Գեղասահքի աստղերը Երեւանում. Պլյուշչենկոյի ու Սլուցկայայի թաքնված մրցակցությունը

26/11/2018 schedule12:13

Գեղասահքի համաշխարհային աստղերը հագեցած ծրագրով ներկայացան հայաստանյան հանդիսատեսին: Երեկ՝ նոյեմբերի 25-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նրանք հանդես եկան 2 շոուով: Առաջին հատվածում տեղի ունեցավ օլիմպիական արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Իրինա Սլուցկայայի շոուի՝ «Ախթամար» լեգենդի համաշխարհային պրեմիերան: 2-րդ հատվածում հանդես եկան օլիմպիական խաղերի կրկնակի եւ աշխարհի եռակի չեմպիոն, գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի «Սառույցի արքաները» իրենց առանձին համարներով:

Նախկինում Սլուցկայան Հայաստանում եղել է «Սառույցի արքաների» շրջանակներում: Այժմ իր շոուով է՝ Պլյուշչենկոյից առանձին: «Ախթամարով» նա ներկաների դատին հանձնեց ավելի քան 1 տարվա աշխատանքը: Կերպարների ստեղծման վրա աշխատել էր ավելի քան 10 հոգանոց ստեղծագործական խումբ: Ընդհանուր առմամբ, ներկայացմանը ներգրավված է եղել 200-ից ավելի մասնագետ: Ինքը՝ Սլուցկայան, ընթացքում մի քանի անգամ եկել է Հայաստան մշակույթին ու լեգենդին ավելի լավ ծանոթանալու, այն զգալու համար, այցելել է Սևան, շփվել տեղացիների հետ: Ներկայացումից հետո նա շատ հուզված էր, բայց միևնույն ժամանակ գոհ:

«Շատ բարդ օր էր, քանի որ մեզ մեծ աշխատանք էր սպասվում մի հանդիսատեսի առաջ, որը սառույցի վրա կենդանացած լեգենդ էր սպասում: Կարծում եմ՝ ստացվեց, հանդիսատեսը մեզ ընդունեց, բոլորը 100%-ով աշխատեցին: Իհարկե, փոքրիկ բացթողումներ եղան, բայց դա չազդեց ընդհանուրի վրա: Հանդիսատեսը զուսպ էր, բայց ես հասկանում եմ, որ այդ զսպվածությունը նրանից է, որ բոլորը շունչները պահած նայում էին: Վերջում, իհարկե, բուռն ծափահարություններ էին»,- ասաց նա:

Ներկայացման մեջ Սլուցկայան մարմնավորեց կրակի աստվածուհուն: Արտաշես արքային դերում հանդես եկավ Արթուր Դմիտրիեւը, Թամարայի դերում՝ Անաստասիա Մարտյուշեւան, Ազատի դերում՝ Կոնստանտին Գավրինը: Սլուցկայան նախատեսում է ներկայացումով շրջագայել սկզբում հայկական խոշոր, հետագայում ավելի փոքր համայնքներում: Արդեն հայտնի է, որ լինելու է Լոս Անջելեսում, Վարշավայում, Սանկտ Պետերբուրգում:

Երկրորդ հատվածում Պլյուշչեկոյի «Սառույցի արքաները» ներկայացրին գեղասահքի առանձին համարներ: Եթե առաջին հատվածի դեպքում գլխավոր աստղը Սլուցկայան էր, ապա 2-րդում, բացի Պլյուշչենկոյից, որը 2 համար ցուցադրեց, սահեց նաեւ օլիմպիական չեմպիոնուհի Ադելինա Սոտնիկովան, ինչպես նաև հարուստ տեխնիկայով աչքի ընկնող այլ գեղասահորդները, որոնք իրենց բարդ համարներով ավելի շատ ծափահարությունների կորզեցին հանդիսատեսից, քանի առաջին մասի մասնակիցները: Պլյուշչենկոն շնորհակալություն հայտնեց դրա համար ու խոստացավ կրկին վերադառնալ:

«Շնորհակալ եմ ձեր ջերմ վերաբերմունքի ու ծափահարությունների համար: Ես էլ եմ ձեզ շատ սիրում: Արդեն չգիտեմ՝ որերորդ անգամ ենք գալիս, բայց տեսնում եմ, որ սիրում եք գեղասահքը, հենց այդ պատճառով մենք կրկին կգանք ձեզ մոտ: Կգանք նոր՝ ավելի գեղեցիկ, ավելի բարդ շոուով: Եւ, անպայման նոր գեղասահորդներ կլինեն, ուրեմն սպասենք, և մենք կվերադառնանք: Ձեզ շատ եմ սիրում, շնորհակալություն»,- ասաց նա:

Ամբողջ երեկոյի ընթացքում կարելի էր նկատել Պլյուշչենկոյի ու Սլուցկայայի թիմերի միջև առաջին հայացքի գուցե աննկատ մրցակցությունը: Եթե Սլուցկայայի շոում կային վտանգավոր համարներ իրականացնող գեղասահորդ ու գեղասահորդուհի, որոնք օդում պարանից ու օղակից կախված ակրոբատիկ հնարքներ էին իրականացնում, ապա Պլյուշչենկոն շեշտը դրել էր գեղասահքին բնորոշ բարդ ու հարուստ տեխնիկայի վրա, ինչը հանդիսատեսին, կարծես թե, ավելի շատ դուր եկավ:

Պլյուշչենկոն իր շոուն Հայաստանում առաջին անգամ ներկայացրել է ավելի քան 2 տարի առաջ՝ 2016 թ. մարտի 5-ին: Նույն տարվա աշնանը՝ նոյեմբերի 27-ին, 2-րդ անգամ է «Սառույցի արքաներին» Հայաստան բերել:

Տպել
1605 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ