Երևան
12 °C
Քիմիական / բնապահպանական
նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
Պատճենը ՀՀ Կառավարությանն ու բոլոր առնչվող անձանց
Լիդիանի՝ Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքարդյունաբերական ծրագրի վերաբերյալ վերջնական որոշման ընդունման կապակցությամբ
Ձերդ գերազանցություն, դոկտոր Արմեն Սարգսյան,
Շնորհակալ եմ 2018թ. հոկտեմբերի 19-ի իմ նամակին պատասխանելու համար:
Ցանկանում եմ ներկայացնել իմ պատասխանները՝ մի քանի ամիս առաջ Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրի և դրանում Ձեր դերի վերաբերյալ մեկնաբանություններին՝
Նախ, պետք է մի շատ կարևոր փաստ պարզաբանեմ: Ամուլսարի ծրագիրը բաղկացած է երկու խոշոր մասերից՝ սովորական բացահանք, որտեղ մեծ խնդիր է ապարների թթվային դրենաժը, և քիմիական վերամշակման համակարգ, որը բաղկացած է ցիանիդային կույտային տարրալվացումից, ակտիվացված ածխով ոսկու զտումից և ոսկու կորզման համակարգից: Երկուսն էլ բարձր ռիսկային և վտանգավոր թափոններ առաջացնող համակարգեր են: Կից ներկայացվում է տեխնոլոգիական գործընթացի շատ ընդհանուր նկարագրությունը:
Եթե, ինչպես ասել եք, Ամուլսարը կարող է մեծ խնդիրներ ստեղծել Հայաստանի ջրային ռեսուրսներին մոտ լինելու պատճառով, ինչը փաստ է, ապա ինչո՞ւ էիք ներգրավվել այդ ծրագրում և այնուհետև, ինչո՞ւ եք 2013-ին դուրս եկել ծրագրից: Ինչո՞ւ է Նյումոնտը՝ աշխարհում երկրորդ խոշորագույն ոսկի արդյունահանող ընկերությունը, 2011 թվականին դադարեցրել Լիդիանի հետ համագործակցությունը: Հաշվի առնելով, որ հնարավոր է՝ Ձեր մասնակցությունն այս ծրագրում վճռական է եղել Լիդիանի կողմից հանքարդյունահանման դրական եզրակացություններ ստանալու առումով, անհրաժեշտ է, որ Դուք հայ հանրության համար պարզաբանեք այս և մյուս հարցերը: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և աշխարհի հայերն իրավունք ունեն իմանալու այս պոտենցիալ աղետալի ծրագրի բոլոր մասնրամասները:
Դուք ասում եք, որ 2013թ-ին ծանոթացել եք Լիդիանի բոլոր փաստաթղթերի հետ: Ինչպե՞ս եք գնահատել այդ փաստաթղթերը: Արդյոք խորհրդակցե՞լ եք հանքարդյունաբերության ոլորտի փորձագետների հետ: Ի՞նչ եզրակացության եք հանգել այս ծրագրի մասին:
Դուք ճշմարտացիորեն նշում եք, որ Հայաստանի համար խնդիրը միայն Ամուլսարը չէ: Այնուամենայնիվ, այսօր Ամուլսարն այն հիմնական խնդիրն է, որը պետք է ՇՏԱՊ լուծել նախքան այնտեղ որևէ հանքարդյունահանում սկսելը: Գործող այլ հանքերն արդեն մեծ վնասներ են պատճառել. հարկ է վերագնահատել դրանք և լուծումներ գտնել, և այս հարցում ես պատրաստ եմ օգնել: Այն հսկայական վնասները, որ Ամուլսարի ծրագիրը կարող է պատճառել Հայաստանին ու նրա ջրային ռեսուրսներին, շատ ավելի լայնատարած կլինեն, սակայն դրանք կարելի է կանխել հենց հիմա, հենց այսօր, սակայն այս մասին ո՛չ Դուք և ո՛չ էլ ՀՀ կառավարությունը դեռևս վերջնական դիրքորոշում չեք հայտնել:
Դուք ասում եք, որ եղել եք Լիդիանի տնօրենների խորհրդի անկախ անդամ: Ըստ Լիդիանի՝ տնօրենների խորհրդում եղած ժամանակ դուք ասել եք՝ «Ամուլսարն առաջնակարգ գործունեություն է ծավալելու»: Ինչպե՞ս կարող է հանքարդյունաբերական ՈՐԵՎԷ փորձառություն չունեցող ընկերությունն «առաջնակարգ գործել»: Սա կարող է նշանակել, որ 2013-ին Դուք հայաստանյան և արտասահմանյան Ձեր կապերում կողմնակալ դիրքորոշում եք դրսևորել՝ հօգուտ այս ծրագրի՝ Lydian International-ը հայտարարում է դոկտոր Արմեն Սարգսյանի՝ խորհրդում նշանակման մասին:
Դուք նաև լավ հարաբերություններ եք ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ. «Դոկտոր Սարգսյանը1999-2000թթ. ծառայել է որպես Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահի հատուկ խորհրդական և ՎԶԵԲ-ի կառավարիչ»:
Բնապահպանական և սոցիալական ազդեցության (ԲՍԱԳ) այն գնահատականը, որի վրա հիմնվում էր ՎԶԵԲ-ն Ամուլսարի ծրագիրը հաստատելիս, կարելի է գտնել այս հղումով: Այնուամենայնիվ, կայքը ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ ՎԶԵԲ-ը հաստատել է Լիդիանի ֆինանսավորումն առանց իր կողմից անկախ գնահատում կատարելու և հիմնվելով ՄԻՄԻԱՅՆ Լիդիանի փաստաթղթերի վրա: 2018թ. հոկտեմբերին ես ՎԶԵԲ-ին խնդրել եմ ինձ տրամադրել իր անկախ գնահատման պատճենը, սակայն՝ անօգուտ (կից տեսեք ՎԶԵԲ-ի հետ իմ հաղորդակցությունը): Ի՞նչ միջազգային չափանիշներ են այստեղ պաշտպանված, պարոն Նախագահ:
Անշուշտ, Դուք տեղյակ եք, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) 2017-ին դադարեցրել է Ամուլսարի ֆինանսավորումը՝ ՀԿ-ների և տեղաբնակների՝ առողջության մասին մտահոգությունների մասին բողոքների արդյունքում ՄՖԿ դուրս է գալիս Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրից:
Ձեր պատասխաններում Դուք ասել եք, որ էթիկական չեք համարում՝ ասել, թե ինչ նամակներ ու կարծիքներ եք ներկայացրել Լիդիանի խորհրդի անդամ եղած ժամանակ: Սակայն այժմ, երբ Ամուլսարի ծրագիրն անորոշ ու ճգնաժամային փուլում է, երբ այն բաց հանրային քննարկումների թեմա է, չափազանց էթիկական է և ազգային գոյատևման շահերից է բխում, որ Դուք բոլորի համար բաց կերպով ներկայացնեք Ձեր ունեցած դիրքորոշումը 2013-ին Լիդիանի խորհրդին անդամակցելու ժամանակ, ինչպես նաև ներկայացնեք Ձեր այսօրվա կարծիքը: Այս բանն ասում եմ, նկատի ունենալով, որ հնարավոր է՝ Ձեր նամակները վճռական դեր ունեցած լինեն Հայաստանի կառավարության համար Ամուլսարի ծրագիրը շարունակելու հարցում: Դուք, որպես ՀՀ Նախագահ, հաշվետու եք Հայաստանի ժողովրդի, ներկա ու ապագա սերունդների առջև: Ամուլսարի խնդրի հրատապությունն ու դրա հետևանքների աղետաբերությունը վեր են Ձեր դիվանագիտական «էթիկայի հարցերից»: Էթիկայի պարզ եւ գործնական սահմանումն է «գիտելիքներ ունենալ ճիշտ բանն անելու համար, եւ ապա անել այդ բանը»:
Լիդիանի ներդրողների՝ Կանադայի ֆոնդային բորսայում գրանցված լինելը կամ չլինելը Հայաստանի համար առավելություն չէ, ինչպես դուք եք առաջարկում, և չի նվազեցնում այս ծրագրում գոյություն ունեցող ահռելի ռիսկերը: Ես բազմիցս Ամուլսարի ծրագրի ներդրողներին եմ ուղարկել իմ նախկին անկախ փորձագետների՝ Լիդիանի փաստաթղթերի տեխնիկական գնահատականները, սակայն նրանցից որևէ պատասխան չեմ ստացել: Եթե նրանք թափանցիկ հանրային հաստատություն են և եթե հետամուտ են պատասխանատու հանքարդյունաբերությանը, ապա ինչո՞ւ չեն պատասխանում: Ինչպե՞ս կարող է կանադական ֆոնդային բորսայում գրանցված լինելը նվազեցնել ծրագրի բնապահպանական ռիսկերը: Այս զեկույցը ցույց է տալիս ԱՄՆ-ի Մոնտանայի ժամանակակից հանքերում ջրի որակի կանխատեսումների անհամապատասխանությունը: Զեկույցն ասում է՝ «Ոչ միայն ջրի որակի մասին կանխատեսումները են սխալ եղել գրեթե բոլոր դեպքերում, այլև ջրի որակի վրա ազդեցությունները հաճախ շատ լուրջ են եղել՝ խմելու ջրի թունավորում, ձկների և վայրի կենսամիջավայրերի կորուստ, մասնավոր սեփականությանն ու գյուղատնտեսական հողերին հասցված վնասներ և թթվային դրենաժի առաջացում, որը հանգեցնում է տևական աղտոտման, և ջրերի անժամկետ մաքրման կարիք է ստեղծում»: Նմանատիպ իրավիճակում ռիսկերի բեռը կարող է հարյուրավոր տարիներով փոխանցվել Հայաստանին: 2016թ. ապրիլի 29-ին Լիդիանին կառավարության տված վերջնական դրական եզրակացությունում ոչինչ չի ասվում ապարների թթվային դրենաժի մասին (տեսեք կից):
Ես զգացողություն ունեմ, որ Լիդիանը, նրա ներդրողներն ու աջակիցները մտածում էին, թե Հայաստանը չի գիտակցի Ամուլսարում եղած ահռելի բնապահպանական ռիսկերի մասին, և իրենք կմարսեն Ամուլսարի ծրագիրը: Նրանք մեծապես սխալվել են:
Ձերդ գերազանցություն, այսօր Դուք չեք կարող զուտ դիտորդի դեր ստանձնել՝ Հայաստանում Ձեր ունեցած ներկա դերի և 2013-ին Ամուլսարի ծրագրում Ձեր ուղղակի ներգրավվածության պատճառով: Հայաստանում տեղ գտած հանրային աղմուկը և վերջին մեկ տարվա ընթացքում իմ նախին փորձագետների կողմից արված տեխնիկական գնահատականներն, իրոք, շատ մեծ ռիսկեր են մատնանշել: Իմ նախկին փորձագետներ դոկտոր Էնն Մաեստի և դոկտոր Անդրե Սոբոլևսկու 10 էջանոց վերջին զեկույցը 2018թ. սեպտեմբերի 23-ին ուղարկվել է ՀՀ Բնապահպանության նախարարություն և ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Մինչև օրս այս զեկույցը չի հանրայնացվում, չգիտեմ՝ ինչու: Առաջարկում եմ, որ դրա պատճենը վերցնեք Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանից:
Եթե Դուք «կանաչ անձնավորություն եք» կամ բնապահպան եք, ինչպես ասում եք, ինչպե՞ս կարող էիք ընդունել, որ 2005թ-ին ստեղծված անփորձ ընկերությունը նման բարձր ռիսկային տարածքում, Հայաստանի ջրային պաշարների սրտում, հանքարդյունաբերական ծրագիր իրականացներ:
Ինձ ուղղված Ձեր նամակում (տեսեք կից) ասվում է, որ «ՀՀ նախագահն իրավասու է միայն վերահսկել ձեր առանձնագրած գործընթացները, որպեսզի ապահովի, որ բոլոր գործընթացներն իրականացվեն օրենքի համաձայն»: Հայաստանի բնապահպանական օրենքներն Ամուլսարի տեղադրության հարցում շատ խիստ են: Ի՞նչ դիրքորոշում ունեիք անցյալում և ո՞րն է Ձեր դիրքորոշումն այսօր Ամուլսարի ծրագրի հարցում, որը կարող է օգնել ՀՀ Կառավարությանը վերջնական որոշում կայացնել: Այս ծրագրում ներգրավված ռիսկերը չափազանց բարձր են՝ անկախ ՀՀ օրենքներից:
Ձերդ գերազանցություն, Դուք, որպես ՀՀ Նախագահ պաշտոնական պարտավորություն ունեք՝ պաշտպանելու մեր երկիրը, պաշտպանելու նրա պաշարները և աշխատելու՝ հանուն նրա ժողովրդի բարեկեցության: Եթե Ամուլսարի ծրագիրն այս ընթացքով շարունակվի, ապա բնապահպանական աղետն ավելի սարսափելի կլինի, քան կարելի է երևակայել: Եվ տխուրն այն է, որ այժմ Դուք ամեն ինչ գիտեք այդ ռիսկերի մասին:
Եվ ուրեմն ես և Հայաստանի ժողովուրդը խնդրում ենք հրապարակել Ամուլսարի ծրագրի մասին Ձեզ հայտնի տեղեկությունները և այժմ որպես հանրային ծառայող գործադրել ամեն հնարավոր միջոց բնապահպանական այս աղետը կանխելու ուղղությամբ։
Շնորհակալ եմ, պարոն Նախագահ, այս հարցում Ձեր շուտափույթ ուշադրության համար:
Հարութ Բրոնոզյան
Քիմիական / բնապահպանական
2947 Հոնոլուլու պողոտա, Բ
Գլենդեյլ, Կալիֆորնիա 91214
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ
Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել
Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան
Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել
Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել
Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ
Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները
Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ
Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ
Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը
Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին
Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ
Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով
Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի
Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա
Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին
Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար
Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը
«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու
Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին
Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում
Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT