Երևան
12 °C
ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին ՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները ջերմ են ընդունել: ՀԺ-ի հետ զրույցում Ֆարմանյանն ասաց, որ իր նկատմամբ որեւէ անվստահություն չի նկատել, հիմք էլ չկա, որ նման բան լինի:
«Բոլորն էլ վստահ էին, որ ես այդ խնդիրների հետ բացարձակ առնչություն չեմ ունեցել, եւ չէի էլ կարող առնչություն ունենալ: Ինձ դասաժամեր հատկացված էին, եւ ավելին, առաջին ատյանի դատարանում որոշումը կայացվեց, որ պրոռկտորի պաշտոնից ինձ ապօրինի են հեռացրել: Ես ունեի այն բոլոր հմտությունները եւ կարողությունները, որ կարողանայի նշանակվել առաջարկվող մյուս պաշտոններում: Դրանից բացի, իմ աշխատանքը պահպանված է: Եթե վերաբաշխում է եղել, անվանափոխում է եղել կենտրոնի հետ կապված, դա դեռ չի նշանակում, որ աշխատանքը գոյություն չունի: Եվ այս պահին հարցը քննվում է վերաքննիչ դատարանում: Եվ ես լիահույս եմ, որ պետք է բավարարվի հայցն ամբողջությամբ: Ես հիմա ասում են այն, ինչ իմ փաստաբաններն են նաեւ ասել՝ Ֆարմանյան Անահիտն ընդհանրապես հանցագործ չէ, եւ չի էլ կարող լինել: Ընդամենը, ինչպես իմ փաստաբաններն են ասել, ուղղակի այդ պահին, այդ շրջանում պետք էր ինձ հետ կապված նմանատիպ գործընթաց վեր բարձրացնել»,-ասաց նա:
Ըստ Անահիտ Ֆարմանյանի, հարուցված քրեական գործը եւ քրեական գործից հետեւող հետագա գործողությունները բացարձակ կապ չունեն իրականության հետ: Այդ մասին խոստանում է ավելի հանգամանալից խոսել առաջիկա ասուլիսի ժամանակ:
«Ես կարող եմ այսօր շատ պարզ խոսել, բայց քանի որ հետաքննություն է գնում եւ ես շատ իրազեկ չեմ, թե որ մասը կարող եմ բարձրաձայնել, որ մասը՝ ոչ, դրա համար էլ խուսափում եմ ավելի շատ հարցերի պատասխանելուց, բայց վստահ եղեք, որ այստեղ որեւիցե մի խնդիր չկա ինձ հետ կապված: Հենց վերաքննիչի պատասխանը եղավ, ասուլիս եմ անելու, բոլորին հրավիրելու եմ, որ ավելի բաց ու ընդգրկուն խոսեմ»,-ասաց Անահիտ Ֆարմանյանը:
Խնդիրներն, ըստ Անահիտ Ֆարմանյանի, ծագել էին այն պահից, երբ ինքը միացել էր ՇՊՀ դասախոսներ Գագիկ Համբարյանի եւ Հովհաննես Խորիկյանի սկսած բողոքի ակցիաներին՝ ընդդեմ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի:
«2 տարի անընդմեջ պայքարը գնում էր, այնպես չէ, որ սա պատահական էր, եւ ես լիահույս եմ, որ այս ամենը նախկին ռեկտորի հետ է կապված: Նրա մատն էլ շատ խառն է այս գործում, որովհետեւ միշտ սիրո եւ համերաշխության պայմանագիր է կնքած եղել ոստիկանության աշխատակիցների հետ: Սա իմ կարծիքն է»:
Այս պահին Անահիտ Ֆարմանյանը ՇՊՀ-ում հանդիսանում է Մաթեմատիկա-ֆիզիկա, տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ: Ըստ նրա, դատարանի կողմից արգելանք է դրված բոլոր պաշտոնների վրա, մինչեւ վերաքննիչ դատարանի վճիռը հրապարակվի: Իսկ դա կլինի շուտով:
«Սա էլ ասեմ, որ այն ուղին, որով ես անցել եմ, լաբարոնտ եղել եմ, ինձ համար կարեւոր աշխատանքը դա է եղել, դասախոս եղել եմ, ամենակարեւորը դա է եղել, այսինքն այն առաջընթացը, որը ես ինձ համար գծագրում եմ, իմ պաշտոնով երբեք պայմանավորված չի եղել, չի էլ կարող լինել: Ես դաշտում, կրթության ոլորտում հաստատ կլինեմ, եւ ցույց կտամ նաեւ իմ ներուժն ու կարողությունները»,-ՀԺ-ի հետ զրույցը եզրափակեց Անահիտ Ֆարմանյանը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն): Քրեական գործի հարուցման պահին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Այնուհետ, սեպտեմբերի 11-ին, ՇՄ դատախազությունը փոխել էր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Նոր խափանման միջոց էր ընտրվել անձնական երաշխավորությունը։ Անահիտ Ֆարմանյանի համար երաշխավորներ էին հանդիսացել Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT