Ինչ արժե Ձմեռ պապիկի և Ձյունանուշի այցելությունը բնակարան տոնական օրերին և հատկապես Ամանորի գիշերը

30/12/2024 schedule21:00

Թե՛ Ձմեռ պապը, թե՛ Ձյունանուշը ամանորյա ամենասպասված հյուրերն են փոքրիկների, ինչու չէ, նաև մեծահասակների համար:

Թե որտեղի՞ց և ինչպե՞ս է ի հայտ եկել Ձմեռ պապիկը, դրա վերաբերյալ տարբեր ավանդություններ կան: Շատ վաղ ժամանակներում «տեղական» թզուկներից մինչև միջնադարյան շրջիկ խաղալիք վաճառողներն էին համարվում Ձմեռ պապիկներ: Ավելի ուշ Ձմեռ պապի կերպարը նմանեցվեց բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս սբ Նիկողայոսին, որը, ավանդության համաձայն, շատ բարի էր, օգնում էր չունևորներին:

Ամբողջ աշխարհում ավանդույթ է դարձել ամեն տարի ամանորյա տոներին զարդարել եղևնին և նվերներ բաժանել: Հայաստանում Ամանորին պատրաստվելու սովորության մեջ ավելացել է նաև տոն օրերին Ձմեռ պապիկին և նրա թոռնուհուն՝ Ձյունանուշիկին, տուն հրավիրելու ծառայությունը։

Մեր երկրում այժմ Ձմեռ պապի և Ձյունանուշի բնակարանային այցելություններ են առաջարկում ինչպես տարբեր կազմակերպություններ, այնպես էլ՝ անհատներ:

Թե որքա՞ն արժե ամանորյա գլխավոր հյուրերի ծառայությունը, կախված է՝ կոնկրետ ո՞ր օրն ու որ ժամին են նրանց հրավիրում: Գները սովորաբար տատանվում են 30-40 հազար դրամի սահմաններում, հասնում՝ 60-100 հազար դրամի։ Դե իսկ Ձմեռ պապի և Ձյունանուշի խորհրդավորությունը պահպանելու համար Ամանորի ամենասպասված հերոսները կարծում են, որ 20-ից 30 րոպեն իդեալական ժամանակ է տոնական շոուի համար: Րոպեները պետք է շատ ճիշտ օգտագործվեն: Ի վերջո՝ աշխատանքը բավականին պատասխանատու է, իսկ երեխաների հետ աշխատելը և՛ չափազանց հեշտ է, և՛ չափազանց դժվար։

«Հայկական ժամանակ»-ին հաջողվել է խոսել Ձմեռ պապիկի և Ձյունանուշիկի ծառայություն իրականացնող երկու կազմակերպության հետ, մյուս մեր զրուցակիցներին գտել ենք Հայաստանում գործող List.am առցանց առևտրի կայքում տեղադրված բազմաթիվ այդպիսի հայտարարություններից։

Նկատենք՝ այդ կազմակերպությունները և անհատները, լսելով, որ զանգահարողը լրագրող է, կախում էին լսափողը: Դրա համար ստիպված եղանք ներկայանալ որպես ծառայությունով հետաքրքրվող քաղաքացի: Նրանցից յուրաքանչյուրը վստահեցնում է՝ իրենց Ձմեռ պապիկները անշնորհք չեն, այլ կիրթ, պրոֆեսիոնալ մարդիկ են, տարբեր տարիքի են, կա՛ն և երիտասարդներ, և՛ մեծահասակներ, որոնք ունեն դերասանական պրոֆեսիոնալ կրթություն։

«Laplandia Christmas Studia in Armenia» ստուդիայում ծառայությունների ամրագրման տեղերն արդեն սպառվել էին, սակայն մեզ հետ զրույցում հայտնեցին, որ, օրինակ, դեկտեմբերի 31-ի համար չորս ազատ տեղ ունեն։ Ձյունանուշի ու Ձմեռ պապիկի այցի արժեքն էլ այստեղ կախված է, թե որ ժամին նրանք պետք է մոտենան։

«Քանի որ ընդամենը չորս տեղ է մնացել, արժեքները զեղչով են, որ այդ տեղերն էլ ամրագրվեն։ Ազատ են ժամը 19։00-ն, 20։30-ը, այդ ժամանակ միայն Ձմեռ պապիկի ծառայությունը կարժենա 25 հազար դրամ, Ձյունանուշիկի հետ՝ 35 հազար դրամ։ Ինչպես նաև կարող են մոտենալ ժամը 23։00-ն, որի համար պետք է վճարել 50 հազար դրամ, 24։00-ի դեպքում էլ՝ 150 հազար դրամի փոխարեն զեղչով արժե 90 հազար դրամ»,- մանրամասնեցին ստուդիայից։

Շոու ծրագրի տևողությունը 20-ից 30 րոպե է։ Կազմակերպությունը նվեր չի տալիս, դրանք գնում են ծնողները, Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը փոխանցում են երեխաներին․ «Նրանք երգում են, պարում, ուրախացնում են երեխաներին։ Տևողությունը այդքան է, որովհետև դրանից ավելի երեխաների համբերությունը չարաշահվում է, էլ մեզ չեն սիրում, երբ փորձում ենք նրանց համբերության հետ խաղալ, երեխաները սկսում են Ձմեռ պապիկի մորուքից քաշել, հրել։ Մեզ մոտ պրոֆեսիոնալ դերասաններ են, շատ շքեղ հագուստներով, նորմալ մակարդակով, իդեալական մորուքով, կոշկից մինչև մազի ծերը ոչ մի թերություն չեք գտնելու»։

«ԱլեՀոպ» կոչվող զվարճանքի կենտրոնում էլ Ձմեռ պապիկի ծառայությունները հասնում են մինչև 20 հազար դրամի, սակայն երեկոյան 22:00-ից սկսած՝ գները բարձրանում են: Դեկտեմբերի 31-ի համար արժեքները զեղչված են։

«20:00-ից մինչև 21։00-ն միայն Ձմեռ պապի այցն արժե 18 հազար դրամ՝ 20 հազար դրամի փոխարեն, 22։00-ից մինչև 23։00-ն 25 հազար դրամի փոխարեն արժե 22 հազար 500 դրամ, 00։00-00։30-ի համար արժեքը 30 հազարի փոխարեն 27 հազար է, 01։00-01։30-ի համար էլ արժեքը 25 հազար դրամի փոխարեն 22 հազար 500 դրամ է։ Ձմեռ պապի ու Ձյունանուշի արժեքն այդ ժամերի համար սկսվում է 22 հազար 500 դրամից, ավարտվում՝ 27 հազար դրամով, ընդ որում՝ այդ արժեքները զեղչով են, եթե, օրինակ, 00։00-00։30-ի համար այցը արժեր 35 հազար դրամ, զեղչով 31 հազար 500 դրամ է, 22։00-ից 23։00-ն 30 հազար դրամի փոխարեն արժե 27 հազար դրամ»,- մեզ հետ զրույցում ասացին կենտրոնից։

Ծրագիրը տևում է 30 րոպե, ողջույնի խոսք են ասում, երգում, պարում, նվերներ հանձնում։

Պրոֆեսիոնալ դերասաններով, գեղեցիկ և ճոխ հագուստով, կիրթ խոսքով Ձմեռ պապիկի և Ձյունանուշի ծառայություն է առաջարկում List.am առցանց առևտրի կայքում տեղադրված հայտարարություններից մեկը։ Յուրաքանչյուր հայտարարության նկարագրության բաժնում ծառայություն մատուցողները նաև տարբեր տեղեկատվություններ են զետեղել իրենց մասին․ օրինակ՝ տարիների աշխատանքային փորձ, գրագետ խոսք, կոկիկ ու մաքուր հագուստ, մարդկային մոտեցում, մարդկային գներ։

Հայտարարություններից մեկով զանգին պատասխանած տղայի խոսքով՝ իրենք այցեր ունեն Երևան և մայրաքաղաքին հարակից տարածքներ։ Միայն ձմեռ պապը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18։00-ից մինչև 19։00-ը, արժե 14-ից 30 հազար դրամ, դրանից հետո արժեքը բարձրանում է:

«Գնային տարբերությունը ժամերից է կախված։ 30 րոպեանոց սցենար ունենք թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների համար։ Մեր Ձմեռ պապիկները և՛ երիտասարդ են, և՛ մեծահասակներ՝ մինչև 80 տարեկան։ Ավելի տարիքավորները գալիս են, միայն ասում՝ «Բարև ձեզ, շնորհավոր»,- ասաց նա:

Մեկ այլ հայտարարությունով զանգահարելով՝ մեզնից նախ հետաքրքրվեցին, թե կոնկրետ ամանորյա ո՞ր օրերի համար ենք ցանկանում Ձմեռ պապիկի և Ձյունանուշի տնային այցը։ Նրանց խոսքով՝ յուրաքանչյուր ժամ և օր առանձին գին ունեն։ Օրինակ՝ հունվարի 1-ի երեկոյան 9-ի համար ծառայությունը արժե 15 հազար դրամ, տևողությունը մեկ ժամ է, Ձմեռ պապիկը այցելում է միայնակ։

«Մեր Ձմեռ պապիկները բնականից չեն տարբերվում։ Դեկտեմբերի 31-ի համար, օրինակ, ժամը մինչև 23։00-ն Ձմեռ պապիկի այցելությունը Ձյունանուշիկի հետ արժե 25 հազար դրամ, ժամը 24։00-ին՝ 40 հազար դրամ։ Այցի տևողությունը 20-ից 30 րոպե է՝ կախված երեխաների քանակից, շուրջպար է լինելու, երեխաների հետ են նկարվելու»,- մանրամասնեց ծառայություն մատուցողը:

Ըստ մեկ ուրիշ անհատի էլ՝ տնային այցերի դեպքում Ձմեռ պապիկի տուն այցելելը կրկին դեկտեմբերի 31-ի համար ժամը 20։00-ին արժե 20 հազար դրամ, Ձյունանուշիկի հետ՝ 30 հազար դրամ։ Մինչև 23։00-ն արժե 30-35 հազար դրամ, դրանից հետո՝ մինչև 01։00-ն՝ 50 և 60 հազար դրամ․ «Այցը տևում է 15-20 րոպե։ Նվերները մեզ տալիս են նախապես։ Մոտենում ենք, մաղթանքներ հղում երեխաներին, բանաստեղծություն ասում, հանելուկներ, երաժշտություն է լինում և վերջ։ Ունենք և՛ մեծահասակ, և՛ երիտասարդ Ձմեռ պապ, Ձյունանուշիկ։ Նորմալ ամեն ինչ անում ենք, 7 տարվա փորձ ունենք»։

Հունվարին գները դառնում են համեմատաբար ավելի մատչելի․ օրինակ՝ հունվարի 2-ի համար 15 հազար դրամ է։

Այլ հայտարարությամբ զանգահարելով՝ տեղեկացրին, որ դեկտեմբերի 31-ի ցերեկային ժամերին Ձմեռ պապիկի և Ձյունանուշիկի այցելությունը արժե 65 հազար դրամ, 23։00-ից 01։00-ն արժեքը բարձրանում է՝ 80 հազարից մինչև 100 հազար դրամ։ Շոու ծրագրի տևողությունը 30 րոպե է։

Մերի Խաչատրյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3872 դիտում

Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել

Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ֆուտբոլային ակումբները

Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ կլինեն

Ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն. Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեք որոշելու հիմնական արժույթը

Դիմակավորված օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին

Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը

Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի

Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել

Լեհաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը

Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման

Իրանում ավտոբուս է շրջվել, 16 վիրավոր կա

Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին

Բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Ֆոլկսվագեն»-ը. կա վիրավոր

Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ

Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ

Մոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց

Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր

Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի

Արտաշ Ասատրյանի ընտանիքն Ամանորը դիմավորել է Դուբայում

Հրանտ Թոխատյանն Ամանորը դիմավորել է Լուիզայի, որդիների, դստեր ու թոռան հետ. լուսանկարներ

Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել

Աբովյանում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են. եկեղեցու մոտ հայտնաբերվել է 2 դանակահարված

Ռուսաստանում ոստիկանությունն իրավունք կունենա ազատ մուտք գործել միգրանտների տներ

Տոկաևը ստորագրել է օրենք, որը նախատեսում է ցմահ ազատազրկում թմրավաճառների համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին. պնդում են՝ Բաքվի հասցեին վիրավորական հռետորաբանություն կա

Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին

Նոր ահաբեկչություն ԱՄՆ-ում, այս անգամ՝ Նյու Յորքի ակումբներից մեկում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Կազանի, Սարատովի, Պենզայի, Սարանսկի և Ուլյանովսկի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը

Բուլղարիան և Ռումինիան հունվարի 1-ից դարձել են Շենգենյան գոտու լիիրավ անդամներ

2025 թվականին բիթքոինը կարող է ևս երկու անգամ աճել

Հարկը պետություն ունենալու գինն է. եթե չես վճարում այն, մի օր վճարելու ես պետություն չունենալու գին. Կոնջորյան

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Էրդողանը պատասխանել է Թուրքիայի մի բնակչուհու, ով նկատել է, որ նախագահը ծերացել է

Կայծակը հարվածել է Վաշինգտոնի Կապիտոլիումին Ամանորի գիշերը. WP

Իլոն Մասկը Ամանորի գիշերն անցկացրել է Թրամփի նստավայրում

Ձեր սերն ու էներգիան ինձ ոգեշնչում են. Սելին Դիոնը հիվանդության ֆոնին հանդես է եկել ամանորյա ուղերձով

Իսրայելը սպառնում է ակտիվացնել Գազային հարվածները, եթե ՀԱՄԱՍ-ը չդադարեցնի հրթիռակոծությունը