Հայկական բռնցքամարտի շուրջ աղմուկը շարունակվում է. ի՞նչ է անելու նորաստեղծ ֆեդերացիան

Բռնցքամարտի նորաստեղծ հայկական ազգային ֆեդերացիան դեռ չի պատրաստվում դիմել ԱԻԲԱ (բռնցքամարտի միջազգային միություն) պաշտոնապես ճանաչվելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նորաստեղծ ֆեդերացիայի հիմնադիր-անդամ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Արման Հարությունյանը: Այսօր նա եւ նորաստեղծ ֆեդերացիայի մի շարք անդամներ, որոնք դժգոհ են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանից, մամուլի ասուլիս էին հրավիրել: Ցանկանում էին պարզաբանումներ տալ, սակայն ասուլիսը տապալվեց, քանի որ եկան Գեւորգյանի մի շարք աջակիցներ ու բարձրաձայնեցին իրենց դժգոհությունները: Դրանից հետո Հարությունյանը ՀԺ-ին ասաց՝ ինչու առայժմ չեն դիմելու ԱԻԲԱ:

«Մենք դեռ չենք շտապում դիմել ԱԻԲԱ: Մենք պետք է գործունեություններ ծավալենք: Նախ՝ պետք է շատ թվով անդամներ ներգրավենք մեր ֆեդերացիա: Երբ վստահ կլինենք, որ մեծ քանակով մարդիկ մեր ֆեդերացիայում են հայտնվել, ըստ այդմ կդիմենք ԱԻԲԱ, կասենք այսպես-այսպես, խնդրում ենք վերանայել, մեր ֆեդերացիային ճանաչում տալ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ արդեն 150 անդամ ունեն՝ մարզիկներ, մարզիչներ, վետերան բռնցքամարտիկներ:

Նա նշեց, որ նոր ֆեդերացիա հիմնելու որոշում են կայացրել, քանի որ օգոստոսի 2-ին կայացած նախագահի ընտրություններում, որում Գևորգյանը վերընտրվել է, խախտումներ են եղել: Ըստ նրա՝ ընտրությունների անցկացման ժամկետների մասին պատշաճ չի տեղեկացվել. հուլիսի սկզբին կայացած ժողովից հետո իրենք իմացել են, որ ընտրությունները 1 ամսով հետաձգվել են, սակայն կոնկրետ օրը չեն իմացել, այդ պատճառով էլ առաջադրվելու ցանկություն ունեցող Հովհաննես Հովսեփյան անունով երիտասարդը չի կարողացել մասնակցել:

Բացի այդ՝ Հարությունյանի խոսքով՝ ընտրությունների մասնակիցներին անվանական հրավեր են ուղարկել, ինչը չի թույլատրվում: Ըստ նրա՝ միայն պետք է ուղարկեին, օրինակ, տվյալ մարզադպրոցից ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների քանակը, ոչ թե անունները: Անկախ այս դժգոհություններից՝ Գեւորգյանի դեմ բողոքող կողմը ընտրությունների արդյունքները չի բողոքարկել:

«Դե, հիմա նպատակահարմար չենք գտել»,- ասաց Արման Հարությունյանը:

Նորաստեղծ ֆեդերացիայի անդամները չեն էլ կարծում, որ հետագայում պաշտոնապես կբողոքարկեն: Նրանք ցանկանում են, որ հարցն այլ կերպ լուծվի: Հույս ունեն, որ առանց պաշտոնական բողոքարկման էլ իրավիճակը կհարթվի:

«Պաշտոնապես դժվար թե, ուրիշ ճանապարհներ կգտնենք, ընդհանուր հայտարարի կգանք»,- ասաց Հարությունյանը:

Սեպտեմբերի 26-ին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը ժողով էր կազմակերպել: Նա հրավիրել էր, թե իրեն աջակցողներին, եւ թե նրանց, ովքեր դժգոհություններ ունեն: Դժգոհողները, սակայն չէին ներկայացել: Հարությունյանն ասաց՝ ինչու չի գնացել:

«Ինձ զանգել էին, տեղյակ էին պահել, նպատակահարմար չեմ գտել: Անցած օրն իր հնչեցրած արտահայտությունը, որ նախարարի խորհրդականը վարել է (խմբ. նորաստեղծ կազմակերպության նիստը), լսելով եկել եմ պարզաբանելու, որ, եթե 2 ամիս է՝ նախարարի խորհրդականի պաշտոնում եմ, երկար տարիներ բռնցքամարտում եմ»,- ասաց նա:

Այն բանից հետո, ինչ Գեւորգյանը վերընտրվեց, բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ ոտքի կանգնեցին: Դիմեցին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Լեւոն Վահրադյանին:

Նախարարությունը դիմեց ԱԻԲԱ: Գեւորգյանի խոսքով՝ ԱԻԲԱ-ն դրանից հետո իրենցից ընտրությունների վերաբերյալ փաստաթղթեր է խնդրել, ուսումնասիրել է ընտրությունների ընթացքն ու կոշտ պատասխան տվել ՀԱՕԿ-ին ու նախարարությանը, եւ հենց այդ պատճառով էլ իրենից բողոքողները որոշել են նոր ֆեդերացիա ստեղծել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3016 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս