Չի կարելի հարձակվել մարդու վրա իր կարծիքի համար, ՀՀ-ում այլեւս բարձրագույն արժեք է ցանկացած մարդու կարծիք. Ալեն Սիմոնյան

Փետրվարի 20-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա նոր հիմնի տեքստի մրցույթի մասին:

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանն այս հայտարարությունն արել էր նաեւ ֆեյսբուքյան իր էջում, որը հանրության շրջանում ակտիվ քննարկումների առիթ էր դարձել: Այսօր շատերը Ալեն Սիմոնյանի այս առաջարկությունն անհեթեթություն են որակում՝ համարելով անիմաստ եւ անկարեւոր զբաղմունք: Շատերի կողմից էլ օրհներգը փոխելու ԱԺ փոխխոսնակի  գաղափարը ճիշտ հակառակ արձագանքին է արժանացել, խրախուսվել եւ մեծ ոգեւորությամբ է ընդունվել, ձեռք բերել նաեւ արվեստագետների աջակցությունը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ իրեն բազմաթիվ քաղաքացիներ են զանգում, նամակներով դիմում եւ խնդրում անպայման ավարտին հասցնել սկսածը: ԱԺ փոխխոսնակն ավելի վաղ տեղեկացրել էր նաեւ օրհներգի աշխատանքային խմբի (համալրվող) կազմի մասին`

1․ Դանիել Երաժիշտ Դիրիժոր, երաժշտագետ
2
․ Տեր Ասողիկ Հոգեւորական, Մայր Աթոռ
3
․ Արամ Սաթյան Կոմպոզիտորների միության նախագահ
4
․ Ալեն Սիմոնյան ԱԺ նախագահի տեղակալ
5
․ Էդվարդ Միլիտոնյան Գրողների միության նախագահ
6
․ Նիկոլայ Կոստանյան Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն
7
․ Արմինե Գրիգորյան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն
8
․Հենրիկ Հովհաննիսյան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր 
9
․ Ֆելիքս Բախչինյան գրականագետ
10
․ Դավիթ Գյուրջինյան Լեզվի պետական կոմիտեի նախագահ

Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է կազմվել վերը նշված 10 անձից բաղկացած աշխատանքային խումբը: Վերջինս ասաց, որ այնպիսի մարդկանց է առաջարկել, ովքեր ներկայացնում են տարբեր բնագավառներ, ունեն մտածելակերպ եւ հասարակության լայն շերտն են զբաղեցնում:

«Վստահ եմ, որ կազմը կհամալրվի: Երեկ ես մի շատ հայտնի արվեստագետի հետ եմ խոսել, խոսքը, Վահագն Հայրապետյանի մասին է: Նա իր աջակցությունն է հայտնել եւ ցանկություն ունի ներգրավվել աշխատանքային այդ խմբի մեջ: Մնացած մարդկանց մասին էլ չեմ խոսում, եւ եթե իմ առաջարկը վատը լիներ, կարծում եմ՝ նրանք չէին ներգրավվի:

ԱԺ փոխխոսնակից հետաքրքրվեցինք, թե մտավախություն չունի՞, որ առաջարկի շուրջ քարկոծումներն ու քննադատությունները գնալով ավելի մեծ թափով կտարածվեն եւ իր ծրագիրը պարզապես կարող է չիրականանալ. «Նախ եւ առաջ մի բան հասկանանք. չի կարելի մարդուն քննադատել եւ քարկոծել կարծիքի համար: Չի կարելի հարձակվել մարդու վրա իր կարծիքի համար: Հայաստանի Հանրապետությունում այլեւս բարձրագույն արժեք է ցանկացած մարդու կարծիք: Ուստի, ազատ կարծիք հայտնելու իրավունք ունենք բոլորս: Առավելեւս մարդ, որն անցած ճանապարհ ունի՝ օրինակ ես»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ արդեն որոշակի արդյունքի հասել է. նախ՝ ֆիքսվել է, որ միանշանակ չէ վերաբերմունքը գործող օրհներգի՝ «Մեր հայրենիք»-ի նկատմամբ, երկրորդ՝ Հայաստանում կլինի այլընտրանքային օրհներգ, թեկուզ ոչ պաշտոնական՝ կդրվի շրջանառության մեջ:

«Օրհներգը հարգանքի պես մի բան է, այն չես կարող օրենքով սահմանել: Եթե մարդիկ իրենց  սրտերում որոշեցին, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը եւ այն տեքստը, որը կգրվի այդ երաժշտության համար՝ շատ ավելի հոգեհարազատ է, ապա կարեւոր չի լինի, թե օրենքի մեջ ինչ է գրված: Այս փուլում ես դեռ չեմ էլ պատրաստվում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ պարզապես այլընտրանք է ստեղծում այն բոլոր մարդկանց համար որոնց պայմանականորեն հույս է տվել: ԱԺ փոխխոսնակը նաեւ նշեց, որ չի ուզում այնպես ստացվի, որ մի բան է ասել, ապա իր խոսքից հետ է կանգնել. «Ես այդ մարդը չեմ»:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը որոշ ժամանակ առաջ ֆեյսբուքյան իր էջում հարցում էր կատարել ՀՀ օրհներգը փոխելու վերաբերյալ, ապա ամփոփել օնլայն հարցման արդյունքները: Ըստ այդ հարցման՝ մարդկանց մեծամասնությունը կողմ է նոր օրհներգին:

Նկատենք, որ 2006 թվականին ստեղծվել էր հանձնաժողով, որը միաձայն քվեարկել էր Արամ Խաչատրյանի երաժշտությանը՝ որպես օրհներգի երաժշտության լավագույն տարբերակ:

Տպել
3350 դիտում

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել