Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

30/04/2024 schedule21:10

«Էս մարդիկ չափ, սահման լրիվ անցնում են»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի թիկնապահին, որն ԱԺ բակում լրագրողի է հարվածել ու հայհոյել՝ այսպես ասած՝ «սրբապղծության համար»:

«Բագրատ սրբազնի վերաբերյալ շատ ավելի կոպիտ ես եմ արտահայտվել ու Երևանի փողոցներով քայլում եմ, դե թող Լևոն Քոչարյանը՝ իր խաժամուժի հետ, փորձեն ինձ մոտիկ գալ: Էդ, որ Բագրատ սրբազանը օրը չորս անգամ տարբեր դրվագներով սուտ է խոսում, դա նորմա՞լ է, կամ, որ Բագրատ սրբազանը խաչը վզին քաղաքականության մեջ է ներքաշվում, նորմա՞լ է, սրան պիտի իրավաքաղաքական գնահատական տրվի»,- ասում է քաղաքագետը:

Մկրտչյանը հույս է հայտնում, որ Գլխավոր դատախազը կաշկանդված չէ, և որ պատգամավորի օգնականը, կամ «ախրանիկը» կստանա իր պատիժը. «Ականջից թղթով բռնած, որպեսզի իրենց ձեռքերն էլ չկեղտոտվեն, պետք է Դատախազության պադվալ քարշ տալ: Ի՞նչ է նշանակում մարդ ծեծել, էս էն մարդիկ են, որ զուգարանում «Պրիվետ Ռոբ»-ի համար մարդ են սպանել, ուզում եք բանը հասնի նրան, որ սրանք ծեծելով մա՞րդ սպանեն, կամ իրենք որոշեն՝ ով ինչ պիտի ասի էս երկրում, հերիք եղավ, բոլ եղավ»:

Քաղաքագետի խոսքով՝ երբ որ այս մարդիկ չեն ստանում համապատասխան պատիժ, դա բերում է անպատժելիության մթնոլորտի, անարխիայի, ամենաթողության՝ «բեսպրեդելի»:

«Եթե իրավապահները չեն աշխատում, համատարած «բեսպրեդելի» մթնոլորտ ենք թևակոխում: Լևոն Քոչարյանի ախրանան, կամ ընկերը ո՞վ դառավ, որ լրագրողի վրա ձեռք բարձրացնի կամ առհասարակ ՀՀ որևէ քաղաքացու վրա ձեռք բարձրացնի, էս ո՞ւր ենք հասել: Պետք է պատժվի, պատասխանատվության ենթարկվի, այնպես, ինչպես ենթադրում է մեր քրեական օրենսգիրքը՝ հատկապես լրագրող ծեծելու համար: Շարքային քաղաքացու հետ միջանձնային վեճի հետ գործ չունենք, լրագրողի լրագրողական գործունեությունը, ըստ երևույթին, թիրախավորվել է, ու մարդիկ ձեռքերին են ազատություն տալիս, առանձին դեպքերում՝ գուցե նաև ոտքերին: Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել ըտենց մի հատ «պլոճիկով» տղա, որ առանց Լևոն Քոչարյանի հրահանգի կկարողանա գործել, բացառում եմ դա. սովոր են իրենց շուրջը սողուններով պատել»,- ասում է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանին, որի, այսպես ասած, «թասիբը» պահելու համար էլ Լևոն Քոչարյանի «ախրանիկը» հարվածել է լրագրողին, Մկրտչյանն ասում է, որ Բագրատ սրբազանը չի եկել «յուղ ու մեղր բաժանելու», վերջինս քաղաքական պրոցեսների մեջ է ներքաշվել, ու լրագրողն իրավունք ունի դրա վերաբերյալ հետաքննություն իարկանացնել կամ գոնե կարծիք արտահայտել. «էդ որ մտնում են նման պրոցեսների մեջ, չեն մտածում, որ հնարավոր է նաև նման բան լինի: Թե մտածում են, որ հոգևորականի վեղարն ու խաչը պիտի կաշկանդի որևէ մեկին իրականությունը բարձրաձայնելու, չարաչար սխալվում են: ФСБ-ի բոլոր դրսևորումները ՀՀ-ում բացահայտվելու, ինքնաբացահայտվելու ու հանրային պարսավանքի են ենթարկվելու»:

Հերմինե Կարապետյան

Տպել
7384 դիտում

Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Դուբայ-Մումբայ ինքնաթիռը բախվել է ֆլամինգոների երամին․ թռչունները սատկել են, հետադարձ չվերթը չեղարկվել է

Քասաղի կիրճում արշավախմբի անդամներից մեկի ինքնազգացողությունը վատացել է

Երևանի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի պատասխանատուն «Վեոլիա ջուր»-ն է․ հաշվառվում են հեղեղատարներ չունեցող փողոցները

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և մյուս զոհերի մարմինները տեղափոխվել են Թեհրան (տեսանյութ)

Եկեղեցին Բագրատի սեփականությո՞ւնն է, այս գործողություններով կրակում են իրենց ոտքին. Դավիթ Ստեփանյան

Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը. Տուսկ

ԱՄՆ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ․ ԱՆ-ում ընդունել են Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը

Ինչու է Զելենսկին զանգել Ալիևին․ ինչ հարցեր են քննարկվել

Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

Ազգային ժողովը պետք է նաև քննարկի ավագանու անդամներին աշխատավարձ տալու հնարավորությունը. Գալջյան

Քարերով հարվածել, կոտրել են «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

ՄԻՊ նախաձեռնությամբ ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող հարցեր են քննարկվել

Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ․ նախագահը՝ Ֆղանսուազ Ժակոբին

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ

Վազգեն Գալստանյանի հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում

Բարձր բնապահպանական նշաձողերի սահմանումը առաջնահերթություն է․ «Սևան» ազգային պարկի տնօրենին է հանձնվել կառավարման պլանը

Կա կամք երկու երկրների միջև համատեղ կառուցել իրավական կայուն համագործակցություն․ Բրենդոն Յոդերը՝ Աննա Վարդապետյանին

Շվեյցարական բանկում Գարեգին Երկրորդի անունով 1 մլն 100 հազար դոլար է եղել. գումարը ավելացե՞լ է, թե՞ ոչ

ԵՄ-ն պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել Մոլդովայի հետ

Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը․ դրանք խիստ քայքայված և վնասված են (լուսանկարներ)

Արտաքին հետախուզության ծառայության պետը նոր տեղակալ ունի․ վարչապետը որոշում է ստորագրել

ԱԽ քարտուղարն ու Դեյվիդ Քոհենը ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկի գումարտակի՝ շաբաթներ առաջ շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Ալեն Սիմոնյանն ու Ուկրաինայի ռադայի նախագահը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

2024-ին Հայաստանում արձանագրվել է այլ երկրներից կարմրուկի 15 բերովի դեպք

Սրբազանը, որը դարձավ շարժման Լաոն, հավաքեց սրբերին. սուրբ Վիտալի Բալասանյանին, սուրբ Շուշան Պետրոսյանին. Քոչարյան

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 21-ին

Մոտենում է հերթական ակտիվ ցիկլոնը․ Սուրենյանը հայտնել է՝ երբ

Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն դիտարկումներ են շրջանառում․ ՊՆ

Ալիևը մանրամասնել է, թե ինչ են խոսել ինքն ու Ռաիսին վերջին անգամ

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է

Մոմ, «Կոկա-կոլա», գինի ծախել, ռեստորաններ ունենալ և հարկ չվճարել, ժամանակն է հասկանանք՝ ինչո՞ւ․ Սիմոնյան

Գնահատելի է Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում․ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին և Կարոլ Սպանին

Ես երևանցի տղա եմ, միշտ Երևանի կենտրոնում քայլել եմ, միշտ էլ քայլելու եմ․ ինչու է Սիմոնյանը շրջում թիկնապահների հետ

3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է

«Հայաստան» խմբակցությունը կարող է լինել «Սրբազան դաշինք» Քոչարյանի, Սարգսյանի, որոշ սպասավորների հետ․ Ռուբինյան

Պուտինը մեկնելու է Ուզբեկստան