Լավ կլինի Սլուցկին ծանոթանա Բելառուսի նախագահի՝ ամիսներ առաջ Ադրբեջանում արած հայտարարություններին. Խանդանյան

30/12/2024 schedule21:33

2018 թվականից մինչ օրս հնարավոր չէ մատնանշել մի քայլ, որը կարող է բնութագրվել Հայաստանի Հանրապետության կողմից իր դաշնակիցների նկատմամբ արված ոչ բարեկամական գործողություն, մինչդեռ հակառակի օրինակները բազմաթիվ են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` մեկնաբանելով ՌԴ պետդումայի Միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու վերջին հայտարարությունը։

ՌԴ պետդումայի Միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները կատարում են արևմուտքի հանձնարարությունները՝ դիտավորյալ փորձելով վնաս հասցնել Ռուսաստանի և Բելառուսի հետ բարեկամական հարաբերություններին։ Նա նաև նշել է, որ Հայաստանի վարչապետը մինչ օրս փորձում է «Ղարաբաղի կորստի պատասխանատվությունը բարդել ում վրա հնարավոր է, միայն թե իր վրայից հեռացնի դրա ծանրությունը»։ Ինչպե՞ս կարձագանքեք այս պնդումներին։

Պատասխանելով հարցին՝ Խանդանյանն ասել է.

«2018 թվականից մինչ օրս հնարավոր չէ մատնանշել մի քայլ, որը կարող է բնութագրվել Հայաստանի Հանրապետության կողմից իր դաշնակիցների նկատմամբ արված ոչ բարեկամական գործողություն։ Մինչդեռ հակառակի օրինակները, ցավոք, բազմաթիվ են՝ սկսած 44-օրյա պատերազմից մինչև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիվ գործողություններով և դրանց վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքով կամ, ավելի ճիշտ, արձագանքի բացակայությամբ։

Ինչ վերաբերվում է Ղարաբաղի կորստին և դրանում պատասխանատուներ փնտրելու հարցին, ապա լավ կլիներ, որ պարոն Սլուցկին ծանոթանար Բելառուսի նախագահի՝ ամիսներ առաջ Ադրբեջանում արած հայտարարություններին, որոնցով Լուկաշենկոն խոստովանում է իր երկրի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերված պատերազմի նախապատրաստությանը մասնակցելու մասին։ Շարունակելով խոսել պատասխանատվության մասին՝ փաստ է, որ 44-օրյա պատերազմից հետո ռուս խաղաղապահներն էին օժտված Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման մանդատով. մի մանդատ, որը եզրափակվեց ողբերգությամբ՝ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության բռնի տեղահանությամբ։

Հայաստանի Կառավարությունը մեր երկրի արտաքին քաղաքականությունը վարում է բացառապես հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական շահերը, իսկ Հայաստանի իշխանություններին հանձնարարություններ տալու բացառիկ մենաշնորհով օժտված է միայն Հայաստանի ժողովուրդը, մի հանգամանք, որը, ենթադրում եմ, բավականին խորթ է պետդումայի գործընկերոջս համար»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1540 դիտում

Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել

Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ֆուտբոլային ակումբները

Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ կլինեն

Ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն. Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեք որոշելու հիմնական արժույթը

Դիմակավորված օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին

Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը

Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի

Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել

Լեհաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը

Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման

Իրանում ավտոբուս է շրջվել, 16 վիրավոր կա

Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին

Բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Ֆոլկսվագեն»-ը. կա վիրավոր

Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ

Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ

Մոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց

Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր

Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի

Արտաշ Ասատրյանի ընտանիքն Ամանորը դիմավորել է Դուբայում

Հրանտ Թոխատյանն Ամանորը դիմավորել է Լուիզայի, որդիների, դստեր ու թոռան հետ. լուսանկարներ

Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել

Աբովյանում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են. եկեղեցու մոտ հայտնաբերվել է 2 դանակահարված

Ռուսաստանում ոստիկանությունն իրավունք կունենա ազատ մուտք գործել միգրանտների տներ

Տոկաևը ստորագրել է օրենք, որը նախատեսում է ցմահ ազատազրկում թմրավաճառների համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին. պնդում են՝ Բաքվի հասցեին վիրավորական հռետորաբանություն կա

Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին

Նոր ահաբեկչություն ԱՄՆ-ում, այս անգամ՝ Նյու Յորքի ակումբներից մեկում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Կազանի, Սարատովի, Պենզայի, Սարանսկի և Ուլյանովսկի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը

Բուլղարիան և Ռումինիան հունվարի 1-ից դարձել են Շենգենյան գոտու լիիրավ անդամներ

2025 թվականին բիթքոինը կարող է ևս երկու անգամ աճել

Հարկը պետություն ունենալու գինն է. եթե չես վճարում այն, մի օր վճարելու ես պետություն չունենալու գին. Կոնջորյան

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Էրդողանը պատասխանել է Թուրքիայի մի բնակչուհու, ով նկատել է, որ նախագահը ծերացել է

Կայծակը հարվածել է Վաշինգտոնի Կապիտոլիումին Ամանորի գիշերը. WP

Իլոն Մասկը Ամանորի գիշերն անցկացրել է Թրամփի նստավայրում

Ձեր սերն ու էներգիան ինձ ոգեշնչում են. Սելին Դիոնը հիվանդության ֆոնին հանդես է եկել ամանորյա ուղերձով

Իսրայելը սպառնում է ակտիվացնել Գազային հարվածները, եթե ՀԱՄԱՍ-ը չդադարեցնի հրթիռակոծությունը