Երևան
12 °C
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով իրականացված աշխատանքի համար։
Լիահույս եմ, որ 2025 թվականը լինելու է նոր հնարավորությունների, առաջընթացի և առկա հիմնախնդիրների լուծման մեջ բեկում մտցնելու տարի։ Մենք շարունակելու ենք բարեփոխումների ընթացքը՝ արմատական շտկումներ իրականացնելով համակարգի աշխատանքի սկզբունքներում։ Կիրականացվեն նոր ծրագրեր, որոնք կնպաստեն մարդ-պետություն և գործարար-պետություն փոխհարաբերությունների պարզեցմանը, համակարգի աշխատանքի թափանցիկության բարձրացմանը, մաքսային գործընթացների դյուրացմանը և կոռուպցիայի դեմ պայքարին: Ձգտելու ենք հարկային համակարգը դարձնել հարկ վճարողի համար ավելի պարզ և ընկալելի։ ՊԵԿ-ի միասնական տեսլական ձևավորելը և համակարգի աշխատանքը բալանսավորելը գալիք տարվա մեր կարևոր թիրախներից է:
Ժամանակից առաջանցիկ մտածելակերպը մեր հաջողության հիմքն է: Թվային տեխնոլոգիաների և նորարարական լուծումների շնորհիվ կփորձենք բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։ Արհեստական բանականության գործիքներն այս ոլորտում ևս անսպառ հնարավորություններ են ստեղծում՝ հատկապես մեծածավալ տվյալների մշակման և գործառույթների արդյունավետության բարձրացման համար։ Առաջնորդվելով «Ինչ փոխվեց Ձեր կյանքում» կարգախոսով՝ պետք է ձգտենք յուրաքանչյուր քաղաքացու և տնտեսվարողի կյանքում նկատելի և շոշափելի դարձնել ՊԵԿ-ի ամենօրյա գործունեության արդյունքները՝ բարձրացնելով նաև հանրության վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։
Առաջիկա տարում անհրաժեշտ է նոր թափով շարունակել պայքարը ստվերային տնտեսության դեմ, առավել մեծ եռանդով աշխատել իրավախախտումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ՝ պաշտպանելով օրինական դաշտում գործող քաղաքացիների և տնտեսվարողների շահերը: 2025 թվականի կարևոր առաջնահերթություններից է հասարակության կապի ամրապնդումը մեր մեծ ընտանեկան բյուջեի հետ: Համատեղ ջանքերով մենք կկերտենք ավելի հզոր ՊԵԿ, որն ավելի արդյունավետորեն կծառայի պետությանը և կանգնած կլինի հասարակության յուրաքանչյուր անդամի կողքին:
Համոզված եմ, որ 2025 թվականը համատեղ աշխատանքով կդառնա նոր նվաճումների տարի՝ ի շահ մեր պետության և քաղաքացիների։ Թող 2025 թվականն իր հետ բերի հաջողություններ, խաղաղություն և բարօրություն։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՉեռնոգորիայի բնակիչը բարում վիճաբանությունից հետո կրակ է բացել. 12 մարդ է սպանվել, նրանց թվում երեխաներ կան
Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա
Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել
Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ֆուտբոլային ակումբները
Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ կլինեն
Ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն. Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեք որոշելու հիմնական արժույթը
Դիմակավորված օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել
Լեհաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը
Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման
Իրանում ավտոբուս է շրջվել, 16 վիրավոր կա
Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին
Բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Ֆոլկսվագեն»-ը. կա վիրավոր
Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ
Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ
Մոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց
Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր
Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
Արտաշ Ասատրյանի ընտանիքն Ամանորը դիմավորել է Դուբայում
Հրանտ Թոխատյանն Ամանորը դիմավորել է Լուիզայի, որդիների, դստեր ու թոռան հետ. լուսանկարներ
Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել
Աբովյանում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են. եկեղեցու մոտ հայտնաբերվել է 2 դանակահարված
Ռուսաստանում ոստիկանությունն իրավունք կունենա ազատ մուտք գործել միգրանտների տներ
Տոկաևը ստորագրել է օրենք, որը նախատեսում է ցմահ ազատազրկում թմրավաճառների համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին. պնդում են՝ Բաքվի հասցեին վիրավորական հռետորաբանություն կա
Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին
Նոր ահաբեկչություն ԱՄՆ-ում, այս անգամ՝ Նյու Յորքի ակումբներից մեկում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կազանի, Սարատովի, Պենզայի, Սարանսկի և Ուլյանովսկի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը
Բուլղարիան և Ռումինիան հունվարի 1-ից դարձել են Շենգենյան գոտու լիիրավ անդամներ
2025 թվականին բիթքոինը կարող է ևս երկու անգամ աճել
Հարկը պետություն ունենալու գինն է. եթե չես վճարում այն, մի օր վճարելու ես պետություն չունենալու գին. Կոնջորյան
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Էրդողանը պատասխանել է Թուրքիայի մի բնակչուհու, ով նկատել է, որ նախագահը ծերացել է
Կայծակը հարվածել է Վաշինգտոնի Կապիտոլիումին Ամանորի գիշերը. WP
Իլոն Մասկը Ամանորի գիշերն անցկացրել է Թրամփի նստավայրում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT