Երևան
12 °C
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անուշիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այն մարդկանց համար, ովքեր ասում են, որ բան չի փոխվել.
1) Զբոսաշրջությունը աճել է 8.8%-ով։
2) Ընդհանուր հիփոթեքային վարկի տոկոսը նվազել է 1.5%-ով։
3) Երկրորդ երեխայի համար տրվող նպաստը եռապատկվել է։ Նախկին 50.000 դրամի փոխարեն, այժմ այն կազմում է 150.000 դրամ։
4) 2018թ. գյուղմթերքի արտահանումը աճել է 61%-ով։
5) 2019թ. կբարձրանա մոտ 11.000 բուժաշխատողի աշխատավարձը։
6) Գավառում 600 աշխատատեղով կարի արտադրամաս է բացվելու։
7) 2019թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրանալու է 60 տոկոսով, որը կկազմի 25 500 դրամ, ինչը գերազանցում է պարենային աղքատության շեմը։
8) Կենսաթոշակայիններին կտրամադրվեն մշակութային միջոցառումների անվճար տոմսեր։
9) 38.000-ով ավելացել է գրանցված աշխատողների թիվը, որի մեջ են մտնում նաև այն մարդիկ, ովքեր դադարել են «ստվերում» աշխատել։
10) Վերացել են տնտեսական մենաշնորհները։
11) Երկրում վերացել է համակարգային կոռուպցիան։
12) Երկրում ընտրությունները չեն կեղծվում։
13) Քննչական մարմինները աշխատում են անկաշկանդ։
14) Երբեմնի օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդեցություն ունենալու բոլոր լծակներից։
15) Սրտի ստենդավորման գները նվազել են 250.000 դրամով։
16) 2019 թվականից 200.000 քաղաքացիներ առողջապահական ծառայություններից կօգտվեն սոցիալական փաթեթի չափանիշներով (անվճար)։
17) 85.000 մարդու թոշակներն ու նպաստները կավելանան 2019թ. հունվարի 1-ից։
18) 2018թ. հոկտեմբերին, վերջին 20 տարվա համար, արձանագրվել է հարկային մուտքերի ռեկորդային ցուցանիշ՝ 120 միլիարդ 770 միլիոն դրամ։
19) Հայաստանի ուղևորահոսքը աճել է 12.2%-ով։
20) Երևանում 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայան կկառուցվի, որի համար կներդրվի 250 միլիոն ԱՄՆ դոլար։ Շինարարության մեջ կներգրավվի 1000–1200 մարդ, իսկ շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ։
21) Ամերիկյան «DISCO» ընկերությունը 13.5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել։
22) «DISCO» ընկերությունը ՀՀ-ում մասնաճյուղ է բացել՝ 50 նոր աշխատատեղ ստեղծելով։
23) Սոցիալապես անապահով խմբերի համար համապատասխանաբար 20 և 10 դրամով էժանացել են գազն ու լույսը։
24) 22 միլիարդ դրամի նոր բնակարաններ են գնվել։
25) Ոստիկանությունը մասնակցում է երկրի սահմանների պաշտպանությանը (հյուսիսարևելյան սահման)։
26) 7 մլրդ դրամի համայնքային ծրագրեր են իրականացվել , որոնց մի մասը հիմա ընթացքի մեջ է։
27) Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության աստիճանը աննախադեպ ցածր մակարդակի վրա է։
28) Բացառվել է պատմամշակութային հուշարձանների քանդումը։
29) Ավելի քան 350.000 աշակերտների հնարավորություն կտրվի ուսումնական տարվա ընթացքում երեք անգամ այցելել այս կամ այն մշակութային հաստատություն։
30) Համաձայնագիր է ստորագրվել «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի հետ՝ 200.000 ԱՄՆ դոլար նախնական ֆինանսավորմամբ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամ ստեղծելու մասին։ Սա կօգտագործվի հայկական համալսարանների, ինչպես նաև միջազգային փորձագետների համար.
կֆինանսավորվեն փորձագիտական հետազոտությունները,
կրթաթոշակ կտրամադրվի ուսանողներին։
31) 60%-ով գերակատարվել է 2018թ-ի ճանապարհաշինության ծրագիրը։
32) Օպերատիվ կապ է հաստատվել Փաշինյանի և Ալիևի միջև։
33) Կառավարությունը ամեն ինչ անելու է Արցախին բանակցությունների մեջ ներգրավվելու համար։
34) 487 միլիոն դրամի սուբվենցիա տալու որոշում է կայացվել Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի՝ 2018թ. տարերային աղետների պատճառած վնասների համար։
35) Երթևեկության կանոնների խախտման հետևանքով առաջացած տուգանքների համաներում է եղել 150.000 մարդու նկատմամբ, որի արդյունքում 13 միլիարդ դրամ ներվել։
36) Առաջին անգամ քսանչորս տարվա ընթացքում երկրում քաղբանտարկյալներ չկան։
37) 125.000 մարդու վարկային պատմությունը մաքրվել է (սև ցուցակից հետ են եկել սպիտակ ցուցակ)։
38) «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսները իջել են աննախադեպ ցածր մակարդակի։
39) 209.000 մարդու աշխատավարձ բարձրացել է։
40) 200.000 մարդու աշխատավարձ բարձրանալու է 2019թ. ընթացքում։
41) 50 արվեստագետ 1400 հանրակրթական դպրոցներում կխոսի գրականությունից, երաժշտությունից և կերպարվեստից։
42) Մինչև 2018թ. տարվա վերջ լուծվելու է Արմաշի խմելու ջրի խնդիրը։ Կառավարությունը 15 միլիոն դրամ է հատկացրել համայնքի ջրամբարի կառուցման համար։
43) «Նաիրիտի» տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների՝ 2018թ-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։ Այս պահին արդեն վճարվել է հինգ ամսվա աշխատավարձ ՝ շուրջ 55 միլիոն դրամ։
44) Դատապարտյալները նոր արտոնություններ կստանան. պատժի կրում ազգականների բնակության վայրին մոտ, երկարատև տեսակցություն՝ մինչև 3 օր,
ամսվա ընթացքում 60.000 դրամի գնումներ կատարելու հնարավորություն։
45) Հանրության առաջ բաց են Բ26-ի և ԱԺ-ի դռները»։
Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Հունաստան
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. ՄԻՊ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին կայցելի Հայաստան
Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը. նոր լուսանկարներ են հրապարակվել
Շենքերից մեկի տանիքի տակ աշխատանքներ կատարած քաղաքացին ընկել է ներքև
Հրապարակվել է Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների և նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի գործով վճիռը
ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ. ովքեր են կազմում
Քոչարյանի աջակիցները Գյումրիում լծված են Մարտուն Գրիգորյանի հեղինակության ոչնչացման գործին. Ստեփանյան
Քննարկվել են կրիպտոակտիվների շրջանառությանն ու դրա օրենսդրական կարգավորմանն առնչվող հարցեր
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Անօրինական ներգաղթյալներին ապաստան տրամադրող քաղաքը կամ նահանգը կզրկվի ֆինանսավորումից. Թրամփ
Քննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում
«Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին մեքենաներ են բախվել
Մարաղայի ջարդերի և նման վայրագությունների կանխարգելումը պահանջում է հրաժարվել ատելության խոսքից. ԱԳՆ
Նամուս ունենան կմեռնեն, ծոծրակները կտեսնեն, իշխանափոխություն՝ չէ. քաղաքական հանդիպումներ արցախցիների վրանում
Լուսադեմին երիտասարդներ են ձերբակալվել. մեքենայի բեռնախցում գողացված հայելիներ են հայտնաբերվել. տեսանյութ
«Ճանապարհային դեպարտամենտ»-ի նորանշանակ տնօրենը խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ
Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները. Վահան Կոստանյանը կարևոր քննարկման մասին է հայտնել
Արարատ Միրզոյանն Անթալիայում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ պանելային քննարկման կմասնակցի
73-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա բնակարանի խուզարկությամբ հրազեններ և զինամթերք է հայտնաբերվել. տեսանյութ
Դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են դեղերի գրանցման և ներմուծման խնդիրները
Ստամբուլում ավարտվել են ՌԴ-ԱՄՆ բանակցությունները. կողմերը պահպանել են կառուցողական մոտեցում
Հովիկ Աղազարյանի կաշառքի գործով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի 20 մասնակից այցելել է Ազգային ժողով. լուսանկարներ
Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանություն կստեղծվի
Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը ձգձգելու արհեստական պատճառներ է փնտրում. Արշակյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին
Ամիօ բանկը մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովին
Մոնիթորինգային այցելություններ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուներին
Հաստատվել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը
Վերաբացվեց Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը
Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված. հայտնի է՝ ով է նախագահը. վարչապետի հայտարարությունը
Բյուրեղավանի պոլիկլինիկան վերանորոգված և վերազինված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Աբովյանի նախկին ղեկավարը կեղծ աճուրդ-վաճառքով ձեռք է բերել մսուր-մանկապարտեզի և գեղարվեստի դպրոցի հողամասերը
Ալիևը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչություններից մեկի նորանշանակ պետին
23-ամյա վարորդը հետիոտնային անցման մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը տեղափոխվել է հիվանդանոց
Դոլարը թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 10-ին
Հայաստանը պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Սարգիս Խանդանյանն այցելել է Նորվեգիա
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT