Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանը ինքնաբացարկ չհայտնեց. դատավորը մի քանի ժամ անց վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:
Արդեն երկու օր է, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում չի կայացվում:
Սպասվում էր, որ այսօր ի վերջո դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, կքննի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը: Սակայն դատարանն այսօր երկար ժամանակ տրամադրեց դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար: Ինչպես եւ նախատեսվում էր՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները այսօր ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ի վերջո ասաց այն հիմքը, որն ինքնաբացարկի միջնորդությամբ հանդես գալու առիթ է հանդիսացել: Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը մամուլից է տեղեկացել, որ վերաքննիչում գործը քննող դատավորի անունը որոշվել է վիճակահանությամբ։ Նա հավելեց, որ օրենքով վիճակահանություն, որպես այդպիսին, նախատեսված չէ։
«Դատավորը երեկվա նիստին հաստատեց վիճակահանությունը։ Մենք միջնորդեցինք այդ վիճակահանության արձանագրությունը ներկայացնել, քանի որ քրեական գործի շրջանակում ցանկացած կատարված գործողություն պետք է նյութեղեն ամրագրում ունենա։ Դատավորն ընդմիջում հայտարարեց, հեռացավ, հետո վերադարձավ եւ ասաց, որ այդպիսի արձանագրություն չկա։
Հետո ինքը որոշ լրացուցիչ պարզաբանումներ արեց, որոնք, իմ կարծիքով, ավելի սաստկացրեցին կասկածները։ Ինքն ասաց, որ թեկուզ վիճակահանություն է եղել եւ ինքն է վերցրել այդ թուղթը, բայց ես չգիտեմ՝ երբ դատարանի նախագահն ինձ է հանձնարարել՝ վիճակահանության արդյո՞ւնքն է նկատի ունեցել, թե այլ չափանիշի հիման վրա է որոշել, որ ես պետք է քննեմ գործը։ Էդպես նա ավելի մեծ անորոշություն մտցրեց այն հարցում, թե ինչ չափանիշների հիման վրա է որոշվել, որ հենց ինքը պետք է քննի»,- ասաց Հայկ Ալումյանը։
Պաշտպանները, դատավորի առաջարկով, պարզաբանմամբ դիմել են դատարանի նախագահի պաշտոնակատարին՝ խնդրելով վիճակահանության արձանագրությունն ու դատավորի ընտրության հարցում կիրառած չափանիշների մասին տեղեկություն: Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին բացակայում է Հայաստանից եւ պաշտոնակատարը դատավոր Մխիթար Պապոյանն է:
«Դատարանի նախագահի պաշտոնակատարը հաստատեց, որ վիճակահանություն իրոք եղել է, արձանագրություն չկա եւ գրեց մի բան, որն, իմ կարծիքով, շատ լուրջ հակասություն ունի։ Ասաց, որ որոշվել է պատահականությամբ եւ դատարանի ծանրաբեռնվածության սկզբունքի հիման վրա։ Եթե պատահականությամբ է, ուրեմն չէր կարող ծանրաբեռնվածությունը հաշվի առնվել։ Սրանք հակասում են իրար։ Ստեղծվեց էսպիսի անլուրջ-անորոշ բան»,- հավելեց Հայկ Ալումյանը։
Վերջինս վկայակոչեց եվրոպական կոնվենցիայի վեցերորդ հոդվածի առաջին կետը, որը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի, ի թիվս այլի, որ իր գործը քննի օրենքի հիման վրա ստեղծված դատարանը․ «Դա միայն չի նշանակում, որ վերաքննիչ քրեական դատարանը պետք է ստեղծված լինի օրենքի հիման վրա կամ յուրաքանչյուր դատավոր պետք է պաշտոնի նշանակված լինի օրենքի հիման վրա։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ ստեղծվում է դատավորների կազմ՝ որեւէ գործ քննելու համար, յուրաքանչյուր դեպքում կազմը պետք է որոշվի օրենքի հիման վրա։ Մենք դատավորին ցույց տվեցինք, որ գոյություն չունի այն ընթացակարգը, որը կիրառվել է»։
Դատախազությունը, ըստ Ալումյանի, չեզոք դիրքորոշում է հայտնել, իսկ քննիչը միացել է պաշտպանվող կողմին՝ ասելով, որ չի կարող գործը քննել տվյալ դատավորը։ «Իմ կարծիքով, քննիչը դա արեց, որ ստեղծի պատրանք, թե երկու կողմն էլ դատավորից դժգոհ են։ Սա տակտիկական բան է, որ սովորաբար արվում է։ Երբ մի կողմը դատավորից դժգոհ է, իսկ մյուս կողմն ուզում է, որ այդ գործը դատավորը քննի, ինքն էլ իր կողմից է դժգոհություն արտահայտում էդ դատավորից, եւ անձին թվում է, թե էդ դատավորն ամենաօբյեկտիվն է, եթե երկու կողմն էլ նրանից դժգոհ են»,- ասաց պաշտպանը։
Մեր ճշտող հարցին, թե կալանավորելու կանխակալ որոշո՞ւմ կա, Ալումյանը պատասխանեց. «Թատրոնը սկսում է կախիչից, հենց էնտեղից, երբ վերարկուդ հանում ես։ Եթե գործի քննությունը սկսում է օրենքի կոպիտ խախտմամբ, մենք ոչ մի ակնկալիք չունենք, որ էս գործի ավարտը կարող է լինել օրինական։ Դրա համար մենք որոշեցինք դատավորին ինքնաբացարկ հայտնել, եւ քննի այն կազմի կողմից, որն օրենքի չափանիշներով է սահմանվել»։ Դատարանը խորհրդակցական սենյակում մնաց մոտ 5 ժամ: Թեեւ հայտարարվել էր, որ որոշումը կհրապարակվի ժամը 17:00-ին, սակայն հրապարակվեց՝ 18:00-ին, որոշման հրապարակմանը ներկա էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Դատավորը որոշեց ինքնաբացարկ չհայտնել՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը: Հրապարկումից հետո Ալումյանը դատարանի որոշումը ակնհայտ ապօրինի գնահատեց: Մեր հարցին, թե ի՞նչ պատճառաբանությամբ է մերժվել միջնորդությունը՝ պաշտպանը պատասխանեց, որ թեեւ որոշումը ստացել են, բայց չեն հասցրել ուսումնասիրել, կծանոթանան եւ ավելի մանրամասն կգնահատեն: Նրա խոսքով՝ դատարանը օրենքի հիման վրա չի ստեղծված, հետեւաբար, ցանկացած կայացրած որոշում օրինական չէ: Ամեն դեպքում, Ալումյանը նկատեց, որ իրենք նիստը բոյկոտել չեն կարող, ստիպված մասնակցելու են գործընթացին, հակառակ դեպքում դատարանը որոշում կկայացնի առանց իրենց: Հայկ Ալումյանն ասաց, որ վաղը պատրաստվում են մի շարք միջնորդություններով հանդես գալ: Մեր հարցին ի պատասխան Ալումյանը հայտնեց, որ պատրաստվում են միջնորդություն ներկայացնել Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ՝ ՍԴ ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար: Նշենք, որ հենց այս հոդվածով է մեղադրանք առաջադրված Ռոբերտ Քոչարյանին՝ սահամանադրական կարգը տապալելու համար:
Նշենք, որ դատարանի ինքնաբացարկը մերժելու մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ, եւ անկախ պաշտպանների ներկայացրած փաստարկներից Մխիթարյանն առաջիկայում կանցնի Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությանը: Չի բացառվում, որ այն եւս երկու օր էլ շարունակվի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT