Եկամուտների հայտարարագրման սկզբնաժամկետ է սահմանվում մարտի 2-ը, վերջնաժամկետ՝ նոյեմբերի 1-ը. Թունյան

21/04/2025 schedule15:15

Քաղաքացիները 2025-ին և 2026-ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1-ը, դրանից հետո՝ մինչև հուլիսի 1-ը, իսկ ներկայացնել կարող են մարտի 2-ից սկսած:

Այս մասին ԱԺ-ում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Մայիսի 1-ը՝ որպես վերջնաժամկետ, որը սահմանված է օրենքով, փոխում ենք՝ այս տարվա և հաջորդ տարվա համար սահմանելով նոյեմբերի 1-ը: Այսինքն՝ այն մարդկանց համար, որոնք հայտարարագիր են լրացնում այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը: Նրանց համար, ովքեր հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, վերջնաժամկետը նույնպես դառնում է նոյեմբերի 1-ը: Դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1ը»,- մանրամասնել է Թունյանը:

Նախագծով սահմանվում է ոչ միայն վերջնաժամկետը, այլ նաև հայտարարագրերի ներկայացման սկզբնական կետ:

Ներկայացված օրենքի նախագծով հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը:

«Այսինքն՝ դրանից շուտ պետությունը հայտարարագիր չի ընդունելու, որպեսզի պետական համակարգը հնարավորություն ունենա նաև գործատուներից և հարկային գործակալներից որոշակի ինֆորմացիա ստանալ և ավելի ամբողջական, ինքնաշխատ տարբերակով լրացնել այդ հայտարարագրերը»,–ասել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ մոտ 35 հազար մարդ է այս պահի դրությամբ հայտարարագիր ներկայացրել: Պատգամավորի կարծիքով՝ այդ փոքր թվի պատճառներից մեկը մարդկանց՝ դեռևս նույնականացման քարտ չունենալն է: Պատճառներից է նաև այն, որ մարդիկ արդեն մի քանի ամիս գիտեն, որ հայտարարագրման ժամկետը տեղափոխվելու է նոյեմբերի 1, այսինքն՝ գիտեն, որ դեռևս ժամանակ ունեն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
727 դիտում

Հրշեջ-փրկարարական խմբեր Գյումրու քաղաքապետարանում. ինչ ահազանգ է ստացվել. լուսանկարներ, տեսանյութ

Վիտալի Բալասանյանը «կապիկություն» է անում, ռուսները խաբեցին, էլի թավալվում են ոտքերի տակ. Մելքոնյան. տեսանյութ

Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործի նախաքննությունն ավարտվել է, այն կուղարկվի դատարան. Արթուր Նահապետյան

Իմպիչմենտի գործընթացը ևս մեկ անգամ կամրապնդի վարչապետի դիրքերը. Ստեփանյան. տեսանյութ

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը. նա և փաստաբանը կրկին բողոք են ներկայացրել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Գնա՞լ Մայիսի 9-ին Մոսկվա, թե՞ ոչ. կրեմլյան շքերթին մասնակցելու և չմասնակցելու մարտահրավերները. տեսանյութ

Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ նոր բացահայտում

Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի վրա

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում. ժամանակացույց

Իմ սիրտ. Անդրեն դստեր հետ տեսանյութ է հրապարակել

Քրեական հեղինակություն Կանևսկոյին և նրա հետ գտնված անձանց ոստիկանները փողոցից տեղափոխել են գլխավոր վարչություն

Մասուդ Փեզեշքիանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև

Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել

ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով մասնակցել է Աթենքի պաշտպանական ցուցահանդեսին

Պուտինն ու Նեթանյահուն տարածաշրջանային արդիական հարցեր են քննարկել

Սուրեն Պապիկյանը Հունաստանում մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացմանը

Ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը. Արայիկ Հարությունյան

ՌԴ քաղաքացին ռուսական զորամասի «ՈւԱԶ»-ով Գյումրի-Ոսկեհասկ ճանապարհին հետիոտնին վրաերթի է ենթարկել

Երևան-Երասխ ճանապարհին 4 մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է. Պապոյան

Ֆրիդրիխ Մերցը՝ Գերմանիայի կանցլեր. քվեարկության երկրորդ փուլն ավարտվել է

19 և 16 տարի ժամկետով ազատազրկում սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ. կայացվել է մեղադրական վերդիկտ

Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարվում են դադարած. արձանագրություն

ԱՍՀ նախարարն այցելել է մտավոր խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող «Երջանկության ճանապարհ» ՀԿ

Վարչապետը ծանոթացել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի արդիականացման աշխատանքներին. տեսանյութ

Ագրոտեխնոլոգիայի խմբակի աշակերտները մասնակցում են գործնական դասընթացին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում. «Իմ քայլը»

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Առաջին կադրերը Հայաստանի ներկայացուցիչ Պարգի եվրատեսիլյան փորձից. լուսանկարներ

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է

Անտառտնտեսության տնօրենի և անտառապետների կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է

Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀԸԳՀ իրագործման ընթացքը. Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել

Էթիկան և դուք իրարից այնքան հեռու եք, որքան Գառնիկ Դանիելյանն ու Մոնիկա Բելուչին. ինչո՞ւ է ՔՊ-ն դեմ քվեարկել

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Հրայր Կարապետյանը դատապարտվել է ազատազրկման

Gallup-ը համոզում է, որ Քոչարյանի վարկանիշը բարձրացել է, իսկ Gallup-ի վարկանիշից ի՞նչ կա. Չախոյան

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

Սա վտանգավոր նախադեպ է և բացահայտ անհարգալից վերաբերմունք տեղահանված անձանց հանդեպ. ԼՂ փախստականների միություն

Շուրջ 15 կգ թմրամիջոց Իրանից մաքսանենգությամբ տեղափոխվել է Հայաստան. 4 անձ կալանավորվել է

«Ռուսական համայնքի» ուժայինները ներխուժել են Լենինգրադի բնակարաններից մեկը․ ՀՀ քաղաքացի է մահացել. տեսանյութ