Ուսումնասիրություններով ներկայացվել է միայն երթուղային ցանցի՝ Եվրոպայից պատճենած տարբերակ. Հ. Կարապետյան

Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պարզաբանել է քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությունները՝ արված ավագանու նիստի ժամանակ: Խոսքը տրանսպորտային ցանցի բարելավման խնդրի եւ նախկինում անցկացված ուսումնասիրությունների մասին է:

Հակոբ Կարապետյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

Եվ այսպես, քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր Ավագանու առաջ մեկ անգամ եւս արձանագրեց, որ. 
 WYG բրիտանական խորհրդատվական ընկերությունը, որին դեռ 2016թ. պատվիրվել է $850 000-ով մշակել Երեւանի տրանսպորտային ցանցը, իր աշխատանքի համար որպես ելակետ վերցրել է հնացած տվյալներ՝ քաղաքի ուղեւորահոսքերի վերաբերյալ: Որպեսզի հասկանանք, թե որքան կարեւոր են այս ելակետային տվյալները, ասեմ, որ դրանց ճշգրտությունից է կախված, թե որքան ինչ տիպի, տարողունակության ավտոբուսներ է պետք գնել, ինչպես կահավորել կանգառները եւ ընդհանրապես, թե ինչքան կարժենա ամբեղջ ռեֆորմը:

 Նախնական ուսումնասիրությունների արդյունքում ներկայացվել է երթուղային ցանցի, վճարման համակարգի միայն մեկ տարբերակ՝ եվրոպական քաղաքներից պատճենած: Երեւանի պայմանների համապատասխան տեղայնացման կամ առաջարկվող տարբերակների բազմազանության, այլընտրանքի վերաբերյալ խոսք չկա: Ընդ որում, միասնական տրանսպորտային համակարգի նախնական առաջարկի մեջ մետրոյի գործոնը հաշվի չի առնվել: Այսինքն, մարդկանց առաջարկել են Երեւանի համար նոր, միասնական տրանսպորտային ցանց մշակել, բայց ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԸ հաշվի չեն առել:

 WYG ընկերությունը համաձայն է, ավելին՝ շահագրգռված է նոր կետային ուսումնասիրություն կատարել՝ ուղեւորահոսքերի վերաբերյալ տվյալները շտկելու նպատակով: Այս ուսումնասիրությունների արդյունքը հայտնի կլինի ամենաուշը մինչեւ 2019թ. փետրվարի սկիզբ: 

 Եթե նոր ուսումնասիրության արդյունքում նախորդի համեմատ մինչեւ 20 տոկոս շեղում լինի, ապա հնարավոր կլինի շարունակել աշխատանքները ընկերության մշակած ցանցի նախագծի վրա, եթե շեղումը լինի 20 տոկոսից ավել, ապա, ըստ WYG ընկերությա՛ն իսկ ներկայացուցիչների պնդման, անհրաժեշտ է նոր ցանց մշակել, այլապես սխալ տվյալների հիման վրա արված մոտ $200 մլն արժողությամբ բարեփոխումը կլինի համապատասխանաբար սխալ եւ անարդյունավետ: 

 WYG-ը համաձայնել է կատարել կետային նոր ուսումնասիրությունը ԱՌԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐԻ: Այն փաստը, որ ընկերույթունն այս նոր ուսումնասիրության համար լրացուցիչ գումար չի ակնկալում, լավագույնս ապացուցում է, որ ընկերությունն ինքը համոզված է, որ հին տվյալների վրա հիմնված աշխատանքը կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել նախ եւ առաջ իր համար: Թե ինչու տրանսպորտային հանձնաժողովի անդամները եւ խնդրով զբաղվող նախկին պաշտոնյաները երկու տարի շարունակ սրա վրա ուշադրություն չեն դարձրել, կարելի է միայն ենթադրություններ անել: 

 Այս պահի դրությամբ եւ նախկինում երբեւէ WYG-ը ավարտուն երթուղային ցանց չի՛ ներկայացրել: Ըստ ՆԱԽԱՊԵՍ սահմանված գրաֆիկի, խորհրդատվական ընկերության հետ աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ 2019 թվական: Այսինքն, քաղաքապետ Հայկ Մարությանն ու նրա թիմը որեւէ ժամկետ չեն խախտել ու ռեֆորմները ՉԵՆ ՀԵՏԱՁԳԵԼ: Եթե նույնիսկ այսօր ավարտուն ցանցը թղթի վրա պատրաստ լիներ, դա դեռ չէր նշանակի, որ անմիջապես նոր տրանսպորտ ենք ունենալու: Թղթի վրա երթուղային ցանցն ունենալու արդյունքում դեռ պետք է հասկանալ, թե ինչ տիպի, տարողունակության եւ գնի շարժակազմ է պետք քաղաքին (ավտոբուսներ, տրոլեյբուսներ եւն): Դրանից հետո պետք է կազմակերպվի գնման գործընթաց՝ ընտրվեն այն ընկերություն/ները, որոնք մատակարարելու են ավտոբուսները: Քաղաքին նախնական հաշվարկներով պետք է 900-ից ավել ավտոբուս: Կարեւոր է նաեւ ֆիքսել, որ փուլային ներդնում հնարավոր չէ իրականացնել, ռեֆորմը պետք է անել միանգամից եւ ամբողջապես: Դժվար թե երկրագնդի վրա այդպիսի գործարան գտնվի, ձեզ մի քանի ամսում 900 ավտոբուս կարտադրի եւ կմատակարարի: Դրան գումարած՝ քաղաքի կանգառների, ճանապարհային այլ ենթակառուցվածքների կահավորումը: Հետեւաբար, ցանցը պատրաստ լինելու դեպքում դեռ բավական երկար ժամանակ է անհրաժեշտ՝ այն ներդնելու, պարզ ասած՝ նոր տրանսպորտ ունենալու համար: 

Սա, ի դեպ, վերաբերում է նաեւ այն հարցադրմանը, թե ինչու է քաղաքապետը վարչապետ Փաշինյանի հետ հայտնի հեռախոսազրույցում նշել 2-4 տարի ժամկետը: Պատասխան՝ որովհետեւ դա է միակ իրատեսական եւ ազնիվ հաշվարկների հիման վրա արված եզրակացությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5297 դիտում

7 տարի անց սառույցը հալվու՞մ է. պատժամիջոցների ու սպառնալիքների ներքո Իրանը ուղիղ բանակցել է ԱՄՆ-ի հետ

Արցախցիների դժգոհությունների վրա «ձեռքերն են տաքացնում». Կառավարության հետ վերջնագրերով թող չխոսեն. Ստեփանյան

Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտին չի մասնակցի

Քաթարում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 5-րդ փուլը. հայտնի է ՀՀ-ն ներկայացնող կազմը

Մասիսում բախվել են մեքենաներ․ կա 3 վիրավnր

32 զոհ և ավելի քան 100 վիրավոր. Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնը. ինչ է հայտնի

Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին. տեսանյութ

Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են. տեսանյութ

Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

Օրհնություն և խաղաղություն մեր երկրին. Սարիկ Մինասյանը շնորհավորել է Ծաղկազարդը

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Հերիք է սորտավորեք համազգային աղետն ու դժբախտությունը, «ավելի քիչ տուժած» ու «շատ տուժած» ներմուծեք. Մկրտչյան

Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել

Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին

Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները

Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին

Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտությանը և սահմանին, այլև առևտրին. Միրզոյան

Լեռնային շրջաններում մի քանի օր ձյուն կտեղա, Երևանում ու մյուս մարզերում՝ անձրև

Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին և ունի դրա համար պատճառներ. Բոճորիշվիլի

Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ աղբ. ինչ պատկեր է մյուս գետերում

Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

Ըմբշամարտի ԵԱ վերջին օր. Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ավտովթար Ճամբարակ-Ծովագյուղ ճանապարհին․ կան տուժածներ

Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները. լուսանկարներ

Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը

Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ

Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ

Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ

Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում