Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

07/09/2024 schedule14:08

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը մարզային այցերի շրջանակում այս անգամ հյուրընկալվել են Արագածոտնի մարզի եզդիաբնակ Արեւուտ խոշորացված համայնքում, եղել Կանչ, Թլիկ եւ Հակո բնակավայրերում:

պպ.jfif (429 KB)

Հանձնաժողովի կարգավորման տիրույթում են մարդու իրավունքների պաշտպանությանը, երեխայի իրավունքներին, կրոնին, ազգային փոքրամասնություններին ու բազում այլ շրջանակներին վերաբերող խնդիրներ: Հանձնաժողովն ամենօրյա ընթացակարգով աշխատում է վերը նշված ոլորտային խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ:

պպպ.jfif (410 KB)

«Ազգային փոքրամասնությունները մշտապես ՀՀ կառավարության եւ խորհրդարանի ուշադրության կենտրոնում են: Արվում է հնարավորը, որ եզդիական համայնքը պահպանի ազգային ինքնությունն ու այդ համատեքստում հետաքրքրված ենք ձեր կարիքներով»,- համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուստամ Բաքոյանն ու եւս մեկ անգամ շեշտել, որ Կառավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վերահաստատել է վաղուց գոյություն ունեցող խնդիրներին փուլ առ փուլ լուծումներ տալու պատրաստակամությունը:

պպպ.jfif (410 KB)

Համայնքների ներկայացուցիչները նախ գոհունակություն են հայտնել տասնամյակներ շարունակ ավերված Թաթուլ-Կանչ-Հակո ճանապարհի 12,1 կմ-անոց հատվածի նորոգման աշխատանքները սկսելու համար, այնուհետեւ մատնանշել հաջորդող ամենաառանցքային խնդիրները: Դրանք են՝ ներգյուղական ճանապարհների վատ վիճակը, մանկապարտեզի, ավագ դպրոցի, խմելու ջրի, գազաֆիկացման, բուժհաստատության բացակայությունն ու գործազրկությունը:

Հաջորդիվ խորհրդարանականներն այցելել են Արեւուտի հիմնական դպրոց, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել դպրոցականների հետ: Այնուհետեւ Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացվել է Թլիկ բնակավայրում կառուցվող ջրամբարը, որը միտված է լուծելու տեղի բնակիչների՝ ջուր չունենալու խնդիրը:

պպպպպպպպպպպպ.jfif (273 KB)

Աշխատանքային հաջորդ օրը հանձնաժողովի անդամներն այցելել են նաեւ Արարատի մարզ, տեղում ծանոթացել ջերմոցային եւ ֆերմերային տնտեսություններին, լսել գյուղատնտեսներին հուզող խնդիրներն ու հաստատել ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվելու ու այն զարգացնելու անհրաժեշտությունը:

պպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպպ.jfif (346 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9570 դիտում

Լավ կլինի Սլուցկին ծանոթանա Բելառուսի նախագահի՝ ամիսներ առաջ Ադրբեջանում արած հայտարարություններին. Խանդանյան

Էջմիածին-Մարգարա ճանապարհին մեքենաները բախվել, ընկել են ջրատարը. 6 վիրավորների մեջ երեխաներ կան

Ցավակցում եմ ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի ընտանիքին և ամերիկացի ժողովրդին. վարչապետ

Ոստիկանները և փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը հետևել է անձնակազմի շարային ստուգատեսին

Ինչ արժե Ձմեռ պապիկի և Ձյունանուշի այցելությունը բնակարան տոնական օրերին և հատկապես Ամանորի գիշերը

Տարին կավարտվի մագնիսական փոթորիկներով և բևեռափայլով. ինչ է սպասվում Ամանորի գիշերը

2024-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյում 15 հազարից ավելի օբյեկտնի դատական փորձաքննություն է իրականացվել

Միասնական տեսլական ձևավորելը և համակարգի աշխատանքը բալանսավորելը 2025-ի մեր կարևոր թիրախներից է. ՊԵԿ նախագահ

Նոր պաշտոնանկություն ՊԵԿ-ում. վարչապետը որոշում է ստորագրել

Վահագն Խաչատուրյանը ցավակցել է ԱՄՆ նախկին նախագահի ընտանիքին և Միացյալ Նահանգների ժողովրդին

«Միլան»-ը նոր գլխավոր մարզիչ ունի

Էդուարդ Հակոբյանը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին

Գյումրու «Չոր նավահանգստ»-ը գործիք է, որով զգալու ենք «Խաղաղության խաչմերուկ»-ի արդյունավետությունը. մարզպետ

Առաջին թողարկումը մի քանի ժամից՝ «Ընտանեկան փոդքասթ». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

2025-ը դիմավորելու եմ տաքուկ անկողնում՝ ֆիլմ դիտելով, համեղ ուտեստներ ուտելով. Էվա Խաչատրյան

ՆԳ նախարարը մի խումբ պարեկների սպայական առաջին կոչումներն է հանձնել. տեսանյութ

Հասկացա՝ մենք մեզ չենք ճանաչում, ճիշտ չենք գնահատում. ինչպես է ամփոփում տարին դերասանուհի Նարինե Գրիգորյանը

Կողմ չեմ իներցիոն կառավարմանը, ես կողմ եմ փոփոխություններին, շատ դեպքերում՝ ցավոտ ռեֆորմներին. Շիրակի մարզպետ

Տոնածառ չէինք դնում, այս տարի պատրաստ եմ դիմավորել Ամանորը, երազանք պահել ու շամպայն խմել. Իննա Խոջամիրյան

ՌԴ-ում ապօրինի միգրանտները կամ պետք է լքեն երկիրը, կամ կարգավորեն իրենց իրավական վիճակը

Հայաստան-Իրան սահմանի «Ագարակ» անցակետում վերահսկողությունն իրականացնում է միայն ՀՀ սահմանապահ զորքը. վարչապետ

58-ամյա տղամարդը կասկածվում է 10 տարեկան երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար

Այցեր երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների խնամքի հաստատություններ. ովքեր են միացել ԱՍՀՆ նախաձեռնությանը

Ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ. ինչպես գրանցվել

«ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամն ամփոփել է ամանորյա մեծ վիճակահանությունը. հայտնի են հաղթողները. տեսանյութ

Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ

Ինչ է լինում, երբ կամովին համաձայնում ես լինել նախկին նախագահների և Կրեմլի տիկնիկը. Սաֆարյանը՝ Կարապետյանին

Խոր ցավով տեղեկացա Կորեայի օդանավակայանի ողբերգական ավիավթարի մասին. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել

Օրենքի խախտմամբ օտարված 4 հողամասը կվերադարձվի Եղեգնաձոր համայնքին. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

Երևանի քաղաքապետարանի մոտ զենքով հարվածել են տղամարդու գլխին, ընկած վիճակում ծեծել, կրակել. կա 2 կալանավորված

Ռուսական կողմը Արշակ Կարապետյանին բռնել է և բաց թողել. մանրամասներ

Տնտեսվարողն առանց հավաստագրի դեղորայք է ներմուծել ՀՀ և իրացրել. նշանակվել է ավելի քան 196 մլն դրամ տույժ

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 30-ին

Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը. ԶԼՄ-ներ

3 տասնամյակ իրար նույն բանում մեղադրած 3 նախկին նախագահները Փաշինյանին մեղադրում են ստելու համար. Սաֆարյան

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում 2024-ին ֆոտոթակարդների նկարահանած լավագույն դրվագները. տեսանյութ

2025-ին մեր աշխատանքը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների. ՊԵԿ նախագահ

Ֆերգանայից Մոսկվա թռչող ռուսական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում

4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել

2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն