Հայաստանը 21-րդ դարում ապրող երկրի օրինակ է. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում մասնակցել է Crans Montana ֆորումի «Հայրենիք եւ համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նստաշրջանին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Crans Montana ֆորումը համագործակցում է ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ ու նպատակ ունի խրախուսել միջազգային համագործակցությունը:

Ֆորումի շրջանակում տարեկան կազմակերպվում է չորս միջոցառում, որոնց ընթացքում ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ հավաքվում են՝ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկելու կարեւոր սոցիալական, տնտեսական եւ անվտանգությանն առնչվող հարցեր:

«Հայրենիք եւ համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նստաշրջանի քննարկման թեմաներն են միջազգային հարաբերություններում առկա խնդիրներն ու ռիսկերը, առողջապահությանը, կիբերանվտանգությանը եւ տեղեկատվության կառավարմանը վերաբերող հարցերը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, անդրադարձել է է համաշխարհային անվտանգության ռիսկերը կառավարելու նոր մեթոդների որոնման կարեւորությանը:

«Մենք այսօր կանգնած ենք քաղաքակրթությունների պատմության խաչմերուկում,- ասել է Հայաստանի նախագահը:- Սա խաչմերուկ է, որտեղ մարդկային հասարակության ընկալման հին, դասական տարբերակները կամ ռիսկերի կառավարման, աշխարհը ղեկավարելու դասական տարբերակները բավականաչափ արդյունավետ չեն: Ես այս ամենն անվանում եմ նոր ժամանակաշրջան՝ քվանտային ռիկսերի, քվանտային անվտանգության եւ քվանտային քաղաքականության ժամանակաշրջան:

Սա չի նշանակում, որ ես ցանկանում եմ քվանտային մեխանիկայի օրենքներն օգտագործել մարդկային հասարակություններում: Ո՛չ, դա պարզապես ցույց է տալիս, որ աշխարհը, անվտանգությունը, համաշխարհային ռիսկերը կառավարելու հին տարբերակները, ըստ ամենայնի, այլեւս արդյունավետ չեն լինելու, ուստի մենք պետք է փնտրենք նոր, ստեղծարար լուծումներ»:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ «Պատմականորեն հասկանալու համար ապագայի 50 կամ 100 տարիները, պետք է 50, 100 տարի հետ նայենք՝ հասկանալու համար, թե ուր ենք շարժվում: Մաթեմատիկորեն դա նշանակում է՝ որպեսզի շարունակենք պատմության զարգացման գիծը, պետք է ունենանք պատմական ուղեգիծ, այնուհետեւ շարունակենք եւ ունենանք կանխատեսում՝ թե դեպի ուր ենք շարժվում:

Այս ամենն ավելի պարզ դարձնելու համար թույլ տվեք առանձնացնել մարդկային վարքագծի 4 տեսակ` գիտությունը, տեխնոլոգիաները, մարդկային էությունը եւ մարդկային հասարակությունը:

Բոլորի համար ակնհայտ է, որ նախորդ երկու հարյուր տարիներին մենք հսկայական նվաճումներ ենք ունեցել գիտության ոլորտում: Ես խոսում եմ Իսաhակ Նյուտոնից, Մաքսվելից մինչեւ 20-րդ դարի մեծ գիտնականներ, ինչպես՝ Ալբերտ Էյնշտեյնը` քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը, եւ այդպես շարունակ: Նրանց բացահայտումները կապված էին նոր տեխնոլոգիաների, նոր ինդուստրիալ հեղափոխության եւ հասարակության ներսում առաջացած փոփոխությունների հետ:

Երկրորդն այն է, ինչ մենք անվանում ենք ինդուստրիալ հեղափոխություն: Շատ կարեւոր է հասկանալ, որ այն, ինչ մենք անվանում ենք ինդուստրիալ հեղափոխություններ, իրականում ոչ թե հեղափոխություններ են, այլ էվոլուցիաներ: Ընդ որում, այդ էվոլուցիոն գիծը, որն ամենասկզբում ավելի դանդաղ էր, 20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի սկզբում մեծ թափ հավաքեց:

Սկզբնական շրջանում 100 տարի պահանջվեց, որպեսզի այդ ամենը մեծ փոփոխություն մտցնի հասարակ մարդկանց կյանքում: Մյուս փոփոխությունը սկսվեց 50 տարի անց, իսկ հաջորդը չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունն է, թեպետ այն իրականում հեղափոխություն չէր. 25-30 տարում մենք տեսանք, որ մեր կյանքն այնքան է փոխվել, որ այն անվանեցինք հեղափոխություն, մինչդեռ իրականում դա արագընթաց էվոլյուցիայի ճանաչումն է:

Մեր վարքագծի չորրորդ բաղադրիչը մարդն է ՝մարդ արարածը: Հետեւյալ օրինակը բերեմ. ընդամենը մի քանի շաբաթ առաջ Նոբելյան մրցանակ հանձնվեց երկու գիտնականի՝ մեկն ԱՄՆ-ից, մյուսը Ճապոնիայից՝ քաղցկեղի դեմ պայքարելու հրաշալի բացահայտման համար: Այդ բացահայտումը շատ գիտնականների 50 տարվա ուսումնասիրությունների արդյունք էր, նրանք գտան տարբերակ, թե ինչպես պետք է մեր իմունային համակարգը ճանաչի քաղցկեղն ու պայքարի դրա դեմ: Սա մարդկային կյանքերի վրա մեծ ազդեցություն է գործելու:

Ժամանակի ընթացքում այն իր հսկայական ազդեցությունը կունենա նաեւ չորրորդ գծի վրա, որի մասին ցանկանում եմ հակիրճ խոսել՝ դա մարդկային հասարակությունն է:

Եթե հետ գնանք, կտեսնենք, որ գիտությունն ու ինդուստրիալ հեղափոխությունը հսկայական ազդեցություն են թողել: Դրանք հնարավորություն տվեցին փոխարինել ֆեոդալիզմը կապիտալիզմով, որն այդ ժամանակ աճի շարժիչ ուժն էր: Սակայն միեւնույն ժամանակ, զուգահեռ սկսվեց մի գործընթաց, որը վերաբերում էր սոցիալական արդարությանը, հավասարությանը: Այդ գործընթացը մենք անվանում ենք սոցիալիզմ: Աշխարհը սկսեց բաժանվել երկու բեւեռների՝ կապիտալիզմի ու սոցիալիզմի կամ կոմունիզմի, որոնք զուգահեռաբար գոյություն ունեին մինչեւ վերջերս:

Նոր ֆենոմենը, որն այսօր վերելք է ապրում եւ որն ավելի կապված է սոցիալական արդարության ու հավասարության հետ, քաղաքացիական հասարակությունն է: Քաղաքացիների անհատական ձայներն արդեն նշանակություն ունեն: Այդ պատճառով ողջ աշխարհը դառնում է ավելի ու ավելի քվանտային: Անհատական ձայները կարող են մեծ ազդեցություն ունենալ քաղաքականության վրա:

Դառնանք մեր նոր՝ 21-րդ դարի հասարակությանը: Թույլ տվեք օրինակ բերել հենց իմ երկրից: Ես գալիս եմ մի երկրից, որտեղ իմ երդմնակալության արարողությունից երկու շաբաթ անց տեղի ունեցավ հեղափոխություն: Մենք այստեղ ունեինք մարդկանց կրիտիկական զանգված, ովքեր դեմ էին կոռուպցիային, անարդարություններին եւ այլն: Մարդկանց համբերությունը հասել էր կրիտիկական մակարդակի: Գործընթացն ինձ համար նման էր ջերմամիջուկային ռեակցիայի: Գաղափարը այն է, որ մեծ էներգիայով եւ կոնկրետ թիրախով անհատը կամ խումբը կամ քաղաքական կուսակցությունը առաջացրեց փոփոխության ռեակցիա՝ հեղափոխություն»:

Իր ելույթում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաեւ ահաբեկչությանն ու դրա դեմ պայքարին: «Ահաբեկչությունը համաշխարհային ռիսկ է, -նշել է Արմեն Սարգսյանը: Կարո՞ղ ենք ուղարկել զորքեր ողջ աշխարհում ահաբեկչությունը կանգնեցնելու համար: Պատասխանը մեկն է՝ ոչ: Կարծում եմ, մենք պետք է փոխենք միջավայրը: Մենք պետք է գտնենք ահաբեկչության դեմ պայքարի նոր ճանապարհներ: Նոր ճանապարհներ՝ պայքարելու համաճարակի դեմ, քանի որ համաճարակը դասական չէ: Այսօր այն սկսվում է Հոնկոնգում, իսկ հաջորդ զոհը գրանցվում է Արգենտինայում, այլ ոչ թե հարեւան Չինաստանում: Քանի որ մենք գլոբալիզացված աշխարհ ենք:

Սա նաեւ գլոբալիզացիայի նոր ժամանակաշրջան է, քանի որ գլոբալիզացիան կանգ չի առնի: Այն այսօր ավելի արագ է ընթանում, սակայն դրան զուգահեռ՝ մենք ականատեսն ենք լինում քաղաքացիական հասարակության վերելքին: Մենք պետք է գտնենք գլոբալ անվտանգության, գլոբալ ռիսկերի կառավարման նոր ուղիներ եւ ունենանք երկիրը առաջ մղելու նոր գաղափարներ, որպեսզի այն դարձնենք կայուն ու կանխատեսելի, քանի որ այս երկու գործոնները ու ռիսկերը փոխկապակցված են:

Որքան ավելի լավ հասկանանք, թե ուր ենք շարժվում, որքան ավելի կառավարելի լինի այդ ամենը, այնքան ավելի փոքր կլինեն ռիսկերը»:

Հայաստանի նախագահը նշել է, որ 21-րդ դարը համաշխարհային անվտանգության, կայունության, նոր քաղաքականության, մեր հասարակությունների քվանտային պահվածքի, ինչպես նաեւ ռիսկերի ու անվտանգության նոր դար է, որը սկսվում է 2020 թվականին: «Մենք նոր աշխարհի դարպասների մոտ ենք եւ պետք է վերափոխենք մեր մտածելակերպը մեր մոտեցումների, արժեհամակարգի առումով,- ասել է նախագահ Սարգսյանը:-Ինձ համար Հայաստանը 21-րդ դարում ապրող երկրի օրինակ է, քանի որ մենք արտացոլում ենք աշխարհում առկա միտումները: Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ: Այնքան, որքան հայեր են բնակվում Հայաստանում, նույնքան բնակվում են նաեւ Ռուսաստանում: Երեւանը՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը 2800 տարեկան է, ունի այնքան հայ բնակչություն, որքան Լոս Անջելեսը: Մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային ոլորտները, Հայաստանը տարածաշրջանային առաջատար է:

Ուստի, լինելով փոքր երկրի նախագահ՝ ես փորձում եմ միեւնույն ժամանակ լինել նաեւ համաշխարհային ազգի առաջնորդ»,- եզրափակել է նախագահ Սարգսյանը:

 
Տպել
1820 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը