«Իմ քայլը» կստանա 69,4 տոկոս, ԲՀԿ-ն՝ 5,7 տոկոս, «Լուսավոր Հայաստանը»՝ 3,8 տոկոս. Gallup-ի հարցումը

«GALLUP International association»-ի հայաստանյան անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ասուլիսում ներկայացրեց «Նախընտրական ճեպընթաց` վերջին կանգառ» խորագրով ուսումնասիրության արդյունքները:

Հարցվածները «որ կուսակցության կամ դաշինքի օգտին եք պատրաստվում տալ ձեր ձայնը» հարցին պատասխանել են հետեւյալ կերպ․ 

«Իմ քայլը» - 69,4 տոկոս

ԲՀԿ – 5,7 տոկոս

«Լուսավոր Հայաստան» - 3,8 տոկոս

«Սասնա ծռեր» - 1,4 տոկոս

ՀՀԿ – 1,3 տոկոս

ՀՅԴ – 1,2 տոկոս

«Մենք» դաշինք – 0,8 տոկոս

ՕԵԿ – 0,4 տոկոս

«Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցություն – 0,3 տոկոս

«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 0,1 տոկոս

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն – 0,0 տոկոս,

Հրաժարվել են պատասխանել – 8,7 տոկոս

Դժվարացել են պատասխանել – 7 տոկոս:

Արամ Նավասարդյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին տեղյակ են հարցվածների 99.5%, իսկ 91,4 տոկոսը տեղյակ է եղել նաեւ, թե որ օրն է լինելու ընտրությունը:

Թե ովքեր են մասնակցում խորհրդարանական ընտրություններին, քաղաքացիների 86.6%-ը նշել է «Իմ քայլին», 63.4 տոկոսը՝ ԲՀԿ-ին, 55.5 տոկոսը՝ ՀՀԿ-ին, 42,3 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան»-ին, 34,5 տոկոսը՝ ՀՅԴ-ին, 29,4 տոկոսը՝ ՕԵԿ-ին: 17,4 տոկոսը՝ «Սասնա ծռերին», 17 տոկոսը՝ «Մենք» դաշինքին: 6,9 տոկոսը՝ ՔՈ կուսակցությանը, 7,5 տոկոսը՝ ՔԺՎԿ-ին եւ Ազգային առաջընթաց կուսակցություն՝ 2,5 տոկոսը: Ընդ որում, այս առումով ամենամեծ աճը գրանցել է «Լուսավոր Հայաստանը»:

Քաղաքացիների 66,8 տոկոսը նշել է, որ հետեւում է քարոզարշավին, իսկ 33,2 տոկոսը չի հետեւում:

Հարցին, թե մասնակցելո՞ւ եք ընտրություններին, 75,5 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է: «Ավելի շուտ մասնակցելու եմ» պատասխանը տվել է հարցվածների 14,6 տոկոսը, «ավելի շուտ չեմ մասնակցելու» տարբերակն ընտրել է 2,7 տոկոսը եւ հաստատ չի մասնակցելու 5,7 տոկոսը: «Մեր կանխատեսումներով շուրջ 75 տոկոսը կմասնակցի ընտրություններին»,-ասաց Նավասարդյանը:

Նշենք, որ հարցումն անցկացվել է դեկտեմբերի 1-4-ը, մասնակցել է 1100 քաղաքացի: Սխալմունքը 3 տոկոսի սահմաններում է: Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ սկզբունքով:

Այս ամիս անցկացրած հարցման տվյալների համաձայն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ստանալու է 69,4 տոկոս ձայն․ անցյալ ամիս կատարած հարցման հետ համեմատած՝ «Իմ քայլը»-ին ընտրողների տոկոսը բարձրացրել է 1,1 տոկոսով․ նոյեմբերին այս թիվը կազմել է 68.3%:

Հիշեցնենք, 2018 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններից առաջ նույն «GALLUP International association»-ի իրականացրած հարցումների համաձայն՝ Իմ քայլը դաշինքը ստանալու էր ձայների 39.9 տոկոսը, այնինչ ստացավ 81.6 տոկոսը:

Մինչ քարոզարշավի մեկնարկը՝ սեպտեմբերի 3-9-ը, սույն կազմակերպության անցկացրած ուսումնասիրության համաձայն, հարցին՝ որ կուսակցությանն են պատրաստվում ձայն տալ, հարցվողների 39.9 տոկոսը, ըստ Արման Նավասարդյանի՝ նշել է՝ քվեարկելու են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին: Երկրորդ հորիզոնականում 11.8 տոկոսով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր:

Տպել
7668 դիտում

Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում. Արմեն Սարգսյան

Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից, խոստանում է վերադառնալ՝ հենց ժողովուրդն ուզի

Գողություն Մակարավանքից. հափշտակել են արծաթե մոմակալներն ու հանգանակության գումարը

Վրաստանի առաջին կին նախագահը երդվեց՝ ի հեճուկս ընդդիմության բողոքի ակցիաների

Վաղը երեկոյան ժամերից սպասվում են տեղումներ, մառախուղ, ձյուն, ջերմաստիճանը կնվազի

Վրացական ընդդիմությունը բողոքի ցույցով հասել է Թելավի, ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցավ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

Գիշերը ժամը 03:00-ին մեքենա է ընկել Արփա գետը, 2 հոգի հիվանդանոցում են

«Իմ քայլը» կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակից «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ բաց է թողնվել

Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի վարչության պետի եղբոր տղային

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը

«Իմ քայլը» ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը. վերջնական

Վլադիմիր Պուտինն իրականացրել է 14-ամյա Արտյոմի երազանքը, տղան տպավորված է

ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

Գյումրիում հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել․ զոհվել են ամուսիններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցներից երկուսը տարվել են ոստիկանություն

Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի բնակարաններից մեկում. 2 տուժածներից մեկին հոսպիտալացրել են