Երևան
12 °C
Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով որոշ զարգացումներ են տեղի ունեցել:
Տեղեկացանք, որ Քոչարյանի մեղադրանքում որոշ փոփոխություններ՝ լրացումներ են կատարվել:
Այս մասին այսօր ի պատասխան մեր հարցին ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա նաեւ ասաց, որ անմեղության կանխավարկածի եւ պաշտպանության իրավունքի խախտման հարցով մեկ շաբաթ առաջ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նշենք, որ մեղադրանքի լրացման հետ կապված օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ակնարկել էր նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ.
- Պարոն Ալումյան, մամուլում այսօր տեղեկություններ են տարածվել, որ Վճռաբեկ դատարանի դատավորները գտել են, որ ճիշտ կլինի վերաքննիչի որոշումը բեկանել եւ ուղարկել նոր քննության՝ այս կերպ նաեւ ձգձգելով գործընթացը: Այդ մասով ի՞նչ տեղեկություններ են հայտնի:
- Ես այդ մասին առաջին անգամ տեղեկացել եմ լրատվամիջոցներից: Սա, ես կարծում եմ, ընդամենը ինչ-որ մի ենթադրություն է, միգուցե վերլուծության արդյուք է: Եթե Վճռաբեկ դատարանը ցանկություն ունենա ձգձգելու՝ ինքը զանազան մեթոդներ ունի դա անելու եւ դա միակ տարբերակը չէ: Համենայնդեպս, Վճռաբեկ դատարանի որոշում դեռեւս չունենք, նիստի օր դեռեւս նշանակված չէ, իսկ թե ինչ տեղի կունենա նիստի ընթացքում եւ ինչ արդյունք կունենա Վճռաբեկ դատարանի դատավարությունը՝ ես հիմա հանձն չէի առնի կանխատեսել:
- Ի՞նչ ժամկետներում Վճռաբեկը պետք է նիստի օր նշանակի:
- Նիստի համար կոնկրետ ժամկետ օրենքը չի նախատեսում, ասում է՝ ողջամիտ ժամկետ:
- Հիմա այս գործով ողջամիտ ժամկետներո՞ւմ է:
- Վճռաբեկ դատարանում ունեցել եմ գործ, որտեղ Վճռաբեկ դատարանը մեկ տարում է վերջնական որոշումը կայացրել, ես համարել եմ, որ դա ողջամիտ չէ:
- Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ վերջին շաբաթների ընթացքում ի՞նչ քննչական գործողություններ են իրականցվել:
- Քննչական գործողություններ չեն իրականցվել:
- ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ ապացույցների կեղծման վերաբերյալ փաստացի ապացույցների արդյունքում որոշում կայացվի լրացնել Քոչարյանի մեղադրանքը: Լրացում կատարվե՞լ է, ինչ տեղեկություններ կան:
- Ես հատուկ ընդգծեցի, որ քննչական գործողություններ չեն կատարվել, բայց մեղադրանքի մեջ որոշ փոփոխություններ տեղի են ունեցել:
- Կմանրամասնե՞ք:
- Չեմ կարող, որպեսզի հիմա ինձ չսկսեն մեղադրել, որ ես նախաքննական գաղտնիք եմ փորձում հրապարակել: Կարելի է ասել, որ ոչ թե ծավալի փոփոխություն կա, այլ՝ որոշ դրվագների վերաբերյալ մեղադրանքը ավելի մանրամասն է ներկայացված:
- Այսինքն՝ ոչ թե մեղադրանքը վերաորակել են, այլ՝ լրացրե՞լ:
- Այո, վերաորակում տեղի չի ունեցել, պարզապես կային ձեւակերպումներ նախկին մեղադրանքի մեջ, այ այդ ձեւակերպումները ավելի մանրամասնեցված են, մանրամասներ են գրված, որը նախկինում չկար: Կարելի է համարել, որ մեղադրանքի լրացում է, բայց ո՛չ որակման հետ կապված լրացումներ կան, ո՛չ էլ ինչ-որ նոր գործողություններ են վերագրվում:
- Պարոն Ալումյան, Ռոբերտ Քոչարյանն այս նոր դրվագներով հարցաքննվե՞լ է:
- Մեղադրանքի մեջ նույնիսկ մեկ ստորակետի փոփոխություն եթե կա, նորից պետք է հարցաքննեն եւ ֆորմալ կողմը պետք է նույնը լինի՝ ինչ-որ առաջին անգամ մեղադրանք առաջադրելիս: Համապատասխանաբար նաեւ առաջարկվել է մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք տալ, բայց նախքան ցուցմունք տալը քննիչը նաեւ պետք է պարզաբանի մեղադրանքը, եւ մենք գրել էինք, որ մեղադրանքի մեջ շատ ձեւակերպումներ կան, որոնք հասկանալի չեն, պարզաբանման կարիք ունեն, որից հետո մենք կորոշենք՝ ցուցմունք կտանք, թե ոչ:
- Այսինքն՝ դեռ չի պարզաբանե՞լ նախաքննական մարմինը:
- Այո, դեռ չի պարզաբանել:
- Պարոն Ալումյան, այնուամենայնիվ, մեղադրանքում արված լրացումների հետ կապված չե՞ք կարող որոշ փակագծեր բացել: Արդյո՞ք դա վերաբերում է Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ ապացույցների կեղծման ենթադրյալ դրվագին:
- Ոչ, եթե խնդիրը նա է, որ այդ գործողությունները որոշ չափով վերագրվեին պարոն Քոչարյանին՝ այդպիսի բան չկա մեղադրանքում:
- Իսկ նախաքննության ընթացքը ձեզ գոհացնո՞ւմ է:
- Ոչ, նախաքննության ընթացքը չի կարող մեզ գոհացնել: Տեսեք, քրեական վերաքննիչ դատարանը օգոստոսի 13-ի որոշմամբ արձանագրել է, որ պարոն Քոչարյանը անձեռնմխելիությունից է օգտվում, այդ հիմքով ազատ է արձակվել, բայց անձեռնմխելիությունից օգտվելը միայն ազատ արձակումը չի նշանակում: Վերաքննիչ դատարանի առաջ դրված էր խափանման միջոցի խնդիր, դատարանը ազատ արձակեց, բայց անձեռնմխելիությունը ավելի մեծ հետեւանքներ պետք է առաջացներ պարոն Քոչարյանի համար: Այսինքն՝ ինքը ոչ միայն պետք է ազատ արձակվեր, այլեւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր: Մենք միջնորդել էինք, որպեսզի քրեական հետապնդումը դադրեցվի, բայց մեր միջնորդությունը մերժվել է եւ մենք այդ որոշումը բողոքարկել ենք: Բացի այդ՝ մենք դիմել էինք, որպեսզի քրեական գործը ՀՔԾ-ից տեղափոխվի մեկ այլ քննչական մարմին՝ հաշվի առնելով, որ ՀՔԾ պետը գաղտնալսման ժամանակ որոշ բաներ էր ասել, մասնավորապես խափանման միջոցի մասով, որ անհրաժեշտ է կիրառել կալանավորումը, որպեսզի սկսեն ցուցմունք տալ: Այսպիսի բաներ է ասել եւ նաեւ շատ անհարգալից էր խոսում, երեւում էր տրամադրվածությունը: Այդ ամեն ինչը հաշվի առնելով՝ մենք նաեւ միջնորդել էինք, որպեսզի գործը տեղափոխվի մեկ այլ քննչական մարմին, սակայն այդ միջնորդությունը եւս մերժվել է: Այս պայմաններում իհարկե մեզ չի կարող գոհացնել նախաքննության ընթացքը: Նաեւ պետք է ասեմ, որ դիմել ենք Եվրոպական դատարան:
- Ե՞րբ եք դիմել:
- Եթե չեմ սխալվում՝ մեկ շաբաթ առաջ:
- Ի՞նչ խախտումների մասով:
- Մասնավորապես անմեղության կանխավարկածի եւ նաեւ պաշտպանության իրավունքի խախտման հարցով: Իհարկե, միանգամից հարց է առաջանում՝ բա ներպետական ատյանների սպառո՞ւմը: Դա մեկ դեպքում է թույլատրվում, եթե տվյալ կոնկրետ գործով ներպետական ատյանները ի սկզբանե արդյունավետ չեն, այսինքն՝ ի սկզբանե արդյունավետ չեն, հնարավոր չէ ակնկալել դրական լուծում ներպետական ատյաններում, եւ մենք փորձել ենք հիմնավորել, որ սա հենց այդ դեպքն է:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Քոչարյանը, սակայն, անազատության մեջ շատ չմնաց. օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ բավարարելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Այս որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում: Դատախազությունը բողոքարկել է նրան ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշումը: Որոշման դեմ բողոքարկել է նաեւ պաշտպանության կողմը: Երկու բողոքներն էլ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևան-Գյումրի ճանապարհին վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշները, բախվել ապառաժ քարերին. կա վիրավոր
Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Քենիան ներկայացնող Վիսման Միվատեին
Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացել է Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական Պաշտպանության բաժինը
ՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել
Քննարկվել են գինեգործության ոլորտում Հայաստանի և Մոլդովայի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները
Ռումինիայի ընդդիմությունը անվստահություն է հայտնել վարչապետին
Երևանում ավտոմեքենա է այրվել
Այլանդակ բարքեր են տիրում եկեղեցում. հոգևորականը բռնցքամարտիկի նման իջնում է քաղաքացու ծնոտին. տեսանյութ
«Իմ քայլը» հիմնադրամը պաշտոնապես հերքել է նվիրատուների և գործունեության վերաբերյալ տարածվող կեղծ լուրերը
Եզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վիեննա
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
Տեղի է ունեցել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
ՀՀ ողջ տարածքում պատվիրակված շինամոնտաժային աշխատանք կիրականացնեն հաղթող ճանաչված կապալառու ընկերությունները
Առաջնահերթություններից են ամերիկյան ներդրումների և Հայաստանից դեպի ԱՄՆ արտահանման ծավալի ավելացումը. Պապոյան
Էսքան ում թքես-մրես՝ չասի շառս քաշեմ գնամ. քթներից բերելու են, մաշեն շպրտեն. այլասերել են եկեղեցին. տեսանյութ
Մինչ աղիողորմ գրում են դիվանապետի գրպանը թմրանյութ գցելու մասին, պարզվում է՝ հակառակն է տեղի ունեցել. Սաֆարյան
Տոնածառային կրքեր Գյումրիում. կոմկուսը վերակենդանացրեց Բալասանյանների ջարդոնը. Կառավարության նվերը սրտներով չէ
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի ԵՔՀ հարցերով հատուկ հանձնակատար Հյուգ Մորեին
Ովքեր են Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաները. մանրամասներ
Գյումրիում զանգվածային անկարգությունների շրջանակում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Զորականում անչափահասին առևանգած և խուլիգանություն կատարած մեղադրյալների վերաբերյալ քրվարույթը դատարանում է
Ձերբակալություններ Գյումրիում. հայտնի է պատճառը
Անձին թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռ դիվանատան ընդունարանում. մանրամասներ Արշակ Խաչատրյանի գործից
Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում
Վարչապետի գլխավորությամբ կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա
ԿԸՀ նախագահն ու Տիգրան Բաբիկյանը դիտարկել են Ղրղզստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները
ՄԹ պաշտպանության պետնախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
Աննա Հակոբյանի հովանու ներքո կայացավ «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը
Աղբը այրած «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի պատասխանատուն կտուգանվի 200 հազար դրամով
Սյունիքի զարգացումը շարունակում է մնալ պետական քաղաքականության առաջնահերթություններից. ՀՀ նախագահը՝ մարզպետին
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 5-ին
Վարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը. ինչ է քննարկվել
ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի և կորոնավիրուսային հարուցիչներ
Արարատ Միրզոյանը և Մարիա Թելալյանը քննարկել են ԺՀՄԻԳ-ի հետ փոխգործակցության հիմնական ուղղությունները
Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ
Դպրոցում տեղյակ են եղել միջադեպի մասին. ՆԳ նախարարը Զորականի դեպքով միջնորդագիր է ուղարկել ԿԳՄՍ նախարարին
Ջերմաստիճանը կնվազի. դեկտեմբերի 7-ից սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ
Դատախազությունը միջնորդել է լուծարել Սևանի թերակղզում գտնվող և Փանոսյանին պատկանող հողամասի պայմանագիրը
Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT