Երևան
14 °C
Օլիմպիական խաղերի կրկնակի եւ աշխարհի եռակի չեմպիոն, գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն Հայաստանում գեղասահքի մարզադպրոց բացելու նպատակ ունի: Այս մասին նա նշեց երեկ՝ նոյեմբերի 25-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած սառցե շոուից առաջ, որի ընթացքում ներկայացավ նրա՝ «Սառույցի արքաները» նախագիծը: Մարզիկը պատմեց Ռուսաստանում գործող իր մարզադպրոցի մասին: Նշեց նաեւ, որ տեղյակ է Երեւանում գործող Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցից ու գիտի, որ բազմաթիվ երեխաներ են մարզվում այնտեղ:
«Իմ դպրոցը գործում է արդեն 1.5 տարի: Արդեն լավ արդյունքներ ենք ցույց տվել: Իմ դպրոցում իմ մենեջեր Արի Զաքարյանի շնորհիվ՝ կմարզվեն հայ գեղասահորդներ, որոնք միջազգային ասպարեզում կներկայացնեն ՀՀ-ն: Ես էլ կլինեմ նրանց մարզիչը, հիմա էլ նրանց մարզիչն եմ: Հայաստանը եւ Ռուսաստանը, Եվգենի Պլյուշչենկոն եւ Հայաստանը շատ մտերիմ են: Առաջին անգամը չէ, որ այստեղ եմ: Շատ շնորհակալ եմ հայ ժողովրդին միշտ ջերմ ընդունելության արժանացնելու համար: Էլի կգանք, մեր վարպետությամբ ու արվեստով կուրախացնենք: Չի բացառվում, որ ապագայում նաեւ դպրոց կբացվի, ուր կգամ, կմարզեմ: Կունենք մարզչական կազմ, ամենայն հավանականությամբ Ռուսաստանից: Կսովորեցնենք հայ մարզիչներին: Գիտեմ, որ արդեն դպրոց կա, հեռանկարային է, լավն է, մեծ քանակությամբ երեխաներ են մարզվում»,- ասաց նա:
Պլյուշչենկոն պատմեց, որ իր մարզադպրոցում կան բազմաթիվ երեխաներ, որոնց հավաքագրել է Ռուսաստանի շրջաններից: Նրանք մարզվում են անվճար, ֆինանսավորվում են նրա կողմից, նաեւ ապահովվում բնակարաններով, եթե անհրաժեշտ է: Սաներն աշխատում ու առաջընթաց են գրանցում: 5 տարեկան մի աղջնակ նույնիսկ մի քանի մլն ռուբլի արժողության հովանավորչական պայմանագիր ունի: ՀՀ-ն ներկայացնող մարզուհիներից մեկը նույնպես, նրա խոսքով, կրթաթոշակ է ստանում ու անվճար մարզվում: Պլյուշչենկոն դեռեւս չցանկացավ տալ ՀՀ-ն ներկայացնող այն գեղասահորդների անունները, որոնք իր դպրոցից են լինելու, ընդգծեց, որ դա կանի, երբ պայմանագիր լինի ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի:
«Աղջիկը, որը ներկայացնում է Հայաստանը, նույնպես կրթաթոշակով է, մարզվում է անվճար եւ ֆինանսավորում է ստանում: Անուններ չեմ ասի, երբ ֆեդերացիայի հետ պայմանագիր կկնքենք, երբ պաշտոնապես լինի, պաշտոնապես կլինի, անպայման կբերենք երեխաների, կներկայացնենք, գուցե դա կլինի շոուի շրջանակներում: Մենք մեծ պլաններ ունենք ապագայի համար»,- ասաց նա:
ՀՀ ներկայացնող մարզիկներից, որոնց պարբերաբար կարելի է տեսնել Պլյուշչենկոյի «Սառույցի արքաների» թվում Սլավա Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանն են: Երեկ էլ նրանք մասնակցեցին շոուին:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ