Պլյուշչենկոյի «Սառույցի արքաների» 2-րդ ելույթն անցավ գրեթե ամբողջությամբ լցված ՄՀՀ-ում

28/11/2016 schedule11:22

Օլիմպիական խաղերի կրկնակի եւ աշխարհի եռակի չեմպիոն գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի «Kings on Ice» (կամ «Սառույցի արքաները») շոուն 2-րդ անգամ Երեւանում տեղի ունեցավ ավելի հագեցած ծրագրով: Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նրանք հայ հանդիսատեսին ներկայացան նոր համարներով:

Այս շոուն կրում էր «KINGS ON ICE PRESENTS - FASHION ON ICE» խորագիրը: Ի տարբերություն նախորդի՝ սառույցի վրա իրականացվող համարներն ավելի քիչ էին: Ֆինանսական սղության պատճառով թիմը ողջ կազմով չէր Երեւանում: Այս անգամ վտանգավոր հնարքներ իրականացնող մարզիկներ ելույթ չունեցան, սակայն նրանց պակասը լրացվեց նորաձեւության ցուցադրությամբ եւ ավելի շատ երաժշտական համարներով:

Իրենց կատարումներով հանդես եկան երգչուհիներ Իվետա Մուկուչյանը, Մարիամ Մերաբովան, Սոնան եւ ջութակահար Էդգար Հակոբյանը, սակայն ներկաների ուշադրության կենտրոնում էր հիմնականում այն, ինչ տեղի էր ունենում սառույցի վրա: Դահլիճը գրեթե լիքն էր, ազատ տեղերը շատ քիչ էին, եւ հանդիսատեսն ակտիվ ներգրավված էր շոուին՝ ի տարբերություն «Kings on Ice»-ի առաջին համերգի: Այդ մասին համերգից հետո ընդգծեցին նաեւ մարզիկները, որոնք մասնակցել էին թե այն, եւ թե այս ներկայացմանը: Նախորդ անգամ, ըստ նրանց, հանդիսատեսը շատ ավելի զսպված էր:

Սառույցի վրա հատկապես մեծ աջակցություն ստացան Եվգենի Պլյուշչենկոն, օլիմպիական չեմպիոնուհի Ադելինա Սոտնիկովան, Եվրոպայի 2011 թ. չեմպիոն ֆրանսիացի Ֆլորան Ամոդիոն, ինչպես նաեւ Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամներ Սլավա Հայրապետյանը եւ Անաստասիա Գալուստյանը: Վերջինիս ելույթի ընթացքում երաժշտությունը շուտ անջատվեց, եւ Անաստասիան իր համարի մի մասը կատարեց հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո:

Երեկոյի անակնկալներից մեկը «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքի ներքո Եվգենի Պլյուշչենկոյի ելույթն էր: Նա հանդես եկավ երգիչ Հայկոյի եւ ջութակահար Էդգար Հակոբյանի նվագակցության ներքո:

«Սրտանց եմ պատրաստել այս ելույթը: Բլորս հիշում ենք աղետը եւ այն մարդկանց, որոնք տուժեցին դրա հետեւանքով: Այս համարով ցանկացա ցույց տալ, որ կյանքը շարունակվում է, եւ մենք ապրում ենք մեր երեխաների շնորհիվ, ապրում ենք հանուն հանուն ապագայի: Խաղաղություն բոլորիս», - ասաց Պլյուչենկոն:

Սոտնիկովան եւ Պլյուշչենկոն ՄՀՀ-ում գտնվող միակ օլիմպիական չեմպիոնները չէին: Շոուն հատուկ հյուրերի համար նախատեսված հատվածից դիտում էր նաեւ Ռիո 2016-ի չեմպիոն 98 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որն ընդմիջման ողջ ընթացքում լուսանկարվում էր երկրպագուների հետ:

Միակ անհարմարությունը հանդիսատեսը զգաց համերգից առաջ: Անվտանգության ծառայությունը շատ դանդաղ էր աշխատում, եւ մուտքի մոտ մեծ հերթ էր գոյացել, ինչի արդյունքում նախատեսված 19:00-ի փոխարեն ներկայացումը սկսվեց 20:00-ի սահմաններում:

«Kings on Ice»-ի նախորդ շոուն տեղի էր ունեցել այս տարվա մարտի 5-ին: Կազմակերպիչ Ֆորպոստարտ փրոդաքշն ընկերությունն այն ամենամյա դարձնելու նպատակ ունի: Այդ մասին վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց շոուի պրոդյուսեր Արի Զաքարյանը:

Տպել
1946 դիտում

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով