Երևան
12 °C
Հայտնի դերասան եւ բեմադրիչ Աշոտ Ադամյանը հավատում է, որ Մարտի 1-ի ողբերգության մեղավորները պետք է բացահայտվեն ու կրեն իրենց արժանի պատիժը: Արյունահեղության նախորդ օրերին նա էլ շատերի նման եղել է Ազատության հրապարակում, նա էլ մշտապես ակտիվորեն պայքարել է քաղաքացիական իրավունքների, ազատությունների ու արդարության համար:
«Շատերս հերթապահում էինք Ազատության հրապարակում եւ տուն գրեթե չէինք գնում։ Գործ շատ կար՝ կարգ ու կանոնի պահպանում, սադրիչների մեկուսացում եւ այլ ինքնակազմակերպչական հարցեր… Գիտեինք, որ դեպի Երեւան ձգվում են զինվորական շարասյուներ ու հրապարակին հարող բազմաթիվ «գրպաններում» կենտրոնացված են կարմիր բերետավորներ, ոստիկաններ: Դե, սադրիչների մասին էլ չեմ ասում։ Ոչ մեկիս մտքով չէր անցնի, որ ավազակային ոհմակի հրահանգով փետրվարի վերջին օրը մեր ծառայող զավակները, եղբայրներն ու որոշ քույրեր կներքաշվեն սեփական ժողովրդի դեմ սանձազերծված «պատերազմին» (գուցե չակերտները զուր եմ դնում): Առավոտյան ժամը հինգն անց տասը րոպեին, ոտքերս ծալվեցին, էլ չէին պահում: Գնացի տուն մի երկու-երեք ժամ հանգստանալու: Արթնացա զանգերի հեղեղից,- «Էդ անասունները հարձակվեցին, Մյասնիկյանի հրապարակում ենք»: Շտապ գնացի այնտեղ... »,- հիշում է Աշոտ Ադամյանը: Դրանից հետո տեղի ունեցավ ավելի սարսափելին: Հանրությունը ցնցվեց զոհերի մասին լուրից: Առնվազն տասը քաղաքացի:
- Պարոն Ադամյան, տասը տարի շարունակ գարունը շատերի համար սկսվում էր մարտի երկուսից: Այսօր արդեն նրանք արձանագրում են, որ գարունը նորից մարտի մեկին է գալու: Կարո՞ղ ենք ասել, որ քաղաքացին ու պետությունը սկսել են ապաքինվել 2008 թվականի մարտի 1-ին ստացած վերքերից:
- Հիմա մենք իսկապես բռնել ենք ապաքինման ուղին, եւ հույս կա, որ գարունն, այնուամենայնիվ, գալիս է: Ինձ համար գարունը կգա այն օրը, երբ մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը: Հավատում եմ, որ այդպես էլ կլինի:
- Մարտի մեկի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե ենթարկվում է քաղաքական հետապնդումների: Ինչ կասե՞ք նրան:
- Էն «քաղաքական հալածյալին» ասելիքս կարճ է՝ կերածդ չես մարսելու: Ընդհատված կյանքերի համար դատապարտվելու ես ամենայն խստությամբ։ Իսկ որ հոխորտում է, բա ի՞նչ պիտի աներ, թե՞ կարծում եք կատարսիս է ապրելու, խոստովանի իր արածն ու կերածը: Ժողովրդից գողացված փողով՝ ժողովրդի դեմ... իմիջիայլոց, մի հոդված էլ դա է։
- Ձեր կարծիքով՝ ո՞րն այն դասը, որ պետք է քաղել մեր պատմության Մարտի 1 կոչվող ողբերգական էջից:
- Այն ժողովուրդը, որն արհամարհում կամ չի ճանաչում իր անցած ճանապարհը, ունակ չէ առաջընթացի։ Նա, ով կարծում է, թե առանց ջանք դնելու կհայտնվի դրախտում, տգետ է։ Մարտի մեկի դասը՝ դատապարտել կազմակերպիչներին ու դրանց կամակատարներին, որ այլեւս երբեք նման արհավիրք չապրենք։
- Այսօր քննարկվում է Երեւանում մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելու հարցը: Կո՞ղմ եք դրան: Եվ որտեղ պետք է տեղադրվի այն, ըստ Ձեզ:
- Տանը պետք է որ պահպանված լինի իմ եւ մի խումբ երիտասարդների կողմից քաղաքապետարանին տարիներ առաջ ուղղված «Զոհերի հիշատակը հավերժացնելու» հուշարձան տեղադրելու պահանջագրի մերժման գրությունը։ Իհա՛րկե պետք է տեղադրվի: Իհա՛րկե Մյասնիկյան հրապարակում պիտի տեղադրվի: Պիտի տեղադրվեն նաեւ հուշատախտակներ այն վայրերում, որտեղ հրոսակների փամփուշտներից ընկան մեր ընկերները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ
Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային
ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները
Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել
Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները
Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս
Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը
Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի
Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը
Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները
Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը
Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը հաղթել է հնդիկ մրցակցին
Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միությանը կարևոր տեղ ունի նախարարության ռազմավարության մեջ. Գալյան
Ձեր դիմագիծը և հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար. Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով
Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման
«ԶԻԼ»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու կոտրել այն
ՔԿՀ հանձնուք տարած կինը ձերբակալվել է. ինչեր են հայտնաբերվել աղցաններում
Լոնդոնում ոստիկանությունը շրջափակել է ԱՄՆ դեսպանատան շենքը. կասկածելի առարկա է հայտնաբերվել
Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել նորընտիր նախագահին
Ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել
Հաղթանակ մրցագորգում, բարձր տրամադրություն՝ դահլիճում. հայ զինվորները պարում են աշխարհի առաջնության ժամանակ
Նախընտրական բանավեճի չգնացած Մարությանը պատրաստակամություն է հայտնել Ավինյանի հետ բանավիճել տրանսպորտի հարցով
Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը
«Կանաչ Հայաստան»-ի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերի ավերիչ ջրհեղեղի հետևանքներին
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT