Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանը ինքնաբացարկ չհայտնեց

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանը ինքնաբացարկ չհայտնեց. դատավորը մի քանի ժամ անց վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:

Արդեն երկու օր է, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում չի կայացվում:

Սպասվում էր, որ այսօր ի վերջո դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, կքննի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը: Սակայն դատարանն այսօր երկար ժամանակ տրամադրեց դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար: Ինչպես եւ նախատեսվում էր՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները այսօր ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ի վերջո ասաց այն հիմքը, որն ինքնաբացարկի միջնորդությամբ հանդես գալու առիթ է հանդիսացել: Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը մամուլից է տեղեկացել, որ վերաքննիչում գործը քննող դատավորի անունը որոշվել է վիճակահանությամբ։ Նա հավելեց, որ օրենքով վիճակահանություն, որպես այդպիսին, նախատեսված չէ։

«Դատավորը երեկվա նիստին հաստատեց վիճակահանությունը։ Մենք միջնորդեցինք այդ վիճակահանության արձանագրությունը ներկայացնել, քանի որ քրեական գործի շրջանակում ցանկացած կատարված գործողություն պետք է նյութեղեն ամրագրում ունենա։ Դատավորն ընդմիջում հայտարարեց, հեռացավ, հետո վերադարձավ եւ ասաց, որ այդպիսի արձանագրություն չկա։

Հետո ինքը որոշ լրացուցիչ պարզաբանումներ արեց, որոնք, իմ կարծիքով, ավելի սաստկացրեցին կասկածները։ Ինքն ասաց, որ թեկուզ վիճակահանություն է եղել եւ ինքն է վերցրել այդ թուղթը, բայց ես չգիտեմ՝ երբ դատարանի նախագահն ինձ է հանձնարարել՝ վիճակահանության արդյո՞ւնքն է նկատի ունեցել, թե այլ չափանիշի հիման վրա է որոշել, որ ես պետք է քննեմ գործը։ Էդպես նա ավելի մեծ անորոշություն մտցրեց այն հարցում, թե ինչ չափանիշների հիման վրա է որոշվել, որ հենց ինքը պետք է քննի»,- ասաց Հայկ Ալումյանը։

Պաշտպանները, դատավորի առաջարկով, պարզաբանմամբ դիմել են դատարանի նախագահի պաշտոնակատարին՝ խնդրելով վիճակահանության արձանագրությունն ու դատավորի ընտրության հարցում կիրառած չափանիշների մասին տեղեկություն: Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին բացակայում է Հայաստանից եւ պաշտոնակատարը դատավոր Մխիթար Պապոյանն է:

«Դատարանի նախագահի պաշտոնակատարը հաստատեց, որ վիճակահանություն իրոք եղել է, արձանագրություն չկա եւ գրեց մի բան, որն, իմ կարծիքով, շատ լուրջ հակասություն ունի։ Ասաց, որ որոշվել է պատահականությամբ եւ դատարանի ծանրաբեռնվածության սկզբունքի հիման վրա։ Եթե պատահականությամբ է, ուրեմն չէր կարող ծանրաբեռնվածությունը հաշվի առնվել։ Սրանք հակասում են իրար։ Ստեղծվեց էսպիսի անլուրջ-անորոշ բան»,- հավելեց Հայկ Ալումյանը։

Վերջինս վկայակոչեց եվրոպական կոնվենցիայի վեցերորդ հոդվածի առաջին կետը, որը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի, ի թիվս այլի, որ իր գործը քննի օրենքի հիման վրա ստեղծված դատարանը․ «Դա միայն չի նշանակում, որ վերաքննիչ քրեական դատարանը պետք է ստեղծված լինի օրենքի հիման վրա կամ յուրաքանչյուր դատավոր պետք է պաշտոնի նշանակված լինի օրենքի հիման վրա։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ ստեղծվում է դատավորների կազմ՝ որեւէ գործ քննելու համար, յուրաքանչյուր դեպքում կազմը պետք է որոշվի օրենքի հիման վրա։ Մենք դատավորին ցույց տվեցինք, որ գոյություն չունի այն ընթացակարգը, որը կիրառվել է»։

Դատախազությունը, ըստ Ալումյանի, չեզոք դիրքորոշում է հայտնել, իսկ քննիչը միացել է պաշտպանվող կողմին՝ ասելով, որ չի կարող գործը քննել տվյալ դատավորը։ «Իմ կարծիքով, քննիչը դա արեց, որ ստեղծի պատրանք, թե երկու կողմն էլ դատավորից դժգոհ են։ Սա տակտիկական բան է, որ սովորաբար արվում է։ Երբ մի կողմը դատավորից դժգոհ է, իսկ մյուս կողմն ուզում է, որ այդ գործը դատավորը քննի, ինքն էլ իր կողմից է դժգոհություն արտահայտում էդ դատավորից, եւ անձին թվում է, թե էդ դատավորն ամենաօբյեկտիվն է, եթե երկու կողմն էլ նրանից դժգոհ են»,- ասաց պաշտպանը։

Մեր ճշտող հարցին, թե կալանավորելու կանխակալ որոշո՞ւմ կա, Ալումյանը պատասխանեց. «Թատրոնը սկսում է կախիչից, հենց էնտեղից, երբ վերարկուդ հանում ես։ Եթե գործի քննությունը սկսում է օրենքի կոպիտ խախտմամբ, մենք ոչ մի ակնկալիք չունենք, որ էս գործի ավարտը կարող է լինել օրինական։ Դրա համար մենք որոշեցինք դատավորին ինքնաբացարկ հայտնել, եւ քննի այն կազմի կողմից, որն օրենքի չափանիշներով է սահմանվել»։ Դատարանը խորհրդակցական սենյակում մնաց մոտ 5 ժամ: Թեեւ հայտարարվել էր, որ որոշումը կհրապարակվի ժամը 17:00-ին, սակայն հրապարակվեց՝ 18:00-ին, որոշման հրապարակմանը ներկա էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Դատավորը որոշեց ինքնաբացարկ չհայտնել՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը: Հրապարկումից հետո Ալումյանը դատարանի որոշումը ակնհայտ ապօրինի գնահատեց: Մեր հարցին, թե ի՞նչ պատճառաբանությամբ է մերժվել միջնորդությունը՝ պաշտպանը պատասխանեց, որ թեեւ որոշումը ստացել են, բայց չեն հասցրել ուսումնասիրել, կծանոթանան եւ ավելի մանրամասն կգնահատեն: Նրա խոսքով՝ դատարանը օրենքի հիման վրա չի ստեղծված, հետեւաբար, ցանկացած կայացրած որոշում օրինական չէ: Ամեն դեպքում, Ալումյանը նկատեց, որ իրենք նիստը բոյկոտել չեն կարող, ստիպված մասնակցելու են գործընթացին, հակառակ դեպքում դատարանը որոշում կկայացնի առանց իրենց: Հայկ Ալումյանն ասաց, որ վաղը պատրաստվում են մի շարք միջնորդություններով հանդես գալ: Մեր հարցին ի պատասխան Ալումյանը հայտնեց, որ պատրաստվում են միջնորդություն ներկայացնել Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ՝ ՍԴ ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար: Նշենք, որ հենց այս հոդվածով է մեղադրանք առաջադրված Ռոբերտ Քոչարյանին՝ սահամանադրական կարգը տապալելու համար:

Նշենք, որ դատարանի ինքնաբացարկը մերժելու մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ, եւ անկախ պաշտպանների ներկայացրած փաստարկներից Մխիթարյանն առաջիկայում կանցնի Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությանը: Չի բացառվում, որ այն եւս երկու օր էլ շարունակվի

Տպել
5500 դիտում

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ

Երեք տարի է՝ ԱԺ-ում են, երկուսուկես ձայնի հնարավորություն չունեն․ Քոչարյանը՝ իմպիչմենտի գնալու մասին

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով

Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ

2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Միրզոյանի ու Բայրամովի բանակցություններից առաջ նրանց հետ հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետը

Վազգեն Գալստանյանը հոգևորականի համազգեստով շարունակում է քաղաքական գործընթացներ գեներացնել, անթույլատրելի է. Քոչարյան

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը

Ալմաթիում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը (լուսանկարներ)

Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք փրկող երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի. Մկրտչյան

Լո՞ւրջ եք ասում․ Ռուստամ Բաքոյանը՝ խմբակցությունում իր նկատմամբ ճնշումների մասին

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Իսպանիայի միջև

Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի միացել Գալստանյանի գործադուլ-դասադուլի կոչերին

Ինչո՞ւ եք եկել պետական քննություն խանգարելու, դուռը բաց է, դուրս եկեք․ Գյուրջինյանը՝ Գեղամ Մանուկյանին

Գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներ

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը

Վահե Ղազարյանի՝ արձակուրդ գնալու մասին լուրերը կեղծ են․ ՆԳՆ

Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և ձերբակալվել 2 անձի սպանության համար մեղադրվող ՌԴ քաղաքացին

«Անեծքի ու նզովքի վրա մասնագիտացած տիկինը, ցավոք, մենակ չէ խոստանալ, չգնալու հարցում. Գալստյանը չի գնացել Հ1

Հրապարակվել է մեթոդական ուղեցույց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ

Պոլիտեխնիկական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ուսանողները չեն միացել ակցիային