Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը հարթ կանցնի՞․ պլան՝ ընդդեմ Վահե Գրիգորյանի

Դատելով մի շարք հանգամանքներից՝ Սահմանադրական դատարանի նոր դատավորի ընտրությունն Ազգային ժողովում կարող է հարթ չընթանալ։ Չի բացառվում, որ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը տապալվի։

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին ՍԴ անդամի պաշտոնում Ազգային ժողովին է ներկայացրել փաստաբան Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, որին վերջին շրջանում բավական խնամքով ու ջանասիրաբար փորձում էին գովազդել նախկին իշխանություններին սպասարկող մի շարք լրատվամիջոցներ։ ՍԴ դատավորի թեկնածության համար առաջադրվել էր նաեւ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանն ու Մարտին Մանուկյանը։ Ըստ ամենայնի՝ իշխող մեծամասնությունը Գոռ Հովհաննիսյանի ընտրությունը կտապալի ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ՀՀԿ-ն տապալեց Վահե Գրիգորյանի ընտրությունը։

Նախորդ տարվա հոկտեմբերին Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը։

Սահմանադրական դատարանի դատավորի նախորդ ընտրության հարցը քննարկվեց Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 23-ին գումարված հերթական նիստում։ Սակայն ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չընտրվեց, ավելի կոնկրետ՝ ՀՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավորները չընտրեցին Գրիգորյանին․ քվեարկությանը մասնակցեց ընդամենը 53 պատգամավոր։ Վահե Գրիգորյանի օգտին քվեարկել էր 30 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 քվե։

Ազգային ժողովում Վահե Գրիգորյանի ընտրությունը տապալելուն զուգահեռ՝ Սահմանադրական դատարանը մի որոշում կայացրեց, որով հակասահմանադրական ճանաչեց «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը վերաբերող մի քանի հոդվածներ։ Մասնավորապես՝ ՍԴ այս որոշմամբ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով ՍԴ դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրության ժամկետի սահմանումը վերապահում է ԱԺ կանոնակարգի իրավակարգավորմանը՝ ճանաչվել են հակասահմանադրական, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 8-րդ մասերը եւս ճանաչվել են հակասահմանադրական։ Եւ ն ույն որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2019 թվականի ապրիլի 1-ը։

Վերջին շրջանում բուռն քննարկումներ ծավալվեցին, որ Արմեն Սարգսյանն այս անգամ չի կարող առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը, քանի որ ԱԺ կանոկարգի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի վերոնշյալ հոդվածների համաձայն՝ եթե չի ընտրվում ՍԴ դատավոր, ապա իրավասու մարմինն առաջադրում է ՆՈՐ թեկնածու։ Եւ, ըստ շրջանառվող թեզի, քանի որ խորհրդարանը մշտապես գործող մարմին է, իսկ նախորդ գումարման Ազգային ժողովում Վահե Գրիգորյանն արդեն չի ընտրվել, իրավասու մարմինը պետք է առաջադրի ՆՈՐ թեկնածու։ Իսկ տվյալ օրենքներն ուժը կորցրած են ճանաչվելու միայն սույն թվականի ապրիլի մեկից հետո։

Նախօրեին ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին առաջարկեց մարտի 26-ին գումարել արտահերթ նիստ եւ քննարկել ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» իր առաջարկած նախագծերը։ Կառավարությունն այս նախագծերը մշակել է Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման հիման վրա։

Սակայն հինգշաբթի օրը, երբ կառավարության առաջարկով որոշվեց ԱԺ արտահերթ նիստ գումարել եւ քննարկել կառավարության առաջարկած նախագծերի փաթեթը, մի քանի ժամ անց ՀՀ նախագահի ֆեյսբուքյան էջում գրառում արվեց, որ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է փաստաբան Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։

Այնինչ, մասնագիտական շրջանակները միանշանակ պնդում են, որ Վահե Գրիգորյանը Հայաստանի լավագույն իրավաբաններից է եւ կարող է դատական համակարգում ակնհայտ դրական փոփոխություններ բերել: Դեռ նախորդ տարի մի շարք փաստաբաններ դիմել էին Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով ՍԴ դատավորի թափուր տեղի համար քննարկել հենց Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ 

Սարգսյանը կես տարի չէր առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, եւ, ըստ էության մինչեւ ապրիլի 1-ը թեկնածու առաջադրելու խնդիր չուներ, այսինքն՝ եթե սպասեր ԱԺ արտահերթ նիստին եւ որոշման ընդունմանը, ապրիլի 1-ից հետո վերանալու էր ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանի ղեկավարած հիմնարկում Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրման համար ստեղծված խոչընդոտը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը կարծում է, որ այս որոշմամբ Արմեն Սարգսյանը զգուշավորություն է ցուցաբերել, որովհետեւ այս ընթացքում անընդհատ արծարծվում էր «նոր թեկնածու» եզրույթը, եւ նա էլ որոշել է «նոր» թեկնածու առաջադրել․

«Կարծում եմ՝ Արմեն Սարգսյանն ուղղակի ավելորդ քննադատություններից խուսափելու համար ընտրել է այդ տարբերակը՝ շատ լավ գիտակցելով, որ եթե ԱԺ մեծամասնությունը չցանկանա քվեարկել իր առաջադրած թեկնածուին, ապա դեմ կքվեարկի, եւ ինքը կվերադառնա այլ տարբերակի։ Վահե Գրիգորյանը հին իշխանությունների համար եւ հին իշխանությունների շնորհիվ դատական համարգում այսօր տեղ զբաղեցողներից շատերի համար ուղղակի անցանկալի անձ է եւ ՍԴ-ում նրա հայտնվելը շատերի համար կարող է խնդիրներ հարուցել։ Այսինքն, եթե Վահե Գրիգորյանն ընտրվի ՍԴ դատավոր, տեսակների բախում է լինելու»,-նշեց պատգամավորը։

Մեր հարցին՝ խմբակցությունում քննարկե՞լ են նախագահի առաջադրած թեկնածուի հարցը, Վահագն Հովակիմյանն ասաց, որ դեռ ոչ, սակայն մինչ խորհրդարանում թեկնածուի հարցը քննարկելը իրենց խմբակցությունը դիրքորոշում կհայտնի։

Ըստ ԱԺ կանոնակարգի՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվելու է թեկնածուի առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, այսինքն՝ եկող շաբաթ։

Տպել
3768 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը