«Գործ No. մարտի 1» ֆիլմի հեղինակները սահմանազանցել են մի շարք «կարմիր գծեր». ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին

08/02/2019 schedule17:17

2019թ. հունվարի 19-ին հայաստանյան «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության եթերով ցուցադրված «Գործ No. մարտի 1» ռուսալեզու ֆիլմը (սցենարի հեղինակներ՝ Ռոման Բաբայան և Անտոն Գրիշին, ռեժիսոր՝ Դմիտրի Նովոկշոնով) անդրադառնում  է 2008թ. մարտի 1-2-ի դեպքերին, երբ Երևանում սպանվեց 10 մարդ, ինչպես նաև՝ նախորդած իրադարձություններին՝ 2008թ. փետրվարի 20-ի նախագահական ընտրություններին ու դրա արդյունքները մերժող ընդդիմության բողոքի ակցիաներին։

Ֆիլմի հեղինակները, փաստորեն, առաջ են մղում այն վարկածը, թե կատարվածի համար պատասխանատու են միայն այն ժամանակվա ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները, ներառյալ՝ այժմյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոնք Երևանի Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ ու քաղաքի փողոցներով ամենօրյա երթեր էին անցկացնում:  Ֆիլմում ներկայացվում են Ազատության հրապարակում ստեղծված «վրանային ավանի» նկատմամբ 2008թ. մարտի 1-ի լուսաբացին ոստիկանության ձեռնարկած գործողությունը, նույն օրվա ցերեկը և երեկոյան տեղի ունեցած բախումները, արտակարգ դրության հայտարարումը, 10 մարդու սպանության հանգամանքներն ու բանակի դերակատարումը։

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը՝

 – պաշտպանելով քաղաքական դիրքորոշումների ազատ արտահայտման իրավունքը,

– հավատարիմ մնալով բազմակարծության, փաստերի վերլուծության և մեկնաբանության, ինչպես նաև հասարակական հետաքրքրություն ունեցող իրադարձությունների վերաբերյալ տարբեր վարկածներ առաջարկելու ազատության սկզբունքներին,

– համոզված լինելով, որ վիճահարույց թեմաներին անդրադառնալիս լրատվամիջոցները պետք է առավել հետևողականությամբ ապահովեն զրուցակիցների խոսքը չաղավաղելու, փաստերն ու տեղեկությունները մի քանի աղբյուրներից ճշտելու, ողբերգության զոհերի նկատմամբ նրբանկատություն դրսևորելու և այլ մասնագիտական նորմերի անվերապահ պահպանումը,

հայտարարում է.

1. «Գործ No. մարտի 1» ֆիլմի հեղինակները սահմանազանցել են մի շարք «կարմիր գծեր», որոնք նախատեսված են արհեստավարժ և որակյալ լրագրության, այդ թվում՝ կինովավերագրության համար:

2. Ըստ մարտի 1-ի զոհերի հարազատների և ֆիլմի նկարահանմանը ներգրավված այլ անձանց, իրենց խոսքերը «ենթարկվել են ուղղորդող և անբարոյական մոնտաժի, ինչի հետևանքով գլխիվայր շուռ են տվել ասելիքը և նենգափոխել իմաստը, իսկ ոմանց տված կարևոր տեղեկությունները թաքցվել են»: Այդ վկայությունները, որ ներկայացվել են Դիտորդ մարմնին, փաստում են, որ ֆիլմի հեղինակները չարաշահել են մարդկանց վստահությունը:

3. Թեպետ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի գործողություններին մասնակցած ընդդիմության ներկայացուցիչներ Արամ Մանուկյանը և Վլադիմիր Կարապետյանը ներկայացված են ֆիլմում, սակայն նրանց իսկ պնդմամբ, իրենց խոսքերից կրճատվել են այդ ժամանակվա իշխանությունների պատասխանատվության մասին գնահատականները։ Բացի այդ, նրանց մոլորության մեջ էին գցել՝ ֆիլմի իրական հեղինակների և ֆիլմի ուղղվածության մասին թյուր տեղեկություններ տրամադրելով։

4. Ֆիլմի ամբողջ պատումը կառուցված է գերիշխող մեկ կարծիքի՝ այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունների շուրջ: Մյուս բոլոր փաստերն ու հարցազրույցների հատվածները հարմարեցվել են Ռոբերտ Քոչարյանի և 2008թ. մարտյան իրադարձությունների ժամանակ Երևանի կայազորի հրամանատարի՝ Յուրի Խաչատուրովի դիրքորոշումներին: Ֆիլմի վերջում հեղինակները նշում են, թե իրենք ցանկացել են հարցազրույց վերցնել նաև Նիկոլ Փաշինյանից և Լևոն Տեր-Պետրոսյանից, սակայն վերջիններս հրաժարվել են: Այսուհանդերձ, այդ իրադարձությունների վերաբերյալ իրենց վարկածները ներկայացնելու ընդունակ մարդկանց շրջանակը չի սահմանափակվում վերոհիշյալ անձանցով: Առավել ևս, որ ֆիլմը նկարահանելու ժամանակամիջոցում Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ արդեն իսկ քրեական գործ կար հարուցված, և քննչական մարմինները ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կալանքն իբրև խափանման միջոց ընտրելու համար դիմել էին դատարան։ Մասնագիտական չափանիշների պահպանումը ենթադրում էր ներկայացնել ոչ միայն հակամարտության առանցքային դեմքերի տեսակետները, այլ նաև դեռևս 2018թ. «թավշյա հեղափոխությունից» տասը տարի առաջ՝ այն ժամանակվա իշխանության կողմից ստեղծված Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամների մեկնաբանությունները։ Սակայն ֆիլմի հեղինակները նույնիսկ նման փորձ չեն կատարել։

5. Հիմնական մեկնաբանությունների համար ընտրվել էին մարդիկ, որոնց կարծիքները կամ հուշերը համապատասխանում էին ի սկզբանե դրված նպատակին՝ ապացուցել, որ մի կողմը արդար էր, մյուսը՝ մեղավոր: Հենց այդ պատճառով էլ վավերագրական հետաքննության հավակնող ֆիլմի հեղինակները չեն ներառել իրենց կողմից արդեն իսկ նկարահանված՝ այդ իրադարձությունների ականատես լրագրող Քրիստինե Խանումյանի ու սոցիոլոգ Գայանե Ղազարյանի վկայությունները, ինչի մասին վերջիններս բարձրաձայնել են սոցիալական ցանցերում:

6. Ըստ «Ա1+» հեռուստաընկերության և «Վերսուս» ստուդիայի՝ «Գործ No. մարտի 1» ֆիլմում խախտվել են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց հեղինակների թույլտվության կամ համաձայնության օգտագործելով կադրեր և ամբողջական հատվածներ՝ «Ա1+»-ի նյութերից, ինչպես նաև «Վերսուս» ստուդիայի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմից (հեղինակ՝ Տիգրան Պասկևիչյան): Սա «Գործ No. մարտի 1» ֆիլմի հեղինակների անբարեխղճության ևս մի վկայություն է։

Ֆիլմի գնահատումից զատ, Դիտորդ մարմինը մտահոգություն է հայտնում, որ «Հինգերորդ ալիք» ՀԸ-ն այն եթեր հեռարձակեց առանց խմբագրական բացման խոսքի կամ այլընտրանքային կարծիքներ և մեկնաբանություններ ներկայացնող քննարկման, ինչը որոշակիորեն կնվազեցներ երկրի քաղաքական գործընթացների վրա առայսօր ազդեցություն ունեցող՝ Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն իրադարձություններից մեկի վերաբերյալ ծայրահեղ կանխակալ աշխատանքի ցուցադրության բացասական տպավորությունը։

Մեզ մտահոգում է նաև արդեն իսկ համացանցում տարածում գտած ֆիլմի հնարավոր ցուցադրումը ռուսական հեռուստաալիքներից որևէ մեկով, քանի որ վերջիններիս լսարանը հայկականից շատ ավելի քիչ է տեղեկացված վերոհիշյալ իրադարձությունների մասին և այդ իսկ պատճառով շատ ավելի նվազ է պաշտպանված ֆիլմի հնարավոր մանիպուլյատիվ ազդեցությունից։

Ընդունվել է Զանգվածային լրատվության միջոցների էթիկայի Դիտորդ մարմնի 2019թ. փետրվարի 4-ի նիստում, ԴՄ հետևյալ կազմով՝

Շուշան Դոյդոյան՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Մեսրոպ Հարությունյան՝ մամուլի փորձագետ

Աշոտ Մելիքյան՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Գնել Նալբանդյան՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր, «Newmag» ամսագրի գլխավոր խմբագիր

Բորիս Նավասարդյան՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արա Շիրինյան՝ «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար

Նունե Սարգսյան՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4427 դիտում

Գագիկ Սուրենյանը Երևանից տեսանյութ է հրապարակել

Շվեդիան պատրաստ է շարունակելու աջակցել. կայացել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան»-ի խորհրդի նիստը

Նիդերլանդներում հարձակվել են Լեհաստանի վարչապետի վրա. տեսանյութ

ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են․ ի՞նչ վտանգներ կան, ի՞նչ անել

Վեդիի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա. ինչ են քննարկել նախագահները հեռախոսազրույցի ընթացքում

Փարաքարում ավտոմեքենա է այրվել

Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում

Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ընթացքը

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Նոր նշանակում Առողջապահության նախարարությունում

Հաստատվել է Հանրային հեռարձակողի խորհրդի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի կազմը. լուսանկար

ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին. ինչպես մասնակցել. տեսանյութ

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը չի հերքել իր ղեկավարի՝ գործակալի մասին գնահատականս. Սիմոնյանն ասել է՝ ինչու

Որպես անհետ կորած որոնվում է Արուսյակ Ավետիսյանը

Երևանի և Մարսելի միջև եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր է ստորագրվել

Սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվել

Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան, բարձր գնահատել կապերը խորացնելու՝ Բենուա Պայանի ջանքերը

Կարևորվել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը և խորացումը. ԲՏԱ նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին

Մհեր Գրիգորյանն ու Վասիլիս Մարագոսը Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել

Կառավարությունը վճռական է շարունակել բարեփոխումների գործընթացը. ՄԱԿ-ում քննարկվել է ՀՀ ազգային զեկույցը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիրը

Մահացել է ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 30 հարց է ընդգրկված

Քոչարյանը՝ գործակալ. ինչո՞ւ չի դիմում դատարան. Վահագն Ալեքսանյանը ձայնագրություն է վերահրապարակել

Հանդիպում Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետ

«Եվրատեսիլ 2025»-ի ՀՀ պատվիրակությունը մեկնել է Բազել. երբ տեղի կունենան Պարգի առաջին բեմական փորձը

Ընդդիմության քաղաքական սնանկության մասին. խոսել վարչապետի հրաժարականի մասին և խոստովանել՝ հիմքեր չկան. Չախոյան

Հայաստանը կարևորում է Լիխտենշտայնի հետ համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյանը՝ Բրիգիտտե Հաասին

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 5-ին

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ նաև կարկուտ

Ամփոփվել են 2024-ի ընթացքում Գեղարքունիքի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները

Սիմոնյանը հայտնել է՝ սպասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան

Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հիմքերն առկա չեն․ Սեյրան Օհանյան

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է

Ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված արարողություն և պարգևատրում ՊՆ-ում. լուսանկարներ

Երևանում «Մերսեդես»-ը գլխիվայր շրջվել է. կա տուժած