Բռնցքամարտի ֆեդերացիան ասում է Ենգիբարյանի անվան դպրոցը հրաժարվել է մասնակցել, դպրոցը ասում է՝ ֆեդերացիան թույլ չի տվել

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ նոր սկանդալ է առաջացել: Այսօրվանից՝ փետրվարի 25-ից, մեկնարկում է ՀՀ բռնցքամարտի երիտասարդների 2019 թ. առաջնությունը: Ֆեդերացիան ֆեյսբուքի պաշտոնական էջում հայտարարել է, որ Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի տնօրենը զանգահարել է մրցաշարի գլխավոր մրցավարին եւ հայտարարել որ իրենք հրաժարվում են մասնակցել: Ֆեդերացիան նաեւ հայտնել է, որ այն մարզիկները, որոնք ցանկանում են մասնակցել, վաղը մինչեւ առաջնության մեկնարկը կարող են գնալ ֆեդերացիա իրենց ծնողների հետ, գրել դիմում եւ մասնակցել ֆեդերացիայի հայտով։

Մյուս կողմից մարզադպրոցի տնօրինությունը նամակ է ուղարկել ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն: Նամակում նշված է, որ ֆեդերացիան արգելել է իրենց 16 մարզիկներին մասնակցել առաջնությանը:

Այս կապակցությամբ նախարությունը հանդես է եկել հայտարարությամբ:

«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաներին բռնցքամարտի 2019 թվականի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությանը մասնակցել թույլ չտալու կապակցությամբ մարզադպրոցի տնօրենությունը նամակ-բողոքով դիմել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:

Այդ կապակցությամբ նախարարությունը հայտարարում է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան նախարարության կողմից տրամադրվող միջոցներով է իրականացնելու ՀՀ երիտասարդների առաջնությունը, որին ֆեդերացիան չի թույլատրում մասնակցել պետական միջոցներով մարզվող մարզիկներին, ինչպես նաեւ ի գիտություն ընդունելով ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի վերջին ընտրությունների արդյունքները չընդունելու եւ նոր ընտրություններ անցկացնելու պահանջի մասին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին AIBA-ի կողմից ուղարկված նամակը եւ առաջնորդվելով Միջազգային օլիմպիական կոմիտեի Օլիմպիական խարտիայի՝ սպորտում խտրականությունն արգելող սկզբունքները (4-րդ, 6-րդ սկզբունքներ), ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից պահանջում է հետաձգել 2019 թվականի երիտասարդների առաջնության անցկացումը եւ առաջարկում է վերանայել ֆեդերացիայի որոշումը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաների մասնակցությունն արգելելու մասին:

Միաժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է, որ սկսելու է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համագործակցության պայմանագրի վերանայման գործընթաց»,- գրված է նախարարության հայտարարության մեջ:

Այս հայտարարությանը կցված է նաեւ վերեւի լուսանկարի նամակը եւ եւս մեկ նամակ, որը, ինչպես նշում է նախարարությունը, ստացված է ԱԻԲԱ-ից (Բռնցքամարտի միջազգային միություն):

2-րդ նամակում գրված է, որ ՀԲՖ-ն պետք է նոր ընտրություններ անցկացնի: Ավելի վաղ անդրադառնալով նոր ընտրություններ անցկացնելու պահանջին՝ ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը նշել էր, որ ինքը նման տեղեկություն չունի ու ֆեդերացիան շարունակում է աշխատել իր հունով:

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ այս սկանդալն առաջացել է նախագահի ընտրություններից հետո: 2018 թ. օգոստոսի 2-ին Գեւորգյանը, որը միակ թեկնածուն էր, վերընտրվեց: Դրանից հետո բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ ոտքի կանգնեցին, դիմեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի այն ժամանակվա նախարար Լեւոն Վահրադյանին: Ըստ նրանց՝ ընտրություններն անցել էին խախտումներով: Այդ ժամանակվանից ՀԱՕԿ-ի ու ֆեդերացիայի միջեւ մամուլի ու սոցցանցերի միջոցով հեռակա բանավեճեր են ընթանում կամ էլ 2 կողմերի ներկայացուցիչները հանդես են գալիս բողոքի ակցիաներով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3791 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս