Քոչարյանի պաշտպանը նոր երեւան եկած հանգամանքով Վերաքննիչ բողոք է ներկայացրել. հիմքը՝ գաղտնալսումներն են

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մեկ ժամ տեւած ընդմիջումից հետո շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությանը:

Ընդմիջման ժամանակ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պաշտպաններից երկուսն արդեն ներկայացրել են իրենց վերաքննիչ բողոքները: Ընդմիջումից հետո, երբ նիստը վերսկսվի, նա էլ կներկայացնի իր բողոքը:

Նշենք, որ Ալումյանը նոր հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացրել եւ այն վերաբերում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություններին:

Ալումյանի խոսքով՝ սա նոր երեւան եկած հանգամանք է: «Այն բանից հետո, երբ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացվեց, պարզվեց, որ առաջին ատյանի դատարանը որոշումը կայացրել է որոշակի ճնշումների ազդեցության ներքո: Երբ մենք հիմա լսում ենք ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունները, ստացվում է, որ առաջին ատյանի դատարանում կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացված է եղել այն նպատակով, որպեսզի անձանց ստիպեն ցուցմունք տալ: Այսինքն՝ այդ միջնորդությունը օրինական նպատակ չի հետապնդել: Որպեսզի պարոն Քոչարյանին կալանավորեն, նախ, պետք է ապացուցված համարեն, որ պարոն Քոչարյանն այս գործով չպետք է օգտվի անձեռնմխելիության իրավունքից: Երկրորդը, եթե կապացուցվեր, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, դրանից հետո պետք է քննարկվեր՝ արդյո՞ք առկա է հիմնավոր կասկած, որ Քոչարյանը կատարել է այն ամենը, ինչն իրեն մեղսագրվել է: Եթե հիմնավոր կասկածը չկա, դարձյալ ոչինչ քննարկվել չէր կարող: Սակայն հիմնավոր կասկածը եւս բավարար չէ՝ նրան կալանավորելու համար, պետք է ապացուցվի նաեւ, որ Քոչարյանը ազատության մեջ մնալու դեպքում հնարավոր է թաքնվի քննությունից եւ խոչընդոտի նախաքննությանը»,- ասաց Հայկ Ալումյանը: Վերջինս նշեց, որ ի սկզբանե իրենք համաձայն չեն եղել, որ Քոչարյանը պետք է ազատ արձակվի բացառապես անձեռնմխելիության հիմքով, պետք է անդրադառնալ նաեւ մյուս փաստարկներին, որպեսզի հիմա գործի այս շրջապտույտը չստացվեր՝ Վճռաբեկ դատարան, այնուհետեւ Վերաքննիչ հնարավոր է նաեւ Սահմանադրական դատարան:

Լրագրողներից մեկը դիտարկեց, թե ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը ապօրինի ապացույց է եւ Ալումյանից հստակեցրեց, թե արդյո՞ք չի ստացվում, որ նա ապօրինի ապացույցի հիման վրա բողոք է ներկայացրել դատարան: Ի պատասխան Ալումյանը նշեց, որ դա այդպես չէ, դեռեւս չկա դատավճիռ, որից կարելի է հետեւություն անել, որ գաղտնալսումն ապօրինի է ձայնագրվել: Ալումյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել, որ անձանց չի կարելի ապօրինի գաղտնալսել եւ դա բխում է անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքից, բայց երբ խոսում են պետական երկու պաշտոնատար անձինք մասնագիտական խնդիրների հետ, դա անձնական կյանքի հետ կապ չունի եւ չի պաշտպանվում որեւէ նորմով: «Այդ իսկ պատճառով մենք չենք համարում, որ այս խնդիրը վերաբերում է իրենց անձնական կյանքին եւ չենք կիսում, հետեւաբար այն կարծիքը, որ ձայնագրությունը եղել է ապօրինի: Երբ խոսում ենք պետական պաշտոնատար անձի մասին՝ նա հենց այն անձն է, որ ինքը պետք է ապահովի, որ իրեն չգաղտնալսեն»,- նկատեց Քոչարյանի պաշտպանը: Ալումյանը նշեց, որ Քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի գաղտնալսման թեմայով հարց չեն տվել, որովհետեւ իրենց համար ակնհայտ է, որ նա դատավոր Հրաչ չէ:

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մի քանի ամիս առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե գաղտնալսման մեջ հիշատակվող Հրաչը Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանն է:

Ալումյանը նշեց, որ քրեական գործում քննիչի կողմից ապօրինի ներկայացված ապացույց կա, սակայն երբ իրենք միջնորդել են, որ այդ ապացույցը չօգտագործվի խափանման միջոցի հարցերը քննարկելիս, դատարանը հայտարարել է, որ  կալանքի հետ կապված հարցեր քննարկելիս դատարանը դեռեւս չի քննարկում այս կամ այն ապացույցի թույլատրելիության հարցը: Այդ հանգամանքը քննարկման առարկա կդառնա, երբ գործը, ըստ էության կքննվի դատարանում: Մեր հարցին, թե ինչ ապօրինի ապացույցի մասին է խոսքը, Ալումյանը ասաց, որ խոսքը թիվ 0038 գաղտնի հրամանի մասին է, որն ըստ նրա՝ իր որոշակի առանձնահատկություններից ելնելով ապօրինի ապացույց է: Մեր մյուս հարցին, թե արդյո՞ք Քոչարյանը պատրաստվում է որեւէ հայտարարությամբ հանդես գալ, Ալումյանը պատասխանեց՝ այսօր կհասցնի, թե չէ՝ չգիտի, բայց նա եւս ասելիք ունի:

Մամուլում այսօր տեղեկություններ են հրապարակվել, որ Քոչարյանը դեկտեմբերի 1-ին կկալանավորվի: Ալումյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նա նման տեղեկատվության տիրապետում է: Ի պատասխան նա նշեց, որ ինքը եւս ծանոթ է այդ հրապարակմանը եւ դատարանում այդ հարցը հայտարարության տեսքով բարձրացրել է: «Առայժմ այդպիսի երկու հրապարակում է եղել, որոնցից երկուսն էլ հաստատվել են: Ես շատ կցանկանայի, որ դատարանը այս հայտարարությունը մեկնաբաներ»,- ասաց Ալումյանը: Լրագրողների հարցին՝ այսինքն՝ դատարանի նկատմամբ ճնշո՞ւմ է նկատում այս գործով, Ալումյանը պատասխանեց, որ վերջին շրջանում դատարանների նկատմամբ ճնշումներն ակնհայտ են ու աննախադեպ: «Չի կարելի մարդկանց մոտ դատավորների նկատմամբ թշնամանք առաջացնել»,- ասաց Ալումյանը՝ օրինակ բերելով վարչապետի հրապարակային հայտարարությունները: «Ես շատ ուրախ եմ, որ մեր վարչապետը ունի մեծ հեղինակություն, բայց երբ բնակչության գերակշիռ մասն իրեն հավատում է, առավել եւս դատական համակարգին կամ կոնկրետ դատավորներին պիտակավորելը շատ վտանգավոր հետեւանքներ կարող է առաջացնել»,- հավելեց պաշտպանը, սակայն կոնկրետ օրինակ ըստ էության չնշեց:

Ինչպես հայտնի է՝ Քոչարյանն արդեն տեւական ժամանակ ազատության մեջ է: Դիտարկմանը, որ հասարակությանը հայտնի չեն դարձել ազատության մեջ գտնվելու ընթացքում Քոչարյանի կողմից քննության ընթացքին խոչընդոտելու կամ քննությունից խուսափելու տվյալներ, արդյոք այդ հանգամանքը կարող է խափանման միջոցի ընտրության հարցում էական նշանակություն ունենալ այս պահին, Ալումյանը պատասխանեց, որ այդ հարցին անգամ Վճռաբեկ դատարանը չի կարողանում պատասխանել:

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում չի կայացվում:

Տպել
4111 դիտում

Իրադրությունը Երևանում ժամը 15.30-ի դրությամբ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին