Գյումրու թիվ 18 դպրոցը չի ջեռուցվում. ծնողները խոստանում են բողոքի ցույց անել

Գյումրու թիվ 18 դպրոցի դասասենյակներում ավելի ցուրտ է, քան դրսում: Ջեռուցում չկա, երեխաները դասասենյակներում հազիվ են դիմանում եւ օդի ցածր ջերմաստիճանի պայմաններում չեն կարողանում երկար դիմանալ: Այս մասին ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր. «Ձեր ընտրությունները շաքարով կտրեմ, Գյումրու թիվ 18 դպրոցն ինչու՞ չի ջեռուցվում: Գոնե պատկերացնու՞մ եք, թե առաջին դասարանի երեխան ինչպե՞ս է դաս պարապում չջեռուցվող դասասենյակում: Ամեն օր՝ այսօր-վաղը, այսօր-վաղը: Ու այսպես մինչեւ ե՞րբ, ցուցակները չհրապարակի՞ք, մի քիչ էլ գործ արեք: Ծնողները խոստանում են բողոքի ցույց անել, զգուշացեք»:

Խնդրի շուրջ ՀԺ-ն խոսեց դպրոցի տնօրեն Շողիկ Ալեքսանյանի հետ, որն, ի դեպ, հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մայրն է: Տիկին Ալեքսանյանն ասաց, այո, դպրոցում շատ ցուրտ է, քանի որ ջեռուցում չկա: Առաջիկայում հույս էլ չկա, որ կլինի, քանի որ կաթսայատունը, որով պետք է ջեռուցվի դպրոցը, վթարային եւ կիսաքանդ է:

«Այդ կաթսայատունը վթարային է, խորհրդային տարիներին է կառուցված, եւ դա նախատեսված է եղել անտրացիտի համար: 2.5 տարի է՝ տնօրեն եմ, մենք այս խնդիրը միշտ ունենք: Անցած տարի փորձեցինք գազով աշխատեցնել, բայց նույնիսկ դեպք ունեցանք, հնոցապանի ձեռքն այրվեց: Բացի դրանից էլ, մարտկոցներն են հին եւ պիտանի չեն: Կաթսայատան շահագործման պարագայում անգամ մենք կարողացել ենք ընդամենը 10 աստիճան տաքություն ապահովել դասասենյակներում, եղած հնարավորություններն այդ է»,- ասաց Շողիկ Ալեքսանյանը:

Ըստ տնօրենի, դպրոցն անգամ էլեկտրականությամբ ջեռուցել չեն կարող, քանի որ մալուխները հին են եւ լարվածությանը չեն դիմանում: «Անցած տարի փորձել ենք, հրդեհ է բռնկվել, էլ չենք շարունակել»,- ասաց նա:

Աստղիկ Ալեքսանյանն ասաց՝ խնդրից մարզպետարանը տեղյակ է: Ծնողների ասած «էսօր-էգուց»-ն իսկապես այդպես է:

«Մեր դպրոցը մտած է սոցներդրումների ծրագրի մեջ, նախագիծ-նախահաշիվը կա, գումարը կա, սակայն չեն տրամադրում, բայց թե ինչի համար, ես չգիտեմ: Էդ հարցով փոխմարզպետն է զբաղվում, իրեն հարցրեք»:

Սոֆիա Հովսեփյանի հետ զրույցում պարզվեց, որ արդեն 10 օր է՝ այդ խնդրով զբաղվում են, վաղն արդեն կհայտարարվի մրցույթն ու հնարավորինս արագ աշխատանքները կսկսվեն:

«Խնդիրը կապված է նախահաշվի հետ: Ի սկզբանե գումարի չափը 30 մլն էր, հետո նկուղի ծախսը հանել են, որ գումարն էլ կրճատվի: Այդ քննարկումն արդեն ավարտված է, վաղն էլ մրցույթը կհայտարարվի, մեկ ամսում այդ աշխատանքները պետք է արագ ավարտին հասցվի»,- ասաց Հովսեփյանը:

Հնարավոր շատ տարբերակներ, անգամ դպրոցը ժամանակավորապես այլ վայր տեղափոխվելու հարց է քննարկվել, սակայն հավանության չի արժանացել այդ տարբերակը եւս: Տնօրեն Շողիկ Ալեքսանյանը դիմում էր գրել եւ խնդրել, որ դասաժամերը կրճատվի, որովհետեւ շատ ցուրտ է: Սոֆիա Հովսեփյանն ասաց՝ այդ դիմումի հիման վրա իրենք էլ ԿԳՆ են դիմել, որ ժամանակավորապես Գյումրու թիվ 18 դպրոցում դասաժամերը 35 րոպե սահմանվեն՝ պայմանավորված ջեռուցման անհնարինության հետ, մինչեւ խնդիրը կարգավորվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4227 դիտում

Ցուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ

Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը