Երևան
12 °C
«Չգիտեմ՝ Ռոբերտ Քոչարյանի հերթական պայքարը սրբազան կոչելը ինչքանո՞վ է օգնում այդ պայքարին, բայց անձամբ ես խորհուրդ կտամ Ռոբերտ Քոչարյանի պայքարը սրբազան չանվանել, դա ավելի շատ այս ամեն ինչը կոմիկ դաշտ է տեղափոխում»:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով հարցին, թե կոշտ քննադատության է ենթարկվում սրբազան պայքարը, և արդյոք խմբակցությունում ընդհանրական կարծիք կա՞ այս ամենի վերաբերյալ:
«Եթե Ռոբերտ Քոչարյանի ամբողջ խմբակցությունը ձեր նշած մարդու կողքն է կանգնած, դա բավարար քաղաքական փաստ չէ, ապա ես էլ չգիտեմ, թե որն է բավարար քաղաքական փաստ, որ սա Քոչարյանի պայքարն է»,- ասաց Ալեքսանյանը և դիտարկմանը, թե 40-ից ավելի ուժ է միացել շարժմանը, արձագանքեց. «Եթե ասում եք՝ 40 քաղաքական ուժ, հիմա 7-8 լրագրող եք, խնդրում եմ այդ 40-ից 20-ի անունները գոնե տվեք, եթե այդ քաղաքական ուժերը իրենք իրենցով լուրջ միավոր են»:
Լրագրողների դիտարկմանը, թե Բագրատ սրբազանին ՌԴ գործակալ են անվանում, Ալեքսանյանն արձագանքեց. «Ես երբեք չեմ ասել, որ որևէ մեկը ՌԴ գործակալ է, շատ դեպքերում ձեր նշած քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ազդեցության գործակալներ գուցե անվանած լինեմ, բայց Վազգեն Գալստանյանին չեմ անվանել: Բայց չգիտեմ, թե դուք ինչու եք փորձում հակադրել ՌԴ գործակալ լինելը Ռոբերտ Քոչարյանի հետ, իմ համեստ կարծիքով՝ այդ ամեն ինչը այդքան ուղիղ հակադրելի չեն»:
Խոսելով Գալստանյանի հետ հանդիպելու՝ խմբակցության պատրաստակամության մասին՝ պատգամավորն ասաց, որ չի տեսնում անհրաժեշտ պատճառ այդ հանդիպումը կազմակերպելու համար:
«Հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Վազգեն Գալստանյանը չի խորշում ու երեսով է տալիս քաղաքական գործիչներին այն փաստը, որ երբ ինքը դեռ քաղաքական պրոցեսների մեջ չէր, մարդիկ որպես սրբազան իր աջն են համբուրել: Չեմ պատկերացնում այդ մարդու հետ հանդիպել, էլ չասած, որ գնում երեկոյան մի բան է խոսում, առավոտյան հերքում, ներողություն է խնդրում ու այդպես շարունակ»,- ասաց Ալեքսանյանը:
Հարցին, թե քաղաքական ճգնաժամ չկա՞, վերջինս պատասխանեց. «Ի՞նչ ճգնաժամ, նույն ուժերը, որոնք 2021 թվականից պայքարում էին այս իշխանության համար, շարունակում են պայքարել այս իշխանության դեմ: Նույն Վազգեն Գալստանյանը նույն Ռոբերտ Քոչարյանի միտինգներին առաջին անգամ չէ, որ ելույթ է ունենում, 2022 թվականին նույն Քոչարյանի միտինգում նույն մարդը մոտավորապես նույն բառապաշարով ելույթներ է ունեցել: Նոր բան այս ամեն ինչի մեջ ես չեմ տեսնում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏեսա՝ խանութը դատարկ է. «222 Lava»-ի գովազդած «Full Size»-ը ապրանքները չի առաքել և հայտնել, որ դրանք չկան
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում. հրապարակվել է դասակարգման աղյուսակը
18-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է խանութի ապակեպատ պատին և դռանը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Քիմ Քարդաշյանն ամանորյա ֆոտոշարք է հրապարակել. լուսանկարներ
Այս պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի. Ֆիդանը՝ Ուկրաինայում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին
Չեռնոգորիայի բնակիչը բարում վիճաբանությունից հետո կրակ է բացել. 12 մարդ է սպանվել, նրանց թվում երեխաներ կան
Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա
Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել
Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ֆուտբոլային ակումբները
Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ կլինեն
Ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն. Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեք որոշելու հիմնական արժույթը
Դիմակավորված օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել
Լեհաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը
Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման
Իրանում ավտոբուս է շրջվել, 16 վիրավոր կա
Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին
Բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Ֆոլկսվագեն»-ը. կա վիրավոր
Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ
Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ
Մոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց
Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր
Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
Արտաշ Ասատրյանի ընտանիքն Ամանորը դիմավորել է Դուբայում
Հրանտ Թոխատյանն Ամանորը դիմավորել է Լուիզայի, որդիների, դստեր ու թոռան հետ. լուսանկարներ
Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել
Աբովյանում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են. եկեղեցու մոտ հայտնաբերվել է 2 դանակահարված
Ռուսաստանում ոստիկանությունն իրավունք կունենա ազատ մուտք գործել միգրանտների տներ
Տոկաևը ստորագրել է օրենք, որը նախատեսում է ցմահ ազատազրկում թմրավաճառների համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին. պնդում են՝ Բաքվի հասցեին վիրավորական հռետորաբանություն կա
Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին
Նոր ահաբեկչություն ԱՄՆ-ում, այս անգամ՝ Նյու Յորքի ակումբներից մեկում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կազանի, Սարատովի, Պենզայի, Սարանսկի և Ուլյանովսկի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը
Բուլղարիան և Ռումինիան հունվարի 1-ից դարձել են Շենգենյան գոտու լիիրավ անդամներ
2025 թվականին բիթքոինը կարող է ևս երկու անգամ աճել
Հարկը պետություն ունենալու գինն է. եթե չես վճարում այն, մի օր վճարելու ես պետություն չունենալու գին. Կոնջորյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT