Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

20/05/2024 schedule16:59

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագիծը:

Որպես նախորդ քննարկումների լրացում՝ վարչապետը նշել է, որ այս ընթացքում բավականին մեծ աշխատանք է իրականացվել և հույս հայտնել, որ այսօրվա քննարկումների արդյունքում եզրակացություններ կարվեն: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ որևէ ռազմավարություն, այդ թվում՝ ժողովրդագրության ռազմավարությունը չի կարող գոյություն ունենալ վակուումի մեջ, այսինքն՝ ընդհանուր համատեքստի մաս է:

Վարչապետը պարզաբանել է, որ ժողովրդագրությունը, ըստ էության, բնորոշվում է, բառարանային ձևակերպմամբ, որպես գիտություն բնակչության կամ ազգաբնակչության մասին, առնչվում է կյանքի և ապրելու հայեցակարգի հետ: Ըստ վարչապետի, սա կապ ունի վերջին շրջանում առաջարկված քաղաքական քննարկման և բանավեճի հետ, որովհետև ժողովրդագրության ռազմավարության իրականացման արդյունավետությունը քննարկելիս կան բազմաթիվ կետեր, որոնց վերաբերյալ վերաբերմունքը շատ կոնկրետ է և դրական, բայց ամեն անգամ այդ կետերին հասնելիս վստահություն չկա, թե դրանք որքանով են իրատեսական իրագործել և ինչ արդյունքների կբերեն:

46429_b.jpg (1.10 MB)

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարևոր է, թե կյանքի ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում և Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում:

«Եթե Հայաստանի Հանրապետության մեր ընկալումն այն է, որ այնուամենայնիվ հայեցակարգային առումով ֆորպոստ է, որի վրա հենվելով՝ մենք պետք է ձգտենք ավելի մեծ կամ ինչպես ընդունված է ասել՝ պատմական Հայաստանին՝ դա կյանքի մի հայեցակարգ է: Եթե Հայաստանի Հանրապետությունը պետություն է, որի խնդիրն իր ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելն ու պաշտպանելն է և այս հենքի վրա սեփական քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելու համար պայմաններ ստեղծելը՝ դա բոլորովին ուրիշ հայեցակարգ է»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, ժողովրդագրական ռազմավարությունը և Հայաստանի ժողովրդագրության ընթացիկ իրադրությունները քննարկելիս հաշվի չեն առնվում մի շարք ակնհայտ գործոններ, մասնավորապես՝ ինչքան մարդ է Հայաստանի Հանրապետությունից արտագաղթել միայն նրա համար, որ իր երեխան չհայտնվի խրամատում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոչ ոք չունի վիճակագրություն, թե այս կոմբինացիայի առումով Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի է զրկվել պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունից: Մինչդեռ, վարչապետի համոզմամբ, այդ մարդիկ հսկայական պոտենցիալ ունեին, ամենատարբեր ոլորտներում կարող էին շատ մեծ հաջողությունների հասնել: Ամփոփելով խոսքը՝ վարչապետն ընդգծել է՝ սա չի նշանակում, որ պետք է վերանայել ռազմավարությունը, այլ անհրաժեշտ է այն դիտել այս լույսի ներքո:

Հաջորդիվ՝ ներկայացվել են նախորդ քննարկումների արդյունքում կատարված աշխատանքները. ժողովրդագրական կանխատեսումների մոդելի վերանայում՝ հաշվի առնելով մարդահամարի արդյունքները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության ժողովրդագրական բնութագրի վերլուծություն և ներառում ռազմավարության մեջ, ռազմավարության ֆինանսական գնահատման հաշվարկի ամփոփում:

Անդրադառնալով ռազմավարական նպատակներին՝ ծնունդների աճ, մահերի նվազում, արտագաղթի նվազում և ակտիվ ծերության ծրագրերի իրականացում, նշվել է, որ վերանայված կանխատեսման մոդելը բազային սցենար է և ժողովրդագրական ռազմավարության գործողությունների ծրագիրը, մշտադիտարկման շրջանակը և ֆինանսական մոդելը կառուցված է հետևյալ երկու սցենարների վրա՝ արագացված սցենար և իներցիոն սցենար:

Մանրամասներ են ներկայացվել ժողովրդագրական ռազմավարության հիմնական ազդեցությունների վերաբերյալ: Ըստ այդմ՝ այն կհանգեցնի բնակչության ծերացման աճի նվազմանը, բնակչության երիտասարդացման աճին, կնվազեցնի եկամուտ-սպառման տարբերությունը՝ ավագ սերնդին ներգրավելով սոցիալ-տնտեսական գործունեության մեջ, Հայաստանն էապես կխթանի իր մարդկային ներուժի զարգացման ինդեքսը՝ դրանով իսկ նվազեցնելով առաջատար երկրների հետ առկա տարբերությունը և այլն:

Ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ ռազմավարության տարբեր կետերի շուրջ:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է պատրաստել քննարկումներն ամփոփող զեկույց, որի հիման վրա ռազմավարության նախագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը և կնախանշվեն հետագա քայլերը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
768 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան