Երևան
12 °C
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկում դեռ գիշերվա լարվածությունն ու հուզմունքը պահպանվում են: Բակում, դռան հետեւում պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածիններին գտնելը հոգեբանական ծանր իրավիճակի առաջ է կանգնեցրել հաստատության սաներից շատերին: Դեպքի պահին երեխաներից մեկն անգամ վատ ինքնազգացողություն ու խորն ապրումներ է ունեցել: Տարածք են հրավիրվել շտապբուժօգնության աշխատակիցները:
«Երեխաներին բակում մեր պահակն է գտել»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց գիշերօթիկ հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը: Ասում է՝ 5 րոպեի պատմություն է եղել, պահակը դրսից ներս է մտել եւ 19:30-ին նկատել է, որ բակի դռան մոտ ինչ-որ տոպրակ է հայտնվել, որն ընդամենը 5 րոպե առաջ այդտեղ չի եղել: Քամի չի եղել, բայց պարկը տարօրինակ կերպով շարժվել է: Հենց դա էլ ավելի է հետաքրքրել պահակին: Մոտեցել, տեսել է՝ երեխաներ են:
Լուսանկարում այն հատվածն է, որտեղ գտնվել են երեխաները
«Անմիջապես զանգել է ինձ, մինչեւ իմ տեղ հասնելը ես ճանապարհից արդեն զանգել եմ ոստիկանություն, ՇՄ ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին, Գյումրու համայնքապետարանի որդեգրման հոգաբարձուների խորհրդի պատասխանատուին: Երեխաները դրված են եղել դռան հետեւում, այնպես, որ ոչ թե փողոցում, այլ բակում գտնվեն: Հագուստներով էին, իրենց հասակին համապատասխան, շապիկ, տոտիկ, նաեւ պամպերսով էին, խնամված էին, սոված չէին, որովհետեւ մինչեւ տեղափոխումը 1 ժամից ավելի տեւեց, անգամ լաց չէին լինում, նոր էին կերակրված»,- պատմեց տնօրեն Անահիտ Կարապետյանը:
Լուսանկարում Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկի տնօրեն Անահիտ Կարապետյանն է
Հիմա նորածինները Գյումրու «Երեխաների տան»-ն են: «Լողացել են, հանգիստ քնել: Գիշերն էլ են լավ քնել»,- ասաց «Երեխաների տան» տնօրեն Աննա Գեւորգյանը:
Լուսանկարում Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Գեւորգյանն է
«Ընդունման պահին եւ հիմա էլ ոչ մի փաստաթուղթ չկար եւ երեխաներն ընդունվել են համապատասխան արձանագրությամբ: Հիմա մեր խնամքին են հանձնված: Ուզում եմ ասել, որ երեխաները բավարար վիճակում են եւ լավ խնամված երեխաներ են: Ինձ թվում է՝ 10-15 օրական երեխաներ կլինեն, մանկաբույժի կողմից զննում է կատարվել, դեռ չի կարելի վերջնական եզրակացություն ունենալ եւ ասել, որ բացարձակ առողջ են, քանի որ դեռեւս անհրաժեշտություն կա կատարել լաբորատոր գործիքային հետազոտություն, եւ դրա արդյունքներից ելնելով, արդեն կփաստվի երեխաների առողջական վիճակի հստակ նկարագիրը»: 


Ոստիկանության «Մուշ»-ի բաժնում նյութեր են նախապատրաստվում դեպքի հանգամանքները պարզելու եւ երեխաների ծնողներին հայտնաբերելու ուղղությամբ:
«Երեխաների տան» տնօրենը նաեւ մեկ կարեւոր նկատառում ուներ: Ասաց՝ պետք է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր երեխաներից լուսանկարներ են հրապարակել:
Թե որտեղից են երեխաները հասել Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ, դեռ հայտնի չէ: Շիրակի մարզում 3 մեծ ծննդատուն կա: Դրանցից մեկը գտնվում է Ախուրյանում: Այնտեղ հոկտեմբերին երկվորյակ տղաներ չեն ծնվել: Երկվորյակներ երկու օր առաջ ծնվել են Գյումրու ծննդատանը: Այս պահին մայրն էլ, երեխաներն էլ տեղում են: Ավստրիական հիվանդանոցի ծննդատանը եւս երկվորյակներ այս ամիս չեն ծնվել: Միաժամանակ նշենք, որ որոշ մեծ համայնքներում եւս կան ծննդօգնության կազմակերպման կաբինետներ, որտեղ երեխաներ են լույս աշխարհ գալիս:
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT