Տեսա՝ խանութը դատարկ է. «222 Lava»-ի գովազդած «Full Size»-ը ապրանքները չի առաքել և հայտնել, որ դրանք չկան

02/01/2025 schedule21:26

Դեկտեմբերի 28-ին Shamshyan.com զանգահարած Հայաստանի մարզերից մեկի բնակչուհին, ով չի ցանկացել ներկայանալ, իր դժգոհությունն է հայտնել ամիսներ շարունակ հայտնի բլոգեր «222 Lava»-ի կողմից գովազդվող «Full Size» կենցաղային տեխնիկայի և էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող խանութ սրահից։

Նա ասել է․

«Նոյեմբերի 29-ին գնացել ենք «Full Size» և մայրիկի անունով ձևակերպել ենք ապառիկ 463 հազար դրամի չափով ու ասեցին, որ մարզեր առաքումը կանեն ու 15 օրվա ընթացքում, որից մենք իհարկե զարմացանք, բայց դե համաձայնվեցինք։ 15 օր անց ոչ մի լուր չկար առաքումից, զանգեցի իրենց խանութ, սկսեցին մուննաթ գալ, ասում են քիչ ուշ զանգեք, մենեջերի համար են տալիս, զանգահարում ենք, բա կներեք ուշացման  համար, դիմացը Ամանոր է, ծանրաբեռնված ենք աշխատում, մի փոքր նվերով կառաքենք։ Դեկտեմբերի 16-ը դարձավ դեկտեմբերի 21 ու էդ ժամանակ էլի խոսում ենք հեռախոսով, ասում են տոներից հետո։

Վերջը պայմանավորվեցինք, որ դեկտեմբերի 26-ին առաքեն ու անգամ առաջարկեցին, որ ապառիկի առաջին ամսվա վճարը իրենք մուծեն։ Եկավ 26-ը ու նորից զանգեցինք ու ահավոր մուննաթով, ահավոր կոպիտ պատասխանեցին, որ 70 հատ առաքում ունեն ու շատ վատ ձևի ասեցին գազօջախը էսօր ուղարկեն, մնացածը՝ վաղը։ Ասեցի հաստատ, բա հա։ Բերեցին գազօջախը ու եկավ ամսի 27-ը զանգում եմ անընդհատ, խոսում ու 10 անգամ խոսքի մեջ «ֆռռացնում» են, ասում, էս պահին չի լինի։

Այդպես խոսում եմ իրենց հետ ու ասում եմ գազօջախն էլ կբերեմ հետ կվերադարձնեմ ու ասում եմ ես մեքենա եմ ճարել գամ վերցնեմ իմ ապրանքը ու ասում է «քուրս, ցավդ տանեմ, էդ ապրանքը չկա»։ Առավոտյան զանգահարում եմ, չեն պատասխանում, «Full Size»-ի սպասարկման կենտրոն եմ զանգում՝ անհասանելի է չգիտեմ ինչի, զանգում են մենեջերին, ասում եմ գալիս եմ ըտեղ, ասում է չէ, ես ստեղ չեմ, ամսի 14-ից ենք աշխատում։ Ես ասում եմ ինձ պատասխան տվեք, ինչ եք անում, ասում ա, բա մենք հունվարի 14-ից ենք աշխատում։ Ես 1 ժամում հասա Մալաթիա, տեսնեմ խանութը դատարկ է, ոչ մի բան չկա ու միանգամից այնտեղ են հավաքվեցին մեծ թվով բախտակից քաղաքացիներ, որոնք նույնպես տարբեր տեղերից հասել էին իրենց ապրանքների հետևից, որոնք այդպես էլ իրենց չէր հասել։

Ես զանգեցի նորից մենեջերին։ Որոշեցինք գնանք ոստիկանություն ու պարզվեց, որ արդեն ոստիկանությունում իրենց վրա գործ կա ու բոլորիս ասեցին, որ գնանք ոստիկանություն ու բողոք ներկայացնենք։ Այդտեղ եկավ նաև տարածքի սեփականատերը, ով այդ տարածքը վարձով է տվել։ Նա էլ ասաց, որ այս ամիսների ընթացքում իրեն ոչ մի դրամ չեն տվել ու ինքն է ասել, որ խանութի ներսի մի քանի ապրանքը թողեն, որ ինքը գոնե այդկերպ փոխհատուցվի»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9741 դիտում

Նիկոլ Քիդմանը բացահայտել է երջանիկ ամուսնության գաղտնիքը

Չնայած գազային հարուստ պաշարներին՝ Ադրբեջանը բարձրացրել է գազի սակագինը իր բնակիչների համար

Թրամփը Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Մորգան Օրթագուսին հրավիրել է միանալ իր նոր վարչակազմին

ԱՄՆ-ն չի կարողանա Ուկրաինային մատակարարել ամբողջ օգնությունը, ժամանակ է պետք․ Պենտագոնի խոսնակ

Տղամարդը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել. նա հայտնաբերվել է

Հայտնի է՝ 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում

Թրամփի մերձավորարևելյան գլխավոր օգնականները նրա հետ սերտ անձնական ու բիզնես կապեր ունեն

Թիկնիզյանը խոսել է 2025 թվականի՝ իր նպատակների մասին

Ուզբեկստանը չեղարկել է Իրանի մեծ բեռնատարների մաքսատուրքերը և ավելացրել դրանք Թուրքմենստանի բեռնատարների համար

Զախարովան արձագանքել է Բլինկենի հայտարարությանը

Շաբաթ երեկոն՝ թանգարաններում. Սարիկ Մինասյանը տեսանյութ է հարապարակել

ԱՄՆ-ն սկսել է զինել Կիևին հատուկ ռազմական գործողության մեկնարկից շատ առաջ․ New York Times

Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են օրակարգային հարցեր

Պատմությունը կհաստատի մեր իրավացիությունը Գազայի ճգնաժամի հարցում. Էրդողան

ՌԴ ՀՕՊ ուժերը ուկրաինական 10 ԱԹՍ են ոչնչացրել Լենինգրադի, Պսկովի, Կուրսկի և Վորոնեժի մարզերի երկնքում. ՌԴ ՊՆ

Սև ծովում թափված մազութի պատճառով Սևաստոպոլում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան

Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները

Նոր Օռլեանում Ամանորին տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ նոր մանրամասներ են հրապարակվել

Մոլդովայում կտրուկ են արձագանքել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը

Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենաներով իրար վրա են քշել, հնչել են կրակոցներ

2024-ին ՀՀ համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր. ՏԿԵ նախարար

Հայաստանում մեծածախ և մանրածախ առևտրի ծավալն աճել է, ավտոմեքենաներինը՝ նվազել

«Մոնակոն» երկարաձգել է գլխավոր մարզչի պայմանագիրը

Մարկ Ցուկերբերգը ցուցադրել է Rolex ժամացույցի հազվադեպ մոդելը. լուսանկարներ

Խոշոր վթար՝ Բաքու-Ղազախ ճանապարհին

«Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

ՀԱՄԱՍ-ը հաստատել է՝ Դոհայում տեղի կունենա Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլը

Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mazda»-ն. վերջինը հայտնվել է մայթին

Խաչանովը Հոնկոնգում ընթացող թենիսի մրցաշարում զուգախաղով դուրս է եկել եզրափակիչ

Չինաստանը Ռուսաստանին նախազգուշացրել Է Ուկրաինայի դեմ միջուկային զենք չկիրառել․ Բլինկեն

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

Արեգակի մակերեսին գրանցվել է բարձրագույն դասի բռնկում

Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի ընդունել և ուղարկել միջազգային թռիչքներ

Վանաձորում շինություն է այրվել

Շերը նշել է պրոդյուսերի անունը, որը սպառնացել է ատրճանակով` ցանկացել քնել իր հետ 15 տարեկանում

Կառավարությունը նախատեսում է խստացնել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարումը․ նախագիծ

Առաջիկա օրերին տեղի կունենան զորավարժություններ Իրանի ԻՀՊԿ ավելի քան 110 հազար ծառայողների մասնակցությամբ

Որոշ երկրներ դժգոհությամբ են հետևում Վրաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների ամրապնդմանը․ Գիվի Միկանաձե

66-ամյա Մադոննան ամուսնանում է իր 28-ամյա ընկերոջ հետ. լուսանկարներ