Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով ցուցմունք չի տվել. նրա ազատ տեղաշարժը հուլիսից սահմանափակվել է. պաշտպան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով հրաժարվել է ցուցմունք տալուց:

Այս մասին մեր հարցերին ի պատասխան ասաց նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

Սեյրան Օհանյանին 2018 թվականի դեկտեմբերի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը) եւ որպես խափանման միջոց ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նրա պաշտպանի հետ զրույցը ստորեւ.

- Տիկին Պետրոսյան, մինչ Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելը, նա քանի՞ անգամ է կանչվել հարցաքննության եւ հարցաքննվել:

- Որոշ տեղեկություններ կան, որ այս պահին չենք կարող հայտնել, միայն կարող եմ ասել, որ 2018 թվականի դեկտեմբրի 26-ին պարոն Օհանյանը հրավիրվեց Հատուկ քննչական ծառայություն, նրան առաջադրվեց մեղադրանք ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը) եւ նա ստացավ մեղադրյալի կարգավիճակ: Նշեմ նաեւ, որ մինչ այդ ապօրինի սահմանփակվել էր պարոն Օհանյանի ազատ տեղաշարժման իրավունքը այն է՝ նա չունենալով որեւէ կարգավիճակ այսինքն՝ ոչ կասկածյալի, ո՛չ մեղադրյալի, նրա նկատմամբ սահմանափակում էր տեղի ունեցել: Պարոն Օհանյանը այդ մասին իմացել է 2018 թվականի դեկտեմբերի 20-ին, երբ անհրաժեշտություն էր եղել, որպեսզի նա մեկ-երկու օրով մեկներ Վրաստանի Հանրապետություն: Այդ ժամանակ մենք փորձեցինք ճշտել, թե ինչու է այսպիսի  խնդիր առաջացել, բայց մեզ որեւէ պարզաբանում Հատուկ քննչական ծառայությունը հստակ չտվեց՝ նշելով, որ իրենք որեւէ կապ չունեն եւ այդ մասին կարող են մեզ պարզաբանել ԱԱԾ-ից: Դրանից հետո մեր կողմից գրություններ ուղարկվեցին երկու մարմիններին եւ միայն տեւական ժամանակ հետո, արդեն հունվարի վերջերին՝ 28-29-ին, ԱԱԾ-ից մենք ստացանք պատասխան առ այն, որ իրենք չեն առնչվում այդ սահմանափակման հետ եւ այդ մասին կարող է մեզ պարզաբանում տալ Հատուկ քննչական ծառայությունը եւ որ իրենք են սահմանափակել պարոն Օհանյանի ազատ տեղաշարժման իրավունքը: Ակնհայտ դարձավ, որ պարոն Սեյրան Օհանյանի նկատմամբ տեղի են ունենում ապօրինություններ, դեռեւս 2018 թվականի հուլիսի 11-ից. անձը եթե չունի կասկածյալի, մեղադրյալի կարգավիճակ, որեւէ մեկը իրավունք չունի սահմանափակել նրա ազատ տեղաշարժի իրավունքը:

- Այսինքն՝ դեռեւս հուլիսի՞ց է սահմանափակում եղել:

- Այո, բայց քանի որ պարոն Օհանյանը այդ ընթացքում երկրից բացակայելու անհրաժեշտություն չէր ունեցել, դրա համար տեղեկություն չէր ունեցել. դեկտեմբերի 20-ին է պարզվել, որ սահմանափակում է եղել: Ըստ էության, նրա նկատմամբ կիրրառվել էր խափանման միջոց, որի կիրառման իրավասությունը վարույթն իրականացնող մարմինը միանշանակ չուներ, քանի որ իմ պաշտպանյալը չուներ ո՛չ կասկածյալի, ո՛չ մեղադրյալի կարգավիճակ եւ նրա նկատմամբ բնականաբար չէր կարող ընտրված լինել խափանման միջոց, ավելին՝ այդ մասին որեւէ տեղեկություն պարոն Օհանյանը չուներ:

- Իսկ այդ ժամանակահատվածում՝ հուլիսին, իրեն կանչե՞լ էին հարցաքննության:

- Ընդամենը մեկ անգամ հրավիրվել է եւ որպես վկա հարցաքննվել:

- Այս մեղադրանքով այժմ կալանքի տակ է գտնվում Ռոբերտ Քոչարյանը, նաեւ կալանավորման որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վերաբերյալ: Ինչպե՞ս ստացվեց, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրվեց խափման այլ միջոց՝ ստորագրությունը:

- Այստեղ որեւէ բան պետք չի փնտրել ընդհանրապես եւ ոչինչ էլ առկա չէ, ուղղակի վարույթն  իրականացնող մարմինը որոշում կայացրեց ընտրել խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին, քանի որ մեր կարծիքով որեւէ հիմք չունեին, որպեսզի միջնորդությամբ դիմեին դատարան:

- Սեյրան Օհանյանը ցուցմունք տվե՞լ է, ասե՞լ է, թե ի վերջո ում հրամանով է Միքայել Հարությունյանը արձակել 0038 հրամանը:

- Ես չեմ կարող նախաքննական տեղեկություններ այս պահին ասել: Կարող եմ միայն ասել, որ՝ ոչ, նման ցուցմունքներ չեն տրվել եւ նման ցուցմունքներ տալու հիմքեր էլ առկա չեն:

Այսինքն՝ նախաքննական մարմինը նման հարց չի՞ բարձացրել:

- Պետք է նշեմ, որ պարոն Օհանյանը ցուցմունքներ չի տվել:

- Հրաժարվե՞լ է ցուցմունք տալուց:

- Կարող ենք այդպես արձանագրել, հայտնի պատճառներ կան դրա համար: Հայտնի ձայնագրություն կա ԱԱԾ տնօրենի եւ Հատուկ քննչական ծառայության պետի կողմից տեղի ունեցած, որից ակնհայտ է դառնում, որ ուղղորդում կա պարոն Օհանյանի նկատմամբ, մասնավորապես նրա ցուցմունք տալ-չտալու, նրան կալանավորելու հետ կապված: Գաղտնալսումը, որը հրապարակվեց, լայն արձագանք ստացավ, այդ ամենով պայմանավորված պարոն Օհանյանը նման որոշում է կայացրել:

- Այդ հեռախոսային խոսակցությունում Սասուն Խաչատրյանը Արթուր Վանեցյանին ասում է՝ «Սեյրանին էլ ենք բերելու, որովհետեւ վաբշե ուրիշ այլանդակություն ա արել»: Ձեզ հայտնի՞ է, թե ինչի մասին է խոսքը:

- Ակնհայտ է մեզ համար, որ ոչ մի բանի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ մենք հստակ գիտենք, որ մեր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված է շինծու մեղադրանք, այդ մեղադրանքը որեւէ հիմնավորում չունի: Չեմ կարող ասել, թե Սասուն Խաչատարյանը այլանդակություններ ասելով ինչ նկատի ունի: Մեզ համար դա անհեթեթություն է եւ ակնհայտ երեւում է, որ փորձ է կատարվել ապօրինություն անել նրա նկատմամբ, ինչ եւ նրանք ի վերջո դեկտեմբերի 26-ին արեցին՝ առաջադրելով այդ շինծու մեղադրանքը:

- Ասացիք՝ ցուցմունք չի տվել, բայց այնուամենայնիվ, գուցե ձեր հետ զրույցում ասե՞լ է, թե 0038 հրամանի հետ կապված ինչ դիրքորոշում ունի:

- Ըստ էության, ցուցմունք չի տվել, ես այդ մասին ոչինչ հիմա ասել չեմ կարող, նաեւ նախաքննական գաղտնիություն կա եւ ըստ էության ցուցմունքներ էլ չենք տվել:

- Ձեր պաշտպանյալը նշե՞լ է՝ մինչ արտակարգ դրություն հայտարարելը բանակն օգտագործվել է, թե՝ ոչ, ի վերջո նա ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է եղել:

- Մենք տեղյակ ենք, որ որեւէ հակաօրինական արարք չի կատարվել, որեւէ անօրինականություն չի կատարվել եւ բանակը չի օգտագործվել:

- Մինչ արտակագ դրություն հայտարարելը նկատի ունե՞ք:

- Այո, եւ ընդհանրապես դրանից հետո էլ որեւէ գործողություն բանակի կողմից չի եղել, նույնիսկ մարտի 2-ից հետո, երբ որ արտակարգ դրություն է եղել:

- Բայց հրապարակված կադրերը հակառակի մասին են խոսում, ինչո՞ւ էին տանկերը տեղակայվել Երեւանում մինչ արտակարգ դրություն հայտարարելը:

- Գիտեք, հիմա ես չեմ կարող նախաքննական բոլոր տվյալները մանրամասնել, դեռեւս  նախաքննությունը չի ավարտվել, երբ այն կավարտվի, ավելի առարկայական կարելի է խոսել:

- Սեյրան Օհանյանի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն, մասնավորապես առերես հարցաքննություններ կատարվե՞լ են:

- Այս պահին չենք կարող այդպես մանրամասներ ներկայացնել, որովհետեւ մենք, որպես պաշտպաններ, այս գործով նախազգուշացվել ենք գաղտնիքներ չհրապարակելու հետ կապված, ուստի շատ մանրամասներ չենք կարող հայտնել: Ըստ էության, այդպիսի գործողություններ չեն կատարվել:

- Ձեր պաշտպանյալի դեմ ցուցմունքներ կա՞ն տրված, ձեզ հայտնի: է:

- Մենք չենք տիրապետում այդպիսի տվյալների:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 16-ի համարում:

Տպել
2980 դիտում

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ