Սպորտի նախարարության կայքը մի կարծիք է հայտնում բռնցքամարտի մասին, փոխնախարարը այլ կարծիքի է

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում հայկական բռնցքամարտի շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեն: Երեկ՝ փետրարի 25-ին, ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան հայտնել էր, որ Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցը հրաժարվել է մասնակցել ՀՀ 2019 թ. երիտասարդական առաջնությանը: ՀԲՖ-ն նշել էր, որ այն մարզիկները, որոնք ամեն դեպքում ուզում են մրցել, կարող են դիմում գրել ու ելույթ ունենալ: Դպրոցից էլ նամակ էին ուղարկել նախարարություն՝ նշելով, որ իրենց արգելել են մասնակցել: Նախարությունը հայտարարություն էր արել՝ ՀԲՖ-ից պահանջելով հետածգել մրցաշարը: Պարզվում է՝ նախարարությունում այս պահանջը համաձայնեցված չի եղել բոլոր ղեկավարների հետ: ՀԺ-ի հետ զրույցում սպորտի գծով փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը նշեց, որ հայտարարությունը չի համապատասխանում իր կարծիքի հետ:

«Այդ հայտարարությունը, որ հրապարակվել է սկզբունքորեն չի համընկնում իմ դիրքրոշման հետ: Ես ուրիշ կարծիք ունեմ այս հարցի վերաբերյալ: Հայտարարությունն առանց իմ հետ համաձայնեցվելու կամ քննարկվելու է հրապարակվել: Հարցն իրավական ճանապարհով պետք է լուծվի, իսկ մարզիկներին ֆեդերացիան թույլ է տալիս մասնակցել, եթե գրավոր հայտնեն, որ այլ ֆեդերացիայի անդամ չեն»,- ասաց Լոռեցյանը՝ ավելացնելով, որ նախարարության հայտարարության տեքստի համար պատասխանատու է նախարարի պարտականությունները կատարող նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղզարյանը:

ՀՀ բռնցքամարտի երիտասարդական առաջնությունն այս օրերին այդուհանդերձ կայանում է: Լոռեցյանը նշում է, որ ֆեդերացիային հասանելիք գումարն արդեն հատկացվել է: Բացի այդ՝ Հայաստանում այս մարզաձեւի համար պատասխանատու է Արթուր Գեւորգյանի ղեկավարած այդ ֆեդերացիան:

«Առաջնությունն ամեն դեպքում պետք է կայանա, քանի ՀՀ-ում բռնցքամարտի քաղաքականության վարմամբ զբաղվում է այդ ֆեդերացիան, գումարը պետբյուջեով հաստատվել է, եւ նրանք 3-րդ ամենամեծ ֆինանսավորումը ստացող ֆեդերացիան են պետական աջակցության ծրագրով»,- ասաց նա:

Փոխնախարարը նաեւ նշեց, որ սպորտի նախարարությունը Հայաստանում կարող է համագործակցել միայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ, քանի որ ԱԻԲԱ-ն՝ Բռնցքամարտի միջազգային միությունը, միայն այդ ֆեդերացիան է ճանաչում: Եթե անգամ նախարարությունը ՀԲՖ-ին գումար չտա, այս մարզաձեւով զբաղվող այլ ֆեդերացիայի նույնպես չի կարող տալ:

«Կարող է չտալ, բայց ուրիշին էլ չի կարող տալ: ԱԻԲԱ-ն ճանաչում է 1 ֆեդերացիայի ամբողջ երկրում: Մենք պետք է ճանաչենք ու աշխատենք 1 ֆեդերացիայի հետ: 2-րդ ֆեդերացիայի մասին խոսք լինել չի կարող: Եթե ֆեդերացիայում խնդիրներ կան, տեղում պետք է լուծել: Եթե նախագահի խնդիր ունեն, ընտրությունները պետք է օրենքի շրջանակներում կազմակերպվի ու պետք է հիմնավորվի, թե ինչու է անցկացվում նոր ընտրություն, քանի որ ընդամենը մի քանի ամիս առաջ է ընտրություն եղել»,- ասաց նա:

ՀԲՖ շուրջ այս սկանդալն առաջացել է նախագահի ընտրություններից հետո: 2018 թ. օգոստոսի 2-ին Գեւորգյանը, որը միակ թեկնածուն էր, վերընտրվեց: Դրանից հետո բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ ոտքի կանգնեցին, դիմեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի այն ժամանակվա նախարար Լեւոն Վահրադյանին: Ըստ նրանց՝ ընտրություններն անցել էին խախտումներով: Գեւորգյանի դեմ բողոքող կողմում գտնվող բռնցքամարտի ներկայացուցիչները բռնցքամարտի այլ ֆեդերացիա են հիմնեցին, որով հավակնում են փոխարինել բռնցքամարտի՝ տարիներ շարունակ գործող ֆեդերացիային:

Տպել
3085 դիտում

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից