Երևան
12 °C
Այսօր «Երկխոսությունների մեդիա կենտրոնում» մամուլի ասուլիս էր հրավիրել Գյումրին առանց տնակների հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանն ու խոսել 2018-ի հունվարից սկսած բացահայտումների, բնակբաշխումների եւ տնակների քանդման գործընթացներում թույլ տրված ապօրինությունների մասին: Բոլորի, այդ թվում եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների համար անակնկալ հայտարարություն արեց Մհեր Խաչատրյանն ու հիմնադրամի նախկին տնօրեն, ներկա պահին հոգաբարձուների խորհրդի անդամ Ղարիբ Հարությունյանին մեղադրեց ֆինանսական չարաշահումների մեջ: «Ինչ հիմա ասելու եմ, ես փաստերն ունեմ, հիմքերն ունեմ, հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների մեջ կան չարաշահումներ նախկին տնօրենի կողմից: Ես կոնկրետ հիմքերը, փաստերը ունեմ ձեռքիս տակ: Խոսքը 2017 թվականի մասին է, երբ տնօրեն էր Ղարիբ Հարությունյանը: Չեմ ուզում ինչ-որ որակավորում տալ, բայց ասեմ, որ հոգաբարձուների խորհրդի նիստին ներկայացվել է կեղծ հաշվետվություն եւ կա ծախսերի հետ կապված ֆինանսական չարաշահում, օրինակ աշխատակից չունենալու ժամանակահատվածում աշխատավարձի ձեւակերպում, եւ այն»:
Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց հիմնադրամի մեկ այլ անդամի հետ ասուլիսի դահլիճ մտավ հենց Ղարիբ Հարությունյանն ու հայտարարեց, որ Մհեր Խաչատրյանն ինքնագործունեությամբ է զբաղված, քանի որ տեղի ունեցող ասուլիսի մասին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների անդամներից որեւէ մեկը նախապես չի իմացել: Ավելին, Ըստ Ղարիբ Հարությունյանի, այս ասուլիսն ունի քաղաքական ենթատեքստ, նաեւ գիտի, թե ով է ուղղորդում Մհեր Խաչատրյանին եւ ինչ նպատակով: Նշենք, որ վերջին օրերին Գյումրիում պտտվող խոսակցությունների համաձայն՝ Շիրակի մարզպետի պաշտոնի համար քննարկվել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը, որը ցանկություն է հայտնել իր հետ մարզպետարան բերել նաեւ Ղարիբ Հարությունյանին:
«Մենք որեւէ հանձնում-ընդունում չենք արել եւ նա (նկատի ունի հինադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանին) չի տիրապետում որեւէ պաշտոնական տեղեկատվության: Հանձնման-ընդունման խումբ է ձեւավորվել, եւ այսօր ժամը 17:00-ին այդ հանձնախմբի նիստն է: Եւ, ինչպես է հիմա նա հայտարարում չարաշահումների մասին, երբ որ հանձնում-ընդունում չի եղել: Ես կոչ եմ անում իրավապահներին՝ զբաղվել այս հայտարարությամբ հենց այս պահից սկսած, եւ, երկրորդ, քանի որ հաղորդում է եղել հանցագործության մասին, ես երկրորդ կոչն եմ անում՝ հաղորդում զրպարտության մասին, քանի որ այս պահին իմ նկատմամբ եղել է զրպարտություն: Դատախազությունը թող գործ հարուցի: Իսկ խորհուրդը կզբաղվի տնօրենի ինքնագործունեության այս դեպքով»,-հայտարարեց Ղարիբ Հարությունյանը:
Մհեր Խաչատրյանը եւս ապացույցներ պահանջեց: Պահանջեց, որ Ղարիբ Հարությունյանը փաստերով ապացուցի ասուլիսի քաղաքական ենթատեքստ ունենալն ու հրապարակի, թե ով կամ ովքեր են իրեն ուղղորդում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՁեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները
Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը
Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը հաղթել է հնդիկ մրցակցին
Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միությանը կարևոր տեղ ունի նախարարության ռազմավարության մեջ. Գալյան
Ձեր դիմագիծը և հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար. Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով
Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման
«ԶԻԼ»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու կոտրել այն
ՔԿՀ հանձնուք տարած կինը ձերբակալվել է. ինչեր են հայտնաբերվել աղցաններում
Լոնդոնում ոստիկանությունը շրջափակել է ԱՄՆ դեսպանատան շենքը. կասկածելի առարկա է հայտնաբերվել
Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել նորընտիր նախագահին
Ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել
Հաղթանակ մրցագորգում, բարձր տրամադրություն՝ դահլիճում. հայ զինվորները պարում են աշխարհի առաջնության ժամանակ
Նախընտրական բանավեճի չգնացած Մարությանը պատրաստակամություն է հայտնել Ավինյանի հետ բանավիճել տրանսպորտի հարցով
Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը
«Կանաչ Հայաստան»-ի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերի ավերիչ ջրհեղեղի հետևանքներին
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
Ավագ դասարանների շուրջ 40 աշակերտ մասնակցում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա»-ի ուսուցմանը
Բեռնատար ավտոցիստեռնը ընկել է Որոտանը. վարորդը մահացել է (լուսանկարներ)
Ակնկալում եմ աշխատանքային, մասնագիտական, ֆինանսական կարգապահություն. Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» ԲԿ
Կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս»-ի թռչնամսի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել (լուսանկարներ)
Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից հափշտակության վարույթով 666մլն դրամից ավել վնաս է վերականգնվել
Եվրոն շարունակել է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 22-ին
Հայտնի է, թե որ թիմը կլինի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Փլեյ-օֆֆի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցը
Ռուսաստանն Արևմուտքին ցույց տվեց իր կարողությունները. Պեսկովը՝ «Օրեշնիկ» հրթիռի կիրառման մասին
18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվել
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները
Վարչապետը կադրեր է հրապարակել սպասվելիք հարցազրույցից
Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել
Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ձյուն. կտրուկ կցրտի 6-10 աստիճանով
Երևանում մեքենան բախվել է գազատար խողովակներին, ապա՝ պատին
Քրեական վարույթի շրջանակում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերները
Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից
Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է. պատգամավորները հայտնել են հարվածի սպառնալիքի մասին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT