Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հիանալի ու, ինչպես գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն է նշում, արժանապատիվ խաղով առավելության հասավ Մակեդոնիայի նկատմամբ: Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի 4-րդ տուրի հանդիպումն ավարտվեց 4:0:
Հանդիպման հենց սկզբից հայ ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ցանկանում են վերականգնել պատիվը Ջիբրալթարից կրած խայտառակ պարտությունից հետո: Առավելությունը նրանց կողմն էր ու անընդհատ պահեր էին ստեղծում մրցակցի դարպասի մոտ: 12-րդ րոպեին Հենիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Մարկոս Պիզելին: Րոպեներ անց Մարկոսը ցավալի վնասվածք ստացավ ու փոխարինվեց:
Հայ ֆուտբոլիստները շարունակեցին ուղիներ փնտրել դեպի մրցակցի դարպասը նաեւ 2-րդ խաղակեսում: Մակեդոնացիներն էլ ձեռքերը ծալած նստած չէին, սակայն նրանց փորձերը Գյուլբուդաղյանցի սաները չեզոքացնում էին: 67-րդ րոպեին Հայաստանը կրկնապատկեց առավելությունը Մխիթարյանի փոխանցումից հետո հավաքական վերադառնալուց հետո իր առաջին գոլը խփեց Յուրա Մովսիսյանը: 81-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանը տուգանային հարվածից հաշիվը դարձրեց խոշոր: Դարպասապահը մոտ էր գնդակը բռնելուն, սակայն չկարողացավ: Խաղի վերջակետն ավելացված ժամանակում՝ 94-րդ րոպեին, դրեց Մխիթարյանը: Նա հիասքանչ հարվածով աչքի ընկավ տուգանայինից:
Հաղթանակը մեծ ցնծությամբ ընդունեց լիքը «Հանրապետականը»: Երկրպագուները ողջ խաղի ընթացքում աջակցում էին ֆուտբոլիստներին, վանկարկում Մխիթարյանի, Մարկոսի, Մովսիսյանի անունը: Հանդիպումից հետո ֆուտբոլիստները մոտեցան տրիբունաներին ու շնորհակալություն հայտնեցին ֆուտբոլասերներին: Նրանցից մի քանիսը մարզաշապիկները նվիրեցին երկրպագուներին:
Այս խաղից հետո Հայաստանը միավորների քանակը հասցրեց 6-ի: Մակեդոնիան մնաց 9 միավորով: Ազգերի լիգայի 5 եւ 6-րդ տուրերի հանդիպումները Հայաստանը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին: Նա կհյուրընկալվի Ջիբրալթարին, ապա Լիխտենշտեյնին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կտրիճ Ներսիսյանը սատարում է Սամվել Կարապետյանին. նա գնացել է օլիգարխի մոտ
Իմ տղայի անունը ձեր պատվին Նիկոլ եմ դրել․ Արենիի բնակիչը՝ վարչապետին
Զելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած ձևաչափով. Ֆիցո
Մեր հիվանդների մահճակալի կողքին երկրորդ աթոռն է հայտնվել՝ պետությունը. ՀՀ վարչապետ
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ժողովուրդը պիտի ցույց տա, որ իրեն ամենաշատը խաղաղություն է պետք. մենք այն արդեն ունենք. Փաշինյան
Քաղաքացիների հանդեպ սերն է դրդել դժոխքի միջով հասնել այստեղ. մնում է՝ դուք տեր կանգնեք պետությանը. Փաշինյան
Զառիթափ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արա, էս ի՞նչ ես դարձել, քյասիբցեր ես. քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին. տեսանյութ
Հայաստանը դարձրիք աշխարհով մեկ ճանաչելի. շնորհակալ ենք. Բարձրունու բնակիչը՝ Փաշինյանին
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան ընկել է գետը. կա տուժած
Չկա սենց խաշլամա, լավաշ, պանիր. Փաշինյանին Մարտիրոսում հյուրասիրել են. տեսանյութ
Առաջինից մինչև 10-րդ դասարան ես բացարձակ գերազանցիկ եմ եղել. Սամվել Կարապետյան
40-ամյա կինը հայտնել է, որ 26-ամյա տղան սեքսուալ գործողության գումարային հարցի շուրջ վիճել և հարվածել է իրեն
Մենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյան
Երևանում Զելենսկիի հայտարարությունների վերաբերյալ Ռուսաստանն ուզում է ՀՀ-ից պարզաբանումներ ստանալ. Պեսկով
Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև
Սահմանազատման արդյունքներով մեր ինքնիշխան տարածքի հարցը ամբողջական լուծելու ենք․ վարչապետ
Վայոց ձորի մարզում 300-ից ավելի տուն է կառուցվում 16 մլն-ի ծրագրով. Փաշինյան
Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
Պետությանը և անկախությանը՝ տե՛ր ենք, Վայոց ձորին ու Ջերմուկին տե՛ր ենք. վարչապետ
Շնորհակալ եմ, որ խաղաղություն եք բերել. պատերազմը լավ բան չի. ջերմուկցի զինվորականը՝ ՀՀ վարչապետին
Շվեդական լրատվամիջոցը ՀՀ ընտրությունների վրա ՌԴ ազդեցության մասին գաղտնի փաստաթուղթ է բացահայտել. մանրամասներ
Աջակցության ծրագրերն այնքան շատ են, մենք էլ ենք խճճվում. ՔՊ թիմի և քաղաքացիների հանդիպումները շարունակվում են
Սամվել Կարապետյանը թող «բուքսավատ» անի հաղթարշավ բառի վրա, Քոչարյանն էլ՝ «արծակախնդրությամբ» զբաղվի. Կոնջորյան
Շատ գեղեցիկ ճանապարհ է, որի նորոգումը մեր պլաններում կա. նաև՝ Ջերմուկից Վարդենիս տանող ճանապարհը. վարչապետ
ԵՄ-ին միանալու Հայաստանի ծրագրերը հատուկ դիտարկման կարիք ունեն. Երևանը պետք է արագ կողմնորոշվի. Պուտին
Եթե մեր կարիքը լինի՝ իմացեք՝ ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է. վարչապետը՝ քաղաքացուն
Մեր ազգային արժեքները և մեզ փրկելու համար անգրագետ լինելը պարտադի՞ր է. Ռուբինյան
«Եվրոպապայան» և «արծակախնտռություն». Քոչարյանը չի կարողացել արտաբերել մի շարք բառեր
Ընտրողը քնած է, բայց քարոզարշավն ընթանում է. վարչապետը բուկլետներ է թողել դարպասների վրա. տեսանյութ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք
Արթուր Ավետիսյանը հաղթել է սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում
Ինչպիսին է ՔՊ նախընտրական քարոզարշավի հերթական օրվա ժամանակացույցը Վայոց ձորում
Մայրենի լեզու, դաս 2. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Քանի մարդ է մասնակցել Սյունիքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքին. ԻՔՄ
Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը, որից սնվում է Գյումրու կեսն ու 13 գյուղ․ տեսանյութ
Մենք իսկապես պատրաստ ենք ՆԱՏՕ-ն կենդանի պահել ապագայի համար. Ֆրիդրիխ Մերց
Արտաշատում 6-ամյա աղջնակ է վրաերթի է ենթարկվել․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Սյունիքը եղել է, կա, կլինի Հայաստանի անբաժանելի մասը․ Սյունիքը խաղաղության խաչմերուկի կենտրոնական մարզն է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT