Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

30/04/2024 schedule22:10

Հայաստանի խորհրդարանական ընդդիմության հայտարարությունները ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանազատման գործընթացների վերաբերյալ ընդամենը մեկ նպատակ ունեն՝ հրահրել պատերազմ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը՝ խոսելով ԱԺ ընդդիմության՝ Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ ներկայացրած նախագծի մասին, որը իշխող ուժը մերժել է:

«Խնդիրն այն է, որ պետք է գտնել մի սկզբունք, ու հասկանալ, թե որ թվականի քարտեզներով է դա իրականացվելու։ Հիմա Արևմուտքը, Հայաստանը համաձայնել են սկսել սահմանազատումը Ալմա Աթայի հռչակագրով, դրան իբր համաձայնվել է նաև Ադրբեջանը, բայց փաստացի ի՞նչ է ասում ընդդիմությունը՝ սահմանազատումը սկսենք 1993 թվականի շփման գծի պատկերով, զինվորները կանգնած լինեն այնտեղ, որտեղ կանգնած են եղել։ Դա չի ընդունի որևէ երկիր, միջազգային հանրությունը։ Չենք կարող տեղից վեր կենալ ու առաջարկություններ անել։ Եթե այդպես լինի, մենք կարող էինք նաև առաջարկել սկսել 1918 թվականի քարտեզներով, երբ Ադրբեջանը այդ ժամանակ չի եղել։ Ստացվում է, որ հռչակագիրը չեն ընդունում միայն Ռուսաստանը և ՀՀ ընդդիմությունը»,- նկատում է նա։

Այսինքն՝ այս գործողությունները տանում են դեպի պատերազմ, համոզված է Դալլաքյանը․ «Եթե ինչ-որ միջնորդի մասին չեն խոսում, ըստ էության, դա են ուզում․ Ադրբեջանին ասենք՝ չենք գնում սահմանազատման ու գնում ենք պատերազմի, բայց հարց է առաջանում՝ արդյո՞ք ժողովուրդը պատրաստ է դրան։ Ռուսաստանը արդեն հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ պայքարում մեր դաշնակիցը չէ, Արևմուտքին անընդհատ ասում են՝ այստեղ գործ չունեք։ Մենք էլ չենք կարող Թուրքիայի ու նրա դաշնակիցների հետ պայքարել»։

Ըստ նրա՝ Տավուշում բողոքի ակցիաներ սկսելով, սահմանազատման մասին ոչ լեգիտիմ հայտարարություններ անելով և Ալմա Աթայի հռչակագիրը համարելով անհասկանալի իրավապայմանագրային բազա՝ ընդդիմությունը չի թաքցնում նաև Ռուսաստանի ազդեցությունը իր նկատմամբ, ինչպես նաև, բացի պատերազմական գործողություններից, նպատակ կա ՀՀ ինքնիշխան տարածքում հասնել խաղաղապահների տեղակայմանը։

«Անընդհատ խոսում են Ռուսաստանի ներկայության մասին տարածաշրջանում, Ալիևն էլ դա հայտարարեց օրերս՝ Պուտինի հետ հանդիպումից հետո՝ հստակ մեսիջ ուղարկելով Արևմուտքին։ Չէ՞ որ 2020 թվականի պատերազմն էլ այդ ներկայության պահպանման համար էին հրահրել։ Այս պահին ևս կարող են հրահրել կոնֆլիկտ՝ օգտագործելով հասարակության մեջ լեգիտիմ անհանգստությունները, հայտարարեն, թե դուրս չեն գալիս այդ տարածքներից։ Ադրբեջանն էլ հայտարարել է, որ եթե տեղի բնակչությունը դուրս չգա, ապա իրենց զինվորականները դա կանեն։ Հիմա սցենարը այսպիսին է․ կգա մայիսի 15-ը, կհնչեն հայրենասիրական կոչեր, երևանցիները կշարունակեն ակցիաները, որովհետև տեղի բնակչությունը իրենց չի աջակցում, Ադրբեջանը մի կրակոց կանի, կհայտարարի, որ Հայաստանը խախտում է պայմանավորվածությունները, ՀՀ-ն էլ ստիպված կդիմի Ռուսաստանին, քանի որ Ալիևը դեմ կլինի եվրոպական դիտորդներին, այդպես խաղաղապահները կլինեն մեր տարածքում»,- ասում է նա։

Վերջինս նկատում է, որ ընդդիմությունը իր աշխատանքը Հայաստանում համաձայնեցնում է Ադրբեջանի հետ․ «Անմեղության կանխավարկածից ելնելով՝ չենք կարող ասել, թե նաև ֆինանսավորվում են, բայց սինխրոն աշխատում են։ Մի բան ակնհայտ է, որ գործում են իրենց տիրույթում։ Ռուսաստանը վերահսկում է այդ գործողությունները։ Մեկ այլ թեժ կետ էլ կա․ կփորձեն վարչապետ Փաշինյանին դնել վատ վիճակում և ստիպել ստորագրել Նոյեմբերի 9-ի նման փաստաթուղթ։ Նույն սցենարն են կիրառում, ինչ 2020 թվականին էր, այսինքն՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում շուտով ընտրություններ են սպասվում, աշխարհը խառն է, և, այսպես ասած, «արագի մեջ» պետք է բախում հրահրել ու պարտադրել գնալ նման քայլի»։

Դալլաքյանի խոսքով՝ Հայաստանը այս իրավիճակում պետք է պատասխանատվության ենթարկի ընդդիմությանը, հակառակ պարագայում կլինի այն քաղաքականությունը, որը ընդդիմությունը իրագործեց Լեռնային Ղարաբաղում։

«Իրենցից մեկը ասաց՝ մեր տղան է Շահրամանյանը, մինչ այսօր իրենք որևէ դատապարտող հայտարարություն չեն արել՝ կապված ռուս խաղաղապահների ԼՂ առաքելության հետ։ Հակառակը՝ փորձում են ԼՂ էթնիկ զտումը բարդել Հայաստանի վրա։ Այստեղից կասկած է առաջանում, որ միանշանակ այս ուժերը սպասարկում են այլ երկրի շահերը։ Այս ընդդիմությունը չպետք է հայտնվեր խորհրդարանում, պարզ է, որ մարդիկ իրենց ձայն չեն տվել, օգտագործել են կաշառքների մեթոդը։ Հիմա Հայաստանը վտանգավոր ճանապարհի է, ու ներքին խժդժությունները ավելի մեծ ռիսկեր են պարունակում»,- ասում է նա։

Մերի Խաչատրյան

Տպել
6365 դիտում

Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Դուբայ-Մումբայ ինքնաթիռը բախվել է ֆլամինգոների երամին․ թռչունները սատկել են, հետադարձ չվերթը չեղարկվել է

Քասաղի կիրճում արշավախմբի անդամներից մեկի ինքնազգացողությունը վատացել է

Երևանի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի պատասխանատուն «Վեոլիա ջուր»-ն է․ հաշվառվում են հեղեղատարներ չունեցող փողոցները

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և մյուս զոհերի մարմինները տեղափոխվել են Թեհրան (տեսանյութ)

Եկեղեցին Բագրատի սեփականությո՞ւնն է, այս գործողություններով կրակում են իրենց ոտքին. Դավիթ Ստեփանյան

Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը. Տուսկ

ԱՄՆ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ․ ԱՆ-ում ընդունել են Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը

Ինչու է Զելենսկին զանգել Ալիևին․ ինչ հարցեր են քննարկվել

Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

Ազգային ժողովը պետք է նաև քննարկի ավագանու անդամներին աշխատավարձ տալու հնարավորությունը. Գալջյան

Քարերով հարվածել, կոտրել են «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

ՄԻՊ նախաձեռնությամբ ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող հարցեր են քննարկվել

Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ․ նախագահը՝ Ֆղանսուազ Ժակոբին

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ

Վազգեն Գալստանյանի հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում

Բարձր բնապահպանական նշաձողերի սահմանումը առաջնահերթություն է․ «Սևան» ազգային պարկի տնօրենին է հանձնվել կառավարման պլանը

Կա կամք երկու երկրների միջև համատեղ կառուցել իրավական կայուն համագործակցություն․ Բրենդոն Յոդերը՝ Աննա Վարդապետյանին

Շվեյցարական բանկում Գարեգին Երկրորդի անունով 1 մլն 100 հազար դոլար է եղել. գումարը ավելացե՞լ է, թե՞ ոչ

ԵՄ-ն պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել Մոլդովայի հետ

Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը․ դրանք խիստ քայքայված և վնասված են (լուսանկարներ)

Արտաքին հետախուզության ծառայության պետը նոր տեղակալ ունի․ վարչապետը որոշում է ստորագրել

ԱԽ քարտուղարն ու Դեյվիդ Քոհենը ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկի գումարտակի՝ շաբաթներ առաջ շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Ալեն Սիմոնյանն ու Ուկրաինայի ռադայի նախագահը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

2024-ին Հայաստանում արձանագրվել է այլ երկրներից կարմրուկի 15 բերովի դեպք

Սրբազանը, որը դարձավ շարժման Լաոն, հավաքեց սրբերին. սուրբ Վիտալի Բալասանյանին, սուրբ Շուշան Պետրոսյանին. Քոչարյան

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 21-ին

Մոտենում է հերթական ակտիվ ցիկլոնը․ Սուրենյանը հայտնել է՝ երբ

Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն դիտարկումներ են շրջանառում․ ՊՆ

Ալիևը մանրամասնել է, թե ինչ են խոսել ինքն ու Ռաիսին վերջին անգամ

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է

Մոմ, «Կոկա-կոլա», գինի ծախել, ռեստորաններ ունենալ և հարկ չվճարել, ժամանակն է հասկանանք՝ ինչո՞ւ․ Սիմոնյան

Գնահատելի է Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում․ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին և Կարոլ Սպանին

Ես երևանցի տղա եմ, միշտ Երևանի կենտրոնում քայլել եմ, միշտ էլ քայլելու եմ․ ինչու է Սիմոնյանը շրջում թիկնապահների հետ

3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է

«Հայաստան» խմբակցությունը կարող է լինել «Սրբազան դաշինք» Քոչարյանի, Սարգսյանի, որոշ սպասավորների հետ․ Ռուբինյան

Պուտինը մեկնելու է Ուզբեկստան