել է, այն կուղարկվի դատարան. Արթուր Նահապետյան

Իմպիչմենտի գործընթացը ևս մեկ անգամ կամրապնդի վարչապետի դիրքերը. Ստեփանյան. տեսանյութ