Երևան
12 °C
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի առաջարկությամբ, ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերստուգման արդյունքում դեղերի մեծածախ ներմուծում և իրացում իրականացնող կազմակերպությունում հայտնաբերվել են ինչպես օրենքի խախտմամբ դեղերի ներմուծման, այնպես էլ իրացման դեպքեր, ինչի արդյունքում ընկերության նկատմամբ կայացվել է ավելի քան 196 մլն ՀՀ դրամ վարչական տույժ նշանակելու մասին որոշում:
«Հատկանշական է, որ 2023թ. փետրվարին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից Ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում վարչական որևէ պատասխանատվություն չէր կիրառվել, քանի որ ստուգումներով արձանագրվել էին միայն այնպիսի խախտումներ, որոնց համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով պատասխանատվություն սահմանված չէ։ Մինչդեռ հավաքագրված և ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը հասանելի տեղեկատվական շտեմարաններում և համակարգերում առկա տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ դեղերի մեծածախ իրացում իրականացնող կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել կոնկրետ խմբաքանակներով դեղորայք՝ առանց դեղերի ու դեղանյութերի ներմուծման հավաստագրերի ստացման: Չնայած այն հանգամանքին, որ նշյալ արարքում առերևույթ առկա են վարչական իրավախախտում թույլ տալու հատկանիշներ, Ծառայության գնահատմամբ, Տեսչական մարմնի կողմից այդ փուլում, ըստ էության, չեն ձեռնարկվել բավարար միջոցներ առկա իրավախախտումները բացահայտելու և արձանագրելու ուղղությամբ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերության կողմից ներմուծված դեղերի ամբողջական խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվությանը փաստացի տիրապետում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, Ծառայության ղեկավարի կողմից առաջարկություն է ներկայացվել ՀՀ վարչապետին՝ հանձնարարել Կոմիտեին Տեսչական մարմնին տրամադրել Ընկերության կողմից իրականացված ներմուծումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, որի հիման վրա վերջինս կիրականացնի պատշաճ վերահսկողություն և կձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տեսչական մարմնի կողմից վերստուգում իրականացնելու դեպքերը սահմանված են «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով, Ծառայության ղեկավարի կողմից ՀՀ վարչապետին ներկայացվել է առաջարկություն՝ հիմք ընդունելով նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության «գ» կետը, հանձնարարել Տեսչական մարմնին Ընկերությունում իրականացնել վերստուգում՝ ՊՎԾ կողմից վերհանված ռիսկերի համադրմամբ:
Արդյունքում` Տեսչական մարմնի կողմից իրականացված վերստուգմամբ հայտնաբերվել են ինչպես օրենքի խախտմամբ 127 անվանում (ավելի քան 190 000 փաթեթ) դեղերի ներմուծման, այնպես էլ 123 անվանում (ավելի քան 160 000 փաթեթ) դեղերի իրացման դեպքեր, ինչի հիմքով Ընկերության նկատմամբ կայացվել է վարչական պատասխանատվություն կիրառելու որոշում՝ շուրջ 196 մլն ՀՀ դրամ վարչական տույժի տեսքով:
Նմանատիպ դեպքերը կանխելու, անորակ և հասարակության համար վտանգավոր դեղերի շրջանառությունը ՀՀ տարածքում բացառելու նպատակով Ծառայության ղեկավարի կողմից առաջարկություն է ներկայացվել լիազոր մարմիններին՝ ոլորտի գործունեությունը համակարգող գերատեսչությունների միջև տեղեկատվության պատշաճ փոխանակման նպատակով հավելյալ գործիքակազմեր մշակելու և ներդնելու վերաբերյալ:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- ասված է ՊՎԾ հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման
Իրանում ավտոբուս է շրջվել, 16 վիրավոր կա
Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին
Բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Ֆոլկսվագեն»-ը. կա վիրավոր
Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ
Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ
Մոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց
Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր
Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
Արտաշ Ասատրյանի ընտանիքն Ամանորը դիմավորել է Դուբայում
Հրանտ Թոխատյանն Ամանորը դիմավորել է Լուիզայի, որդիների, դստեր ու թոռան հետ. լուսանկարներ
Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել
Աբովյանում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են. եկեղեցու մոտ հայտնաբերվել է 2 դանակահարված
Ռուսաստանում ոստիկանությունն իրավունք կունենա ազատ մուտք գործել միգրանտների տներ
Տոկաևը ստորագրել է օրենք, որը նախատեսում է ցմահ ազատազրկում թմրավաճառների համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին. պնդում են՝ Բաքվի հասցեին վիրավորական հռետորաբանություն կա
Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին
Նոր ահաբեկչություն ԱՄՆ-ում, այս անգամ՝ Նյու Յորքի ակումբներից մեկում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կազանի, Սարատովի, Պենզայի, Սարանսկի և Ուլյանովսկի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը
Բուլղարիան և Ռումինիան հունվարի 1-ից դարձել են Շենգենյան գոտու լիիրավ անդամներ
2025 թվականին բիթքոինը կարող է ևս երկու անգամ աճել
Հարկը պետություն ունենալու գինն է. եթե չես վճարում այն, մի օր վճարելու ես պետություն չունենալու գին. Կոնջորյան
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Էրդողանը պատասխանել է Թուրքիայի մի բնակչուհու, ով նկատել է, որ նախագահը ծերացել է
Կայծակը հարվածել է Վաշինգտոնի Կապիտոլիումին Ամանորի գիշերը. WP
Իլոն Մասկը Ամանորի գիշերն անցկացրել է Թրամփի նստավայրում
Ձեր սերն ու էներգիան ինձ ոգեշնչում են. Սելին Դիոնը հիվանդության ֆոնին հանդես է եկել ամանորյա ուղերձով
Իսրայելը սպառնում է ակտիվացնել Գազային հարվածները, եթե ՀԱՄԱՍ-ը չդադարեցնի հրթիռակոծությունը
ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ իշխանությունների հետ երկխոսության՝ չնայած առկա խորը տարաձայնություններին. դեսպան Թրեյսի
Վթար Առինջ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում. կան տուժածներ
Նեապոլի օդանավակայանում ինքնաթիռ է ընկել
Մարիամ Փաշինյանն՝ ամանորյա ֆոտոշարքում. լուսանկարներ
Արարատի մարզում բախվել են Nissan-ն ու «ՎԱԶ 2107»-ը. բժիշկները պայքարում են վարորդների կյանքի համար
ՌԴ-ի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է
Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել Իրանի 6 քաղաքացի՝ հաշիշի մաքսանենգության համար
ՌԴ բնակիչը «Ռուսկոյե լոտո» վիճակախաղով շահել է 1 միլիարդ ռուբլի
Մեծ Բրիտանիա անցած անօրինական ներգաղթյալների թիվը 2024 թվականին հասել է 37 հազարի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT