Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին:
Միջոցառման շրջանակում քննարկվել են արդարադատության իրականացման արդի մարտահրավերների, դատական համակարգի արդյունավետության, դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացման, իրավական բարեփոխումների ազդեցության, ինչպես նաև խափանման միջոցների կիրառման հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև իրավապահ մարմինների համագործակցության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին:
Պանելային քննարկման առաջին մասում անդրադարձ է կատարվել դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման մարտահրավերներին, ոլորտային բարեփոխումների ազդեցությունն արդարադատության իրականացման արդյունավետության և ժամկետների վրա, իրավապահ մարմինների վարույթային գործողությունների արագության հարաբերակցությունը դատական քննության ժամկետների հետ, դատական պաշտպանության իրավունքի և արդարադատության արագության հարաբերակցությունը դատավարական չարաշահումների համատեքստում:
Վարչապետը պատասխանել է մոդերատորի այն հարցին, թե որը պետք է լինի ՀՀ կառավարության դերակատարությունը և դատական իշխանության տարբեր դերակատարների պատասխանատվությունը՝ ՀՀ քաղաքացիներին ժամանակին և արդյունավետ արդարադատություն տրամադրելու հարցում:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է քննարկումը և այն մի փոքր ուշացած համարել. «Այսինքն՝ լավ կլիներ այս ընթացքում մի քանի անգամ քննարկած լինեինք այս հարցերը: Կարծում եմ՝ հարցադրման հիմքում ընկած պատճառներից մեկը նաև այն է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության և սահմանադիրի՝ ժողովրդի միջև, այնուամենայնիվ, որոշակի խզում կա, ընդ որում՝ և՛ կառուցակարգային, և՛ բովանդակային: Ինչո՞ւ ենք մենք ասում, կամ ինչո՞ւ կա այս հարցադրումը՝ արդյոք արդարադատությունը և արդարությունը նույն բանն են, կամ արդյոք պիտի լինեն նույնը։ Մեծ հաշվով, երբ փորձում ենք այս հարցը բաղդատել, տեսնում ենք, որ իրականում խնդիր կա հենց ինքնին ձևակերպման մեջ, բայց կարևոր է հասկանալ, թե ինչն է պատճառը, որ նման ձևակերպում և հարցադրում մեր իրականության մեջ կարող է գոյություն ունենալ։ Ես կարծում եմ՝ դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում արդարադատությունը հասկանալի չէ շատերին»։
Վարչապետի դիտարկմամբ՝ հանրության շրջանում առկա է նաև արդարադատության լեզվի հետ կապված խնդիր. իրավաբանական հանրությունն ինչ-որ պահից սկսում է օգտագործել այն բառապաշարը, որը քաղաքացիների մեծամասնությանը հասանելի և հասկանալի չէ: «Մենք ասում ենք՝ ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը. արդարադատությունը ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում: Ինքն անընդհատ պրոցես է, այն չի հանգուցալուծվում: Առկա են նաև ներքին՝ իրավաբանական խոսույթներ. օպերատիվ բլոկում առանձին ընկալումներ և պատկերացումներ կան, քննչական օղակում՝ առանձին պատկերացումներ, դատախազական օղակում՝ առանձին, դատավորական օղակում՝ առանձին»,- նշել է երկրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է և հետևաբար՝ ժողովուրդը պետք է նաև հնարավորություն ունենա հասկանալու, թե ի՞նչ է տեղի ունենում իր ստեղծած ինստիտուտների հետ, ինչպե՞ս են այդ ինստիտուտներն աշխատում, ի՞նչ նպատակ են հետապնդում, ի՞նչ արդյունք են գեներացնում:
Վարչապետի կարծիքով՝ ժողովրդի և երկրում հաստատված իրավակարգի միջև առկա է օրգանական կապի խնդիր: «Իմ գնահատականը եղել և շարունակում է մնալ այն, այս ընթացքում ես միայն համոզվել եմ դրանում, որ այդ իրավակարգի ճեղքը կախված է և կապված է նաև նրա հետ, որ, ըստ էության, բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում և համոզմունք, որ, այնուամենայնիվ, սահմանադրական հանրաքվեների պաշտոնապես արձանագրված արդյունքները չեն արտահայտում կամ ճշգրիտ չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Ես դրա մասին շատ խոսում եմ, հիմա տարբեր տեղերում՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ներկայացնելիս», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սրանք հարցեր են, որոնց մասին պետք է մտածել, և նման շեշտադրումներով քննարկումներ իրականացնելու անհրաժեշտությունը վկայում է այն մասին, որ երկրում այդ առումով դեռ ցանկալի կետին չենք հասել:
Համաժողովի պանելային քննարկման երկրորդ մասում անդրադարձ է կատարվել խափանման միջոցների կիրառման և արդարացման վերաբերյալ դատական ակտերի ազդեցությունը դատական համակարգի անկախության ընկալման վրա, մեղադրանքների և խափանման միջոցների ընտրության գործընթացներում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռմանը վարույթների հանրային վերահսկողության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման գործում քաղաքացիական հասարակության դերին:
Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀրշեջ-փրկարարական խմբեր Գյումրու քաղաքապետարանում. ինչ ահազանգ է ստացվել. լուսանկարներ, տեսանյութ
Վիտալի Բալասանյանը «կապիկություն» է անում, ռուսները խաբեցին, էլի թավալվում են ոտքերի տակ. Մելքոնյան. տեսանյութ
Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործի նախաքննությունն ավարտվել է, այն կուղարկվի դատարան. Արթուր Նահապետյան
Իմպիչմենտի գործընթացը ևս մեկ անգամ կամրապնդի վարչապետի դիրքերը. Ստեփանյան. տեսանյութ
Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը. նա և փաստաբանը կրկին բողոք են ներկայացրել
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Գնա՞լ Մայիսի 9-ին Մոսկվա, թե՞ ոչ. կրեմլյան շքերթին մասնակցելու և չմասնակցելու մարտահրավերները. տեսանյութ
Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ նոր բացահայտում
Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի վրա
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում. ժամանակացույց
Իմ սիրտ. Անդրեն դստեր հետ տեսանյութ է հրապարակել
Քրեական հեղինակություն Կանևսկոյին և նրա հետ գտնված անձանց ոստիկանները փողոցից տեղափոխել են գլխավոր վարչություն
Մասուդ Փեզեշքիանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև
Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել
ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով մասնակցել է Աթենքի պաշտպանական ցուցահանդեսին
Պուտինն ու Նեթանյահուն տարածաշրջանային արդիական հարցեր են քննարկել
Սուրեն Պապիկյանը Հունաստանում մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացմանը
Ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը. Արայիկ Հարությունյան
ՌԴ քաղաքացին ռուսական զորամասի «ՈւԱԶ»-ով Գյումրի-Ոսկեհասկ ճանապարհին հետիոտնին վրաերթի է ենթարկել
Երևան-Երասխ ճանապարհին 4 մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է. Պապոյան
Ֆրիդրիխ Մերցը՝ Գերմանիայի կանցլեր. քվեարկության երկրորդ փուլն ավարտվել է
19 և 16 տարի ժամկետով ազատազրկում սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ. կայացվել է մեղադրական վերդիկտ
Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարվում են դադարած. արձանագրություն
ԱՍՀ նախարարն այցելել է մտավոր խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող «Երջանկության ճանապարհ» ՀԿ
Վարչապետը ծանոթացել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի արդիականացման աշխատանքներին. տեսանյութ
Ագրոտեխնոլոգիայի խմբակի աշակերտները մասնակցում են գործնական դասընթացին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում. «Իմ քայլը»
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել
Առաջին կադրերը Հայաստանի ներկայացուցիչ Պարգի եվրատեսիլյան փորձից. լուսանկարներ
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է
Անտառտնտեսության տնօրենի և անտառապետների կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է
Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀԸԳՀ իրագործման ընթացքը. Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել
Էթիկան և դուք իրարից այնքան հեռու եք, որքան Գառնիկ Դանիելյանն ու Մոնիկա Բելուչին. ինչո՞ւ է ՔՊ-ն դեմ քվեարկել
Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Հրայր Կարապետյանը դատապարտվել է ազատազրկման
Gallup-ը համոզում է, որ Քոչարյանի վարկանիշը բարձրացել է, իսկ Gallup-ի վարկանիշից ի՞նչ կա. Չախոյան
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին
Սա վտանգավոր նախադեպ է և բացահայտ անհարգալից վերաբերմունք տեղահանված անձանց հանդեպ. ԼՂ փախստականների միություն
Շուրջ 15 կգ թմրամիջոց Իրանից մաքսանենգությամբ տեղափոխվել է Հայաստան. 4 անձ կալանավորվել է
«Ռուսական համայնքի» ուժայինները ներխուժել են Լենինգրադի բնակարաններից մեկը․ ՀՀ քաղաքացի է մահացել. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT