Ծխախոտի գովազդի համար՝ 800 000 դրամ տուգանք, ղեկին ծխելու համար՝ 10-50 հազար. նոր օրինագիծ

ՀՀ առողջապահության նախարարությունը ծխելու դեմ պայքարի նոր օրինագիծ է մշակել: Այն երկարաշունչ անվանում ունի՝ «Ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին»:

Նախագծով մի շարք սահմանափակումներ ու արգելքներ են նախատեսվում: Ոլորտին առնչվող օրենսդրական այլ փոփոխությունների նախագծերով էլ առաջարկվում է ծանրացնել տուգանքները: Իհարկե, նախորդ նախագծի համեմատությամբ, որն այդպես էլ կյանքի չկոչվեց, տույժերը համեմատաբար մեղմ են, իսկ գործող օրենսդրության համեմատությամբ՝ բավական խստացված:

Նոր օրենքի ընդունումից հետո ծխելն արգելված կլինի փակ եւ կիսափակ հանրային տարածքներում, այդ թվում՝ շքամուտքերում, աշխատանքային տարածքներում՝ անկախ սեփականության ձեւից, բուժհաստատություններում, ուսումնական հաստատություններում, մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում եւ խաղային պուրակներում, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում (բացառությամբ այն հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ), բնության հատուկ պահպանվող տարածքներում, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ, hյուրանոցային տնտեսության օբյեկտների տարածքներում եւ այլն:

18 տարին չլրացած անձանց ծխախոտային արտադրատեսակներ վաճառել չի թույլատրվի, ու եթե վաճառողի մոտ կասկածներ առաջանան գնորդի տարիքի վերաբերյալ, ապա նա իրավունք կունենա պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ դա չներկայացվելու դեպքում չվաճառել տվյալ ապրանքը: Նոր օրենքով չի թույլատրվի ծխախոտային արտադրատեսակները վաճառել զեղչված գներով կամ առանձին գլանակներով, անվճար ներառել սպառողական որեւէ փաթեթում եւ այլն: Գովազդի բոլոր ձեւերը նույնպես անթույլատրելի կլինեն: Ու եթե այսօր գործող օրենսդրության սողանցքները թաքնված գովազդի հնարավորությունն էին տալիս, նոր նախագծով փորձ է արվել վերացնել դա: Ըստ այդմ, նաեւ կարգելվի ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում: Այսինքն՝ շատ խանութներում ու սուպերակետներում աչքի ընկնող եւ ծխախոտներով բեռնված «ստենդ»-երն այլեւս չեն լինի: Վաճառողները դրա փոխարեն իրենց մոտ կունենան ծխախոտի արտադրատեսակների ցանկը՝ դրանց գներով, որը կտրամադրվի չափահաս գնորդին՝ նրա պահանջով: Այդ ցանկը վաճառասրահում չի փակցվի:

ի՞նչ տույժեր կկիրառվեն

Մինչ այս շրջանառված, բայց օրենքի ուժ չստացած նախագծի քննարկման ժամանակ խոսվում էր աստղաբաշխական՝ ընդհուպ մինչեւ տասը միլիոն դրամի հասնող տուգանքների անհրաժեշտության մասին: Այժմ, առավելագույն շեմը 800 հազար դրամն է: Այդքան նախատեսված է, օրինակ, ծխախոտային արտադրատեսակներ գովազդելու դեպքում: Տույժի կենթարկվի գովազդատուն: Տվյալ ապրանքի նմուշների անվճար իրացումը կպատժվի 100 հազար դրամի չափով:

Հասարակական տրանսպորտում ծխելու համար (բացառությամբ, ջրային եւ երկաթուղային տրանսպորտում այդ նպատակով առանձնացված հատուկ տարածքների), անձը կտուգանվի 50 հազար դրամով: Oդանավակայաններում (բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների), ճոպանուղիների, երկաթուղու եւ մետրոպոլիտենի կայարանների, ավտոկայարանների, ավտոկայանների փակ տարածքներում, ուղեւորների սպասարկման համար նախատեսված տարածքներում, տրանսպորտի կանգառների ծածկերի տակ ծխելու համար նույնպես անձը կտուգանվի 50 հազար դրամով: Մասնավոր տրանսպորտային միջոցի վարորդն ընթացքի ժամանակ ծխելու համար կտուգանվի 10 հազար դրամով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար առավել մեծ տույժ կնախատեսվի՝ 50 հազար դրամ:  

Ծխախոտային արտադրատեսակների վաճառքի կանոնների խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում 100 հազար դրամի չափով, այդ թվում՝ անչափահասներին վաճառելը: Զեղչ կիրառելն, օրենքի նախագծով, առավել ծանր «հանցանք» է համարվում եւ դրա համար նախատեսվող տույժը 200 հազար դրամ է: Նույնքան տուգանք կկիրառվի վաճառասրահներում դրանք ցուցադրելու համար:

Իսկ եթե վերը նշված տարածքներում ու շինություններում՝ առողջապահական ու կրթական հաստատություններ, աշխատանքային տարածքներ եւ այլն, խախտվեն ծխելն արգելող կանոնները, ապա ֆիզիկական անձանց դեպքում նախատեսվող տուգանքը 50 հազար դրամ է, պաշտոնատար անձանց դեպքում՝ 200 հազար:

ակնկալվում է կրճատում՝ տարեկան 1.5-2 տոկոսով

Հոկտեմբերի 12-ը ծխելու դեմ պայքարի ազգային օրն էր: Առողջապահության ոլորտի պատասխանատուները, այդ օրվա առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հույս հայտնեցին, որ նոր օրինագիծն ընդունվելու եւ իրապես գործելու դեպքում ծխողների քանակը յուրաքանչյուր տարի կնվազի 1.5-2 տոկոսով: «Ծխելը սպանում է եւ վերջ»,- խնդիրը կտրուկ ձեւակերպեց նախարար Արսեն Թորոսյանը: Խոսելով ծխելու դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող սահմանափակումների ու արգելքների մասին՝ նա նկատեց, որ դրանք անհրաժետ են, անկախ այն բանից՝ մարդիկ ողջունո՞ւմ են, թե՞ չէ: «Մենք հոգում ենք մարդկանց առողջության մասին՝ անկախ նրանից՝ իրենք դա ուզում են, թե ոչ, ինչպես որ պահանջվում է ամրագոտիներ կապել, ինչպես որ ճանապարհներն են սարքվում»,- ասաց նախարարը:

Սպառողների ազգային ասոցիացիան 2017 թվականի նոյեմբերին հարցում է իրականացրել, ըստ որի՝ ծխողներ են եղել հարցվածների 30.3 տոկոսը: Չծխողները կազմել են 64.8 տոկոս, իսկ ծխելը թողել են հարցվածների 4.9 տոկոսը: 38.7 տոկոսը, որպես ծխելուն նպաստող գործոն, նշել են մեծերի ծխելը որպես օրինակ, 35.7 տոկոսը՝ հասակակիցների կողմից ճնշումը, 20.3 տոկոսը՝ ծխախոտի հասանելիությունը եւ այլն: Առողջապահության ոլորտի պատասխանատուները գտնում են, որ ծխելու դեմ պայքարը պետք է համալիր լինի՝ օրենսդրական կարգավորումներից մինչեւ ծխախոտի թանկ ու դժվարամատչելի գին:

Հ.Գ. Օրինագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ է մտնելու մաս-մաս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
69896 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել